Բորիս Ապրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Ապրիլով
Борис Априлов.jpg
Ծննդյան անունАтанас Василев Джавков
Ծնվել էմարտի 21, 1921(1921-03-21)[1]
ԾննդավայրMalko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էապրիլի 10, 1995(1995-04-10)[1] (74 տարեկանում)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունդրամատուրգ, դրամատուրգ և մանկագիր
Լեզուբուլղարերեն
ՔաղաքացիությունFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Կայքborisaprilov.wordpress.com

Բորիս Ապրիլով (բուլղար․՝ Борис Априлов, ծննդյան անունը՝ Атанас Василев Джавков, մարտի 21, 1921(1921-03-21)[1], Malko Tarnovo, Բուրգասի մարզ, Բուլղարիա - ապրիլի 10, 1995(1995-04-10)[1], Թել Ավիվ, Իսրայել), բուլղարացի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, մանկագիր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստացել է Բուրգաս քաղաքում, որտեղ ուսմանը զուգահեռ տեղական թերթերում հրապարակել է կարճ պատմվածքներ, ֆելիետոններ, բանաստեղծություններ: 1947 թվականին հրավիրվում է աշխատանքի «Стършел» երգիծական թերթի խմբագրությունում և տեղափոխվում է Սոֆիա: 1959 թվականից ամբողջովին նվիրվում է գրական աշխատանքի և մինչև մահ ապրում բացառապես գրական հոնորարներով: 1959-63 թթ. եղել է բուլղարական կրկեսի տնօրինության գլխավոր դրամատուրգը և գրական խմբագիրը: 1963-69 թթ. Սլիվեն քաղաքի թատրոնում եղել է դրամատուրգ և գրական խորհրդատու:

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է 10 մանկական գրքեր և բազմաթիվ մանկական պիեսներ դրամատիկական, տիկնիկային ու հեռուստեստեսային թատրոնի համար: Միաժամանակ մեծահասակների համար գրել է ֆելիետոններ, վիպակներ և վեպեր:

Հայերեն թարգմանությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է Բորիս Ապրիլովի այն ստեղծագործությունների ցանկը, որոնք թարգմանվել են հայերեն՝

  • Աղվեսիկի արկածները (երգիծական պատմվածք), Ե., Հայպետհրատ, 1967, 135 էջ: Ռուսերենից թարգմ.՝ Մ. Սաֆարյան:
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.