Բոգդան Միլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Միլիչ
Քաղաքացիությունը  Չեռնոգորիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 24, 1987(1987-11-24)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Պոդգորիցա, Չեռնոգորիա
Հասակ 201 սանտիմետր
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2000—2004 Սերբիա Մլադոստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2008 ՍերբիաՉեռնոգորիա Բուդուչնոստ 49 (14)
2008—2010 Նիդերլանդներ ԱԴՕ Դեն Հաագ 39 (4)
2010 Ռուսաստան Կռիլյա Սովետով 0 (0)
2010 Չեխիա Վիկտորիա 1 (0)
2011 Ռուսաստան Սպարտակ Նալչիկ 15 (2)
2012 Հարավային Կորեա Կվանջու 36 (5)
2013 Հարավային Կորեա Սուվոն 28 (3)
2014 Չեռնոգորիա Ռուդար (Պլևլյա) 11 (4)
2014—2015 Չեռնոգորիա Մլադոստ 11 (4)
2015—2016 Իսպանիա Օսասունա 5 (0)
2016 Մալայզիա Տրենգանու 9 (0)
2017 Իրան Սայպա 9 (1)
2017—մ․հ․ Չեռնոգորիա Իսկրա (Դանիլովգրադ) 22 (6)
Ազգային հավաքական
2009 Չեռնոգորիա Չեռնոգորիա (երիտ․) 7 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22 ապրիլի, 2018:

Բոգդան Միլիչ (չեռնոգոր.՝ Богдан Милић / Bogdan Milić, նոյեմբերի 24, 1987(1987-11-24)[1][2], Պոդգորիցա, Չեռնոգորիա), չեռնոգորացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես հարձակվող, «Իսկրա» (Դանիլովգրադ) ակումբի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է Պոդգորիցայի «Մլադոստ» ակումբի ֆուտբոլային դպրոցում։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն ստորագրել է 17 տարեկանում «Բուդուչնոստի» հետ, որը նույնպես ներկայացնում է Պոդգորիցան։ Առաջին մրցաշրջանում նա շատ հազվադեպ է խաղացել և հիմնականում եղել է պահեստայինների կազմում։ Հաջորդ տարի Բոգդանն ավելի շատ խաղաժամանակ է ստացել, իսկ մրցաշրջանի ավարտին թիմը գրավել է երկրորդ տեղը Առաջին լիգայում, ինչը նրանց թույլ է տվել մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման փուլին[3]։ 2007/08 մրցաշրջանում նույնպես կանոնավորապես ընդգրկվել է հիմնական կազմում։ Թիմի համար անցկացրած 26 խաղում նա խփել է 9 գոլ, իսկ «Բուդուչնոստը» դարձել է Չեռնոգորիայի չեմպիոն[4]։

Հաջորդ մրցաշրջանի սկզբում Միլիչը տեղափոխվել է Նիդերլանդների առաջնություն՝ պայմանագիր կնքելով Հաագայի ԱԴՈ-ի Դեն Հաագի հետ։ Նոր ակումբի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրել է 2008 թվականի օգոստոսի 31-ին՝ Ռոտերդամի «Սպարտայի» հետ արտագնա խաղի 81-րդ րոպեին փոխարինելով Լերոյ Ռեսոդիհարդյոյին[5]։ Գրեթե մեկ տարի անց՝ 2009-ի օգոստոսի 22-ին կայացած «Վիտեսի» դեմ խաղի 18-րդ րոպեին Միլիչը խփել է իր առաջին գոլը Նիդերլանդներում[6]։

2010 թվականի հունիսին մեկնել է դիտումների Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբում, որի հետ էլ արդյունքում կնքել է երեք տարվա պայմանագիր[7]։ Հուլիսին փոխվել է թիմի գլխավոր մարզչին. Յուրի Գազզաևի փոխարեն ակումբը գլխավորել է Ալեքսանդր Տարխանովը[8]։ Միլիչը տեղ չի ունեցել նրա խաղային սխեմայի մեջ։ Օգոստոսի վերջին Միլիչի հետ պայմանագիրը խզվել է, և նա դարձել է ազատ գործակալ[9]։ Դրանից հետո նա տեղափոխվել է չեխական «Վիկտորիա» (Պլզեն), որի կազմում անցկացրել է ընդամենը երկու հանդիպում՝ մասնակցելով «Օպավայի» դեմ խաղին գավաթի խաղարկությունում[10], և «Բոհեմիանս 1905» ակումբի դեմ խաղին առաջնությունում[11]։

2011 թվականի ձմռանը նա վերադարձել է Ռուսաստան՝ մեկուկես տարվա պայմանագիր կնքելով «Սպարտակ Նալչիկի» հետ[12]։ 2011 թվականի մարտի 12-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի առաջնությունում` մասնակցելով «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղին։ Բոգդանը խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում և 83-րդ րոպեին տեղը զիջել է Իգոր Պորտնյագինին[13]։ 2011 թվականի մայիսի 2-ին Բոգդանն իր առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում[14][15]։ Կաբարդա-Բալկարիայի մայրաքաղաքի ակումբի կազմում անցկացնելով 15 հանդիպում, խփելով երկու գոլ և այդպես էլ մշտական տեղ չունենալով առաջին թիմում՝ 2011 թվականի դեկտեմբերին Բոգդանը հեռացել է ակումբից[16]։

Դրանից հետո Բոգդան Միլիչը հանդես է եկել հարավկորեական «Կվանջուի» և «Սուվոնի» կազմում, իսկ 2014 թվականի փետրվարին տեղափոխվել է «Ռուդար» ակումբ։ Թիմի կազմում նորամուտը նշել է փետրվարի 25-ին՝ դուրս գալով փոխարինման «Գրբալի» դեմ խաղում և միանգամից աչքի ընկնելով խփած գոլով[17]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Չեռնոգորիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ երկու անգամ գրավելով մրցակիցների դարպասը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեռնոգորիայի չեմպիոն – 2007/08
  • Չեռնոգորիայի առաջնության արծաթե մեդալակիր – 2006/07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. «Черногория 2006/07» (անգլերեն). RSSSF.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «Черногория 2007/08» (անգլերեն). RSSSF.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Sparta Rotterdam vs. ADO Den Haag 2:5» (անգլերեն). Soccerway.com. 31 августа 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Vitesse vs. ADO Den Haag 1:3» (անգլերեն). Soccerway.com. 22 августа 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «Милич заключил трёхлетний контракт с «Крыльями Советов»» (ռուսերեն). Чемпионат.ру. 24 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Тарханов возглавил «Крылья Советов»» (ռուսերեն). Sports.ru. 27 июля 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  9. Арнольд Эпштейн. (21 августа 2010). «Милич покидает Самару, ни разу за неё не сыграв» (ռուսերեն). Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «Viktoria Plzeň vs. Opava 3:0» (անգլերեն). Soccerway.com. 10 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «Bohemians 1905 vs. Viktoria Plzeň 1:0» (անգլերեն). Soccerway.com. 19 ноября 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  12. ««Спартак-Нальчик» заключил контракты с восемью футболистами» (ռուսերեն). Чемпионат.ру. 5 марта 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  13. Протокол матча «Спартак-Нальчик» — «Крылья Советов» 1:0
  14. Протокол матча «Спартак-Нальчик» — «Динамо» (Москва) 2:3
  15. 7 тур. «Спартак-Нальчик» — «Динамо» (Москва) 2:3 ՅուԹյուբում
  16. «Футболист Пилипчук покинул нальчикский «Спартак» - Ташуев» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 7 декабря 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 8-ին.
  17. «Grbalj — Rudar 1:3» (անգլերեն). soccerway.com. Վերցված է 3.4.2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Միլիչ» հոդվածին։