Բորիս Բեկ-Սոֆիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Բեկ-Սոֆիև
Бек-Софиев Борис Александрович.jpg
հունիսի 22 (հուլիսի 4), 1872 - ապրիլի 25, 1934(1934-04-25) (61 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
ՊարգևներՍուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Բորիս Բեկ-Սոֆիև (ռուս.՝ Борис Александрович Бек-Софиев, հունիսի 22 (հուլիսի 4), 1872 - ապրիլի 25, 1934(1934-04-25), Փարիզ, Ֆրանսիա), ռուսական կայսերական բանակի սպա, Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների մասնակից, Գեորգիևյան շքանշանի ասպետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիֆլիսի նահանգի ազնվականներից է, ծագումով ուղղափառ ադրբեջանական բեկական Սոֆիևների տոհմից է: Հայրը` Աբաս-Կուլի-բեկ Սոֆիևը, Թերի կազակական զորքերի Վոլգյան գնդի զորական ավագ էր: Մայրը` Միխալինա Ստեպանովնա Յակուբովսկին, ծագումով լիտվա-թաթարական տոհմից էր: Ընդհանուր կրթությունը ստացել է Պսկովյան կադետական կորպուսում[1]: Ծառայության է անցել որպես շարքային յունկեր Ալեքսանդրովյան 3-րդ ռազմական ուսումնարանում, որն ավարտելուց հետո 1894 թվականին ստացել է պոդպորուչիկի կոչում և ծառայության անցել Կամայի 110-րդ հետևակային գնդում: 1894 թվականին գործուղվում է 6-րդ հրետանային բրիգադ ծառայական փորձություն անցնելու և հրետանավոր դառնալու նպատակով: 1896 թվականին փոխադրվում է 6-րդ հրետանային բրիգադ և հաշվառվում 8-րդ մարտկոցում: 1898 թվականին փոխադրվում է 2-րդ հրետանային բրիգադ: 1898 թվականի հուլիսի 19-ին ստանում է պորուչիկի, 1901 թվականի օգոստոսի 19-ին` շտաբս-կապիտանի կոչում: Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին:

1907 թվականին փոխադրվում է 1-ին Արևելասիբիրական մոտորային հրետանային դիվիզիոն` ստանալով կապիտանի կոչում: 1912 թվականին փոխադրվում է 19-րդ հրետանային բրիգադա: 1913 թվականին գործուղվում է Սպայական հրետանային դպրոց, որն ավարտում է «բավարար» գնահատականով: 1914 թվականին ստանում է փոխգնդապետի կոչում և նշանակվում 19-րդ հրետանային բրիգադի մարտկոցի հրամանատար:

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում փոխադրվում է 65-րդ հրետանային բրիգադի 5-րդ մարտոցի հրամանատար: 1915 թվականի հունվարի 13-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: 1915 թվականի օգոստոսի 22-ին պարգևատրվում է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով, սրերով և ժապավենով: 1915 թվականի նոյեմբերի 4-ին ստանում է գնդապետի կոչում: 1916 թվականի ապրիլի 30-ին նշանակվում է 57-րդ հրետանային բրիգադի 1-ի դիվիզիոնի հրամանատար:

Քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցում է Սպիտակ շարժմանը: Մասնակցում է Յարոսլավյան ապստամբությանը և Բրեդյան արշավանքին[2]: 1920 թվականին արտագաղթում է Հարավսլավիա, հետագայում Ֆրանսիա: Մահացել է 1934 թվականի ապրիլի 25-ին, Փարիզում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Военная хроника // Русский инвалид : газета. - 1915. - 13 июня (№ 129). - С. 3.
  • Альбом кавалеров ордена Св. Великомученика и Победоносца Георгия и Георгиевского оружия. - Издание Общества кавалеров ордена Св. Георгия и Георгиевского оружия. - Белград: Типография Державной Макарницы, 1935. - С. 104-105.
  • Исмаилов Э. Э. Георгиевские кавалеры - азербайджанцы. - М.: Герои отечества, 2005. - С. 58, 170-178.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]