Բոբիո
| Համայնք | |||
|---|---|---|---|
| Բոբիո | |||
| Bobbio | |||
| |||
| Երկիր | |||
| Մարզ | Էմիլիա Ռոմանիա | ||
| Գավառ | Պիաչենցա | ||
| Համայնք | Պիաչենցա | ||
| Մակերես | 106 կմ² | ||
| ԲԾՄ | 274 մ | ||
| Բնակչություն | 3816 մարդ | ||
| Խտություն | 36 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Հեռախոսային կոդ | (+39) 0523 | ||
| Փոստային դասիչ | 29022 | ||
| Ավտոմոբիլային կոդ | PC | ||
| Պաշտոնական կայք | comune.bobbio.pc.it(իտալ.) | ||
|
| |||
Բոբիո (իտալ.՝ Bobbio), հնագույն քաղաք և առողջարան Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Էմիլիա Ռոմանիա մարզի Պիաչենցա գավառում[1]։
Քաղաքը գտնվում է Տրեբիա գետի հարևանությամբ և Պենրիչե բարձր լեռան լանջերին։
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 3816 մարդ, իսկ բնակչության խտությունը՝ 36 մարդ/կմ²։
Քաղաքը զբաղեցնում է 106 կմ² տարածք։ Փոստային ինդեքսը՝ 29022, իսկ հեռախոսային կոդը՝ 0523:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում քաղաքը հայտնի էր որպես Էնովի (Էբովիում, Բոբիում)։ Նրա պատմությունը կապված է համանուն աբբայության հետ, որը հիմնադրվել է 614 թվականին Սուրբ Կոլումբանի կողմից։
Ուշ միջնադարյան ժամանակահատվածում դքսությունը եղել է Հյուսիսային Իտալիայի կենտրոններից մեկը։
1304 թվականին Մալասպինաների արքայական ընտանիքից սերող Կորադինո ասպետը քաղաքում կառուցել է արքայական դղյակ, որը հետագայում՝ 1387 թվականից դառնում է Դալ Վերմեների ընտանիքի նստավայրը։
1516 թվականին Բոբիոն դարձավ մարկգրաֆություն գլխավորած Դալ Վերմեի իշխանության կենտրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Piacenza Internet-Bobbio news e info (in Italian) Արխիվացված 2016-04-28 Wayback Machine
- [1] Արխիվացված 2010-11-29 Wayback Machine Bobbio in the site of "I Borghi più belli d'Italia"
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբիո» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||


