Բոբ Բուլոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբ Բուլոք
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Texas Tech University?, Բեյլորի համալսարան, Hillsboro High School? և Baylor Law School?
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 10, 1929(1929-07-10)
Ծննդավայր Hillsboro, Տեխաս, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 18, 1999(1999-06-18) (69 տարեկան)
Վախճանի վայր Օստին, ԱՄՆ
Թաղված Տեխաս նահանգի գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ

Բոբ Բուլոք (անգլ.՝ Bob Bullock), ամբողջական անունը՝ Ռոբերտ Դուգլաս Բուլոք ավագ (անգլ.՝ Robert Douglas Bullock, Sr., հուլիսի 10, 1929(1929-07-10), Hillsboro, Տեխաս, ԱՄՆ - հունիսի 18, 1999(1999-06-18), Օստին, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 38-րդ փոխնահանգապետ (1991-1999), Տեխաս նահանգի քարտուղար (1971-1973)[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբ Բուլոքը ծնվել է 1929 թվականի հուլիսի 10-ին Հիլսբորոյում, Հիլ շրջան, Տեխաս։ Հիլսբորոյում ավարտել է դպրոցը և Հիլսբորոյի կրտսեր քոլեջը։

1951-ից 1954 թվականներին Բուլոքը ծառայել է ԱՄՆ ռազմաօդային ուժերում և մասնակցել է Կորեական պատերազմին[2]։ Տեխաս վերադառնալուց հետո Բուլոքը սովորել է Լաբբոկի Տեխասի տեխնոլոգիական համալսարանում և ստացել է արվեստների բակալավրի աստիճան (B.A.)։ Նաև սովորել է Բեյլորի համալսարանի իրավունքի դպրոցում և 1958 թվականին ստացել է Juris Doctor առաջին իրավաբանական աստիճանը[2][3]։

1956 թվականին Բուլոքն ընտրվել է Տեխասի ներկայացուցիչների պալատ և այնտեղ աշխատել է 1957-ից 1959 թվականներին։ Դրանից հետո որոշ ժամանակ զբաղվել է իրավաբանական գործունեությամբ, ինչպես նաև` մասնակցել է տարբերի կոմիտեների և հանձնաժողովների աշխատանքներին։

1971 թվականին Տեխասի նահանգապետ Փրեսթոն Սմիթը Բուլոքին նշանակել է Տեխասի նահանգի քարտուղար, և այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 1973 թվականը։

1975-ից 1991 թվականներին Բուլոքն աշխատել է Տեխաս նահանգի վերահսկիչ։

1990 թվականին Բուլոքը որպես թեկնածու մասնակցել է Տեխասի նահանգապետի ընտրություններին և հաղթանակ է տարել Տեխասի ապագա նահանագապետ Էն Ռիչարդսի հետ։ Բուլոքը Տեխասի փոխնահանգապետի պաշտոնում աշխատել է երկու չորսամյա ժամկետ՝ 1991 թվականի հունվարից մինչև 1999 թվասկանի հունվարը[3]։

Բոբ Բուլոքը մահացել է 1999 թվականի հունիսի 18-ին Օսթինում և հուղարկավորվել է Տեխաս նահանգի գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bob Bullock». Lieutenant Governors of Texas, 1846-present. Legislative Reference Library of Texas - www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 13.07.2013-ին.
  2. 2,0 2,1 2,2 Carolene English. «Bullock, Robert Douglas (Bob)». Handbook of Texas Online. Texas State Historical Association. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Presiding Officers of the Texas Legislature (1846-2010)» (PDF). Texas Legislative Council - www.tlc.state.tx.us. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Bob Bullock». Texas State Cemetery, www.cemetery.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.