Բոլոր կրոնների տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազանի բոլոր կրոնների տաճարը

Բոլոր կրոնների տաճար (թաթ.՝ Барлык диннәр гыйбәдәтханәсе, Barlıq dinnәr ğibәdәtxәnәse), ինչպես նաև Տիեզերական տաճար, Հոգևոր միասնության միջազգային մշակութային կենտրոն, ճարտարապետական շինություն Կազանի մերձակա Հին Արակչինո գյուղում։ Կառուցումը սկսվել է 1994 թվականին նկարիչ, ճարտարապետ, քանդակագործ, բուժարար և հասարակական գործիչ Էլդար Խանովի կողմից[1]։ Ըստ տաճարի հեղինակի և համալրի սեփականիրոջ մտահղացման՝ այն կառուցվել է որպես կրոնների, մշակույթների և քաղաքակրթությունների ճարտարապետական խորհրդանիշ։ Ծառայություններ և ծեսեր համալիրում չեն իրականացվում։

Համալիրն ներառում է ուղղափառ եկեղեցի, մուսուլմանական մզկիթ, հրեական սինագոգ, պագոդա։ Ընդհանուր նախագծում նախատեսված է գմբեթներ և շինության այլ խորհրդանշական տարրեր 16 կրոններից, այդ թվում՝ անհետացած քաղաքակրթությունների կրոնական պաշտամունքներ[2]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլդար Խանովը շինությունն անվանել է «Տիեզերական տաճար» կամ «Բոլոր կրոնների տաճար»։ Հեղինակի խոսքով․

Տիեզերական տաճարը վայր չէ, որ որտեղ կողք կողքի կլինեն տարբեր կրոններից աղոթող հավատացյալներ։ Մարդիկ դեռ Միաստվածության չեն հասել։ Տաճարը բոլոր կրոնների ճարտարապետական խորհրդանիշն է, այն կրոնների թանգարան է։ Նրա անունն է՝ «Տիեզերական տաճար, հոգևոր միասնության միջազգային մշակութային կենտրոն»։

Ներկա վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրակի օրը շինության բաց դահլիճում անցկացվում են երաժշտական և ասմունքի երեկոներ։ Սովորական օրերին այցելուներին չի թույլատրվում մուտք գործել համալիր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Храм всех религий. Интервью
  2. «Туристический портал г. Казань — города с тысячелетней историей — Вселенский Храм». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]