Բորդո I համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորդո I համալսարան
Изображение логотипа
Bordeaux observatory grand équatorial telescope img 4099.jpg
ՏեսակՖրանսիայի համալսարան
Հիմնադրված է1971
Լուծարված էապրիլի 1, 2014
ԱնդամակցությունԵվրոպայի համալսարանների միություն
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունTalence?
Կայքu-bordeaux1.fr
Commons-logo.svg Université Bordeaux 1 Վիքիպահեստում

Բորդո I համալսարան, Ֆրանսիական համալսարան, որը պատկանում է Բորդո ակադեմիային և գտնվում է Բորդոյի քաղաքամերձ Տալանսում։ Հիմնադրվել է 1971 թվականին[1]։ 2010 թվականին համալսարանը զբաղեցրել է 301-400-րդ տեղը աշխարհի համալսարանների ակադեմիակա վարկանիշում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օ-Կարե կալվածքը Տալանսում

1968 թվականի մայիսյան իրադարձություններից հետո Էդգար Ֆորի հրամանով Բորդոյի համալսարանը, ինչպես նաև շատ ֆրանսիական համալսարաններ, լուծարվել է ավելի փոքր համալսարանների՝ Բորդո I, Բորդո II և Բորդո III։ 1971 թվականին պաշտոնապես բացվեց Բորդո I համալսարանը, որի հիմնական ուղղությունն էր իրավունքը, տնտեսագիտությունը և ճշգրիտ գիտությունները։ 1995 թվականին որոշվեց Բորդո I-ում թողնել միայն ճշգրիտ գիտությունները և տեխնոլոգիաները, իսկ իրավունքի և տնտեսագիտության ֆակուլտետները տեղափոխում են նորաստեղծ Բորդո IV։ 2009 թվականին բացվում է Բորդոյի պոլիտեխնիկական համալսարանը, որը միավորում էր Բորդո քաղաքի 6 ինժեներական դպրոցներ[3][4]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի կազմի մեջ են մտնում 5 ֆակուլտետ, Բորդո I Տեխնոլոգիական համալսարանական ինստիտուտը, Տիեզերքի մասին գիտությունների Բորդոյի պոլիտենիկական համալսարանն ու Ակվիտանիի դոկտորական դպրոցը։ Համալսարանն ունի նաև երկու օժանդակ բաժիններ՝ բակալավրիատի բաժին, որը համակարգում է աշխատանքը և ուսուցումը բարձրագույն կրթության 1-ին փուլում, և Աժենի համալսարանական գիտական բաժին, որը զբաղվում է նոր տեխնիկական և գիտական դիպլոմների մշակմամբ[5]։

Ֆակուլտետներ

  • Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
  • Ֆիզիկայի ֆակուլտետ
  • Քիմիայի ֆակուլտետ
  • Կենսաբանության ֆակուլտետ
  • Ծովի և հողի մասին գիտության ֆակուլտետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Университет Бордо 1» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին 
  2. «Академический рейтинг университетов мира» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-22-ին 
  3. «Университет Бордо 1» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին 
  4. «Légifrance» (ֆրանսերեն) 
  5. «Университет Бордо I» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-09-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]