Բոյիկ Ասկյարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոյիկ Ասկյարե
Ծննդյան անուն հայ․՝ Ասկյար Բոյիկի Բրոյան
Ծնվել է 1941 կամ օգոստոսի 31, 1941(1941-08-31) (77 տարեկան)
Ծննդավայր Ռյա Թազա, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն գրող և բանաստեղծ
Լեզու քրդերեն
Կրթություն Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճան տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն

Բոյիկ Ասկյարե (Ասկյար Բոյիկի Բրոյան, 1941, օգոստոսի 31), հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1985 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ՀԽՍՀ Ապարանի շրջանի Ղոնդախսազ (հետո՝ Արագածի շրջանի Ռյա Թազա) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ 1966-1968 թվականներին աշխատել է ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ հողագետ։ Այնուհետև սովորել է գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1975 թվականին «Աշխատանքային ռեսուրսների օգտագործումը Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968 թվականից աշխատել է գյուղատնտեսական էկոնոմիկայի և կազմակերպման հայկական գիտահետազոտական ինստիտուտում, սկզբում որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, 1984 թվականից՝ բաժնի վարիչ։

Նրա գրական առաջին գործերը տպագրվել են 1960 թվականին, «Ռյա թազա» թերթում։ Քրդերեն լույս են տեսել նրա «Շավիղ» (Երևան, 1966), «Սարի ծաղիկներ» (Երևան, 1975) բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է նաև դրամատիկական երկեր[1]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 55-56