Բոժիդար Կրաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոժիդար Կրաև
բուլղար․՝ Божидар Краев
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1997(1997-06-23)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Վրացա, Բուլղարիա[3]
Հասակ 183 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Լևսկի
Համար 12
Պատանեկան կարիերա
2003-2008 Բուլղարիա Բոտև (Վրացա)
2008-2010 Իսպանիա Վիլիաֆրանկա
2010-2012 Բուլղարիա Չավդար (Ետրոպոլե)
2012-2013 Բուլղարիա Բոտև (Վրացա)
2013-2014 Բուլղարիա Լևսկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2014-մ.հ. Բուլղարիա Լևսկի 36 (10)
Ազգային հավաքական
2013 Բուլղարիա Բուլղարիա (մինչև 17) 3 (0)
2014-մ.հ. Բուլղարիա Բուլղարիա (մինչև 19) 6 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բոժիդար Բոյկով Կրաև (բուլղար․՝ Божидар Бойков Краев, հունիսի 23, 1997(1997-06-23)[1][2], Վրացա, Բուլղարիա[3]), բուլղարացի ֆուտբոլիստ, «Լևսկի» ակումբի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոժիդար Կրաևը ֆուտբոլով զբաղվել սկսել է Վրացա քաղաքի «Բոտևի» պատանեկան թիմում, որտեղ ժամանակին խաղացել է նրա հայրը։ 2008 թվականին միացել է Խրիստո Ստեիչկովի ակադեմիայի «Վիլյաֆրանկ» երիտասարդական թիմին Իսպանիայում[4]։ Երկու տարի անց կիսապաշտպանը վերադարձել է Բուլղարիա և միացել Ետրոպոլեի «Չավդար» ֆուտբոլային ակումբին։ 2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Լևսկիի» երիտասարդական թիմ[5]։

2014 թվականի հուլիսի 19-ին կիսապաշտպանը նշել է իր նորամուտը Բուլղարիայի առաջնությունում՝ դուրս գալով փոխարինման Պլովդիվ քաղաքի «Լոկոմոտիվ» ակումբի դեմ խաղում[6]։ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին Բուլղարիայի գավաթի խաղարկության ժամանակ Բոժիդարը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Վառնայի «Սպարտակ» ակումբի դեմ խաղում[7]։

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Բոժիդար Կրաևը ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը երեք տարի ժամկետով[8]։ Երկու օր անց Բոժիդարը հրավիրվել է դիտումների Թուրինի «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբ[9]։ 2015 թվականի հունվարին կիսապաշտպանը մեկ շաբաթ մարզվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ[10]։

2015 թվականի փետրվարի 27-ին Բոժիդարը խփել է իր առաջին գոլը առաջնությունում՝ «Խոսկովո 2009» ակումբի դեմ տնային խաղում գրավելով հակառակորդի դարպասը[11]։ Նույն թվականի մայիսի 26-ին խփել է 3 գոլ «Մարեկ» ակումբի դեմ խաղում[12]։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոժիդարը Բուլղարիայի հավաքականի պատանեկան կազմում (մինչև 17 տարեկան) մասնակցել է հանդիպումների Մալթայում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման փուլում[13][14][15]։ Նա նաև մասնակցել է Հունաստանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին[16][17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Честит рожден ден на Божидар Краев (բուլղ.)Български футболен съюз, 2020.
  4. «Чичарито от Враца» (բուլղարերեն) — webcafe.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  5. «Левски привлече и по-големият брат Краев» (բուլղարերեն) — viasport.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  6. «LEVSKI SOFIA VS. LOKOMOTIV PLOVDIV 1-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  7. «SPARTAK VARNA VS. LEVSKI SOFIA 1-7» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  8. «Левски върза Краев с нов договор» (բուլղարերեն) — topsport.ibox.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  9. «Краев замина на проби в Ювентус» (բուլղարերեն) — levski.gong.bg. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Levski Sofia's Bozhidar Kraev arrives for Manchester City trial» (անգլերեն) — theguardian.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  11. «LEVSKI SOFIA VS. HASKOVO 8-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  12. «LEVSKI SOFIA VS. MAREK 6-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  13. «BELGIUM U17 VS. BULGARIA U17 2-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  14. «BULGARIA U17 VS. POLAND U17 0-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  15. «FYR MACEDONIA U17 VS. BULGARIA U17 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  16. «ISRAEL U19 VS. BULGARIA U19 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  17. «UKRAINE U19 VS. BULGARIA U19 5-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.
  18. «BULGARIA U19 VS. SWEDEN U19 1-5» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]