Բոբ կատվի Սուրբ Ծնունդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբ կատվի Սուրբ Ծնունդը
անգլ.՝ A Gift from Bob
Տեսակկինոնկար
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՌեժիսորՉարլզ Մարտին Սմիթ
Երկիր Միացյալ Թագավորություն
ԴիստրիբյուտորPTS+?
ՊրիկվելA Street Cat Named Bob?
Թվական2020 և նոյեմբերի 18, 2021

«Բոբ կատվի Սուրբ Ծնունդը» (անգլ.՝ A Christmas Gift from Bob), Սուրբ Ծննդյան կենսագրական դրամա, թողարկվել է 2020 թվականին ռեժիսոր Չարլզ Մարտին Սմիթի կողմից, «Բոբ անունով փողացային կատուն» (2016 թվական) ֆիլմի շարունակությունն է[1]։

Սա աշխարհահռչակ կատվի վերջին էկրանային տեսքն էր. նա մահացել է 2020 թվականի հունիսի 15-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը հիշում է վերջին Սուրբ Ծնունդը, որը նա և Բոբն անցկացրել են փողոցներում ապրուստի միջոց վաստակելու համար։ Բոբն օգնել է նրան հաղթահարել կյանքի ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը՝ ուժ, բարեկամություն և ոգեշնչում տալով, միմյանց սովորեցրեցրել են Սուրբ Ծննդյան ոգու իրական իմաստը ողջ կյանքի ընթացքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուկ Թրեդեվեյը Ջեյմս Բոուենի դերում, նախկին թմրամոլ, ով Բոբի սեփականատերն է[2]
  • կատու Բոբն իր դերում
    • որոշ տեսարաններում ներգրավված էին նաև Բոբի նման մի քանի անանուն կատուներ
  • Աննա Ուիլսոն Ջոնսն Արաբելլայի դերում
  • Քրիստինա Տոնտերի Յանգը Բեայի դերում
  • Սթիվեն Մակքոուլը Մարկի դերում

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ Թրեդեվեյը վերադարձել է Ջեյմս Բոուենի իր դերին, իսկ Բոբ կատուն՝ համապատասխանաբար իր դերին, թեև ֆիլմը նվիրված է իր վերնագրում նշված կատվին, քանի որ նա մահացել է նկարահանումներից անմիջապես հետո՝ COVID-19 համաճարակի ժամանակ՝ 2020 թվականի հունիսին[3]։

Չարլզ Սմիթը ընտրվել է որպես ֆիլմի ռեժիսոր 2019 թվականի հոկտեմբերին, իսկ նկարահանումները սկսվել են ուղիղ մեկ ամիս անց[4]։ Նկարահանումներն ավարտվել են 2020 թվականի սկզբին[3]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 6-ին թողարկվել է երաժշտական ալբոմ՝ ֆիլմի սաունդթրեքով։ «A Christmas Gift from Bob-Original Motion Picture Soundtrack»-ը բաղկացած է Պատրիկ Նիլ Դոյլի երաժշտությունից և Ուայլդի երգերից։ Ֆիլմից ոգեշնչված և դրա համար գրված երեք երգեր հնչում են ֆիլմի ընթացքում Լյուկ Թրեդևեյի կատարմամբ, իսկ չորրորդը՝ «Coming Back To Me» անվանմամբ [անգլ. թարգմանաբար՝ «Վերադարձ ինձ մոտ (Վերադարձ տուն)»] հնչում է ֆիլմի վերջում[5]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկումն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել 2020 թվականին Մեծ Բրիտանիայում, սակայն այն հետաձգվել է մինչև 2021 թվականը[6]։ 2020 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է DVD և Blu-ray սկավառակներով, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ընտրված կինոթատրոններում և նույն թվականի նոյեմբերի 6-ից ֆիլմի տարածմամբ զբաղվելու է Lionsgate ընկերությունը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Luke Treadaway reprises role in The Exchange's 'A Gift From Bob' (exclusive)». Screendaily (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  2. «A Christmas Gift from Bob review – family-friendly festive sequel». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. 3,0 3,1 «Street Cat Named Bob died after being hit by a car, says ex-heroin addict owner of Ginger Tom». whatsnew2day (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  4. «Filming will begin on A Gift From Bob before the year is out». Film Stories (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  5. «First look at festive sequel 'A Christmas Gift From Bob'». thehollywoodnews.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. «What you need to know about A Street Cat Named Bob sequel after star cat dies». Metro (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  7. Brew, Simon (2020 թ․ հոկտեմբերի 13). «The sequel to A Street Cat Named Bob gets lined up for a Christmas release, it's been announced – and here's the trailer too». Film Stories (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.