Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ)
Բոլոր հոգիների քոլեջ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | college of the University of Oxford և university building |
Հիմնադրված է | 1438 |
Լուծարված է | չկա |
Հիմնադրիր | Henry Chichele |
Անվանված է | All Souls' Day |
Երկիր |
![]() |
Տեղագրություն | Օքսֆորդ[1] |
Կայք | all-souls.ox.ac.uk |
Կոորդինատներ: 51°45′11.80000010081″ հս․ լ. 1°15′10.95000010012″ ամ. ե. / 51.7532777778057778° հս․. լ. 1.2530416666944777° ավ. ե. | |
All Souls College, Oxford Վիքիպահեստում |
Բոլոր հոգիների քոլեջ (պաշտոնական անվանում՝ անգլ.՝ The Warden and the College of the Souls of All Faithful People Deceased in the University of Oxford[2]), Անգլիայի Օքսֆորդի համալսարանի կազմում գործող քոլեջ։
Բոլոր հոգիների քոլեջը եզակի է նրանով, որ նրա բոլոր անդամները ինքնաբերաբար դառնում են ակադեմիայի իրական անդամներ (այսինքն քոլեջի ղեկավար մարմնի լիիրավ անդամներ): Այստեղ բակալավրիատ չկա, սակայն ամեն տարվա վերջին Օքսֆորդի ուրիշ քոլեջների ասպիրանտներն ու ուսանողները իրավունք ունեն դիմել կրթաթոշակների, որի համար ուսանողները պարտավոր են հանձնել գրավոր թեստ և հարցազրույց (ինչ-որ մեկը այն նկարագրել է որպես ամբողջ աշխարհում ամենաբարդ քննությունը)[3]:
Բոլոր հոգիների քոլեջը Օքսֆորդի համալսարանի առավել հարուստ քոլեջներից մեկն է, որի ֆինանսական բյուջեն 2014 թվականին կազմել է £286.4 միլիոն[4]: Բայց և այնպես, քանի որ քոլեջի եկամտի հիմնական աղբյուրը նվիրատվությունն է, այն Օքսֆորդի համալսարանի քոլեջների մեջ զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը[5]: Բոլոր հոգիների քոլեջը, ըստ անգլիական օրենքի, գրանցված բարեգործական կազմակերպություն է[6]:
Քոլեջը գտնվում է High Street-ի հյուսիսային կողմում, արևելքում տեղակայված է Թագուհու քոլեջը, իսկ հյուսիսում՝ Հերթֆորդ քոլեջը:
Քոլեջի ներկայիս պետը (ղեկավարը), Սըր Ջոն Վիկերսն է, Օքսֆորդի Օրիել քոլեջի շրջանավարտը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոլեջը հիմնադրվել է 1438 թվականի փետրվարի 10-ին, թագավորներ Հենրի VI-ի և Հենրի Չիչելի, ինչպես նաև Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից: Կանոնագրքի համաձայն, այն նախատեսում է ամեն քառասուն ուսանողի համար մեկ ավագ: Քոլեջի բոլոր շրջանավարտները պետք է ստանան հոգևոր աստիճան: Նրանցից 24-ը ուսումնասիրում են արվեստ, փիլիսոփայություն և աստվածաբանություն, 16-ը՝ քաղաքացիական կամ կանոնական իրավունք[7]:
1751 թվականին, սըր Քրիստոֆեր Կադրիգթոնի խոսքերի համաձայն, Հարավ-Անտիլյան կղզիների նախկին նահանգապետը քոլեջում մի գրադարան է կառուցել՝ այն անվանելով իր անվամբ:
XVII դարի սկզբին, Ռոբերտ Հովենդենը քոլեջում 19-րդ դարից այստեղ ներգաղթածների համար բակալավրիատ է բացել[8]:
Կառույց[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոդինգտոնի գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոլոր հոգիների գրադարանը (պաշտոնապես հայտնի է որպես Կոդինգտոնի գրադարան), հիմնադրվել է քոլեջի խորհրդի անդամ Քրիստոֆեր Կոդինգտոնի կողմից (1668-1710): Քրիստոֆեր Կոդինգտոնը քոլեջի գրադարանին նվիրաբերել է 6,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ գրքեր, դրան գումածար ևս մոտ 10,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ գրքեր: Այս ժառանգությունը թույլ էր տալիս գրադարան կառուցել: Քրիստոֆեր Կոդինգտոնը ծնվել է Բարբադոսում և մեծացել է Արևմտյան Հնդկաստանի շաքարի պլանտացիաներում[9]: Գրադարանի կառուցումն ավարտվել է 1751 թվականին, և մինչև օրս գործում է: Ժամանակակից գրադարանն ունի 185 000 նյութ, որոնցից մեկ երրորդը հրատարակվել է 1800 թվականից առաջ: Գրադարանի հավաքածուներում գերակշռում են օրենքի և պատմության (հատկապես ռազմական պատմության) թեմաներով նյութերը[10]:
Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռը կառուցվել է 1438 թվականից 1442 թվականի միջև ընկած ժամանակահատվածում: Այն մինչև Անգլիական հանրապետության ստեղծումը անփոփոխ է մնացել: Օքսֆորդը, որը եղել է հիմնականում արքունական թագավորական ամրոց, Պուրիտանների կողմից շատ է տուժել: Քոլեջի ուսանողները պետք է պարտադիր աղոթեին քավարաններում գտնվող հոգիների համար, և հատկապես Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ֆրանսիայում զոհվածների համար[7][11]:
Քրիստաֆոր Ուորենը 1658 թվականին քոլեջի համար արևային ժամացույցներ էր պատրաստում: Ժամացույցը սկզբում դրվեց մատուռի հարավային պատի վրա, մինչև որ 1877 թվականին այն չդարձավ քառանկյուն: 1600-ական թվականներին մատուռում Ուորենի կողմից վահանակ տեղադրվեց: Սակայն այն 1713 թվականին վերակառուցվեց: 19-րդ դարի կեսերին մատուռը վերանորոգման կարիք ուներ, այդ իսկ պատճառով ներկայիս կառուցվածքի վրա մեծապես ազդում է Վիկտորիանական նախագծային իդեալները:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 ArchINFORM
- ↑ «The modern college»
- ↑ "Is the All Souls College entrance exam easy now?"
- ↑ "All Souls College: Annual Report and Financial Statements for the year ended 31 July 2014", page 34
- ↑ Finance, All Souls College, Oxford.
- ↑ Charity Commission։ THE COLLEGE OF ALL SOULS OF THE FAITHFUL DEPARTED, OF OXFORD, registered charity no. 1138057
- ↑ 7,0 7,1 «Достопримечательности Оксфорда»։ Journeying.ru
- ↑ «History of the College» (անգլերեն)։ Официальный сайт Колледжа Всех Душ
- ↑ James Walvin, Slavery and the Building of Britain, BBC.
- ↑ «Codrington Library»։ www.all-souls.ac.uk
- ↑ «The Chapel» (անգլերեն)։ Официальный сайт Колледжа Всех Душ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոլոր հոգիների քոլեջ (Օքսֆորդ) կատեգորիայում։ |
|