Բշտիկապտուղ բռնչիատերև
| Բշտիկապտուղ բռնչիատերև | |
Բշտիկապտուղ բռնչիատերև | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
| Ընտանիք | Վարդազգիներ (Rosaceae) |
| Ցեղ | Բշտիկապտուղ (Physocarpus) |
| Տեսակ | Բշտիկապտուղ բռնչիատերև (P. opulifolius) |
| Միջազգային անվանում | |
| Physocarpus opulifolius | |
Բշտիկապտուղ Բռնչիատերև (լատին․՝ Physocarpus), տերևաթափ թուփ է ունի 3մ բարձրություն, աղեղնաձև ճյուղերով, որոնք ծածկված են դարչնագույն, բարակ շերտերով անջատվող կեղևով։ Տերևները 3-5 բլթականի են, ատամնաեզր, կլորաէլիպսաձև, 2-4 սմ երկարությամբ։ Միջին բլթակը ավելի երկարացած է, մերկ են, վերևից կանաչ, ներքևից ավելի բաց գույնի։ Ծաղկում է մայիսին իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պատկանում է վարդազգիներ ընտանիքին։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգներում Քվեբեկից մինչև Վրաստան։ 30 թվականին տարածվել է Հայաստանում սկզբում Արարատյան դաշտում հետո Վանաձորում, Սևանում և Գյումրիում։
Հողի նկատամամբ պահանջկոտ չէ, ամենուրեք լավ է աճում։ Բավականին դիմացկուն է երկարատև չորությանը, շոգին և ցրտին։ Բազմանում է սերմերի միջոցով, կտրոնավորմամբ և թփի բաժանման եղանակով։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բնականորեն չի աճում, սակայն մշակության պայմաններում աճեցվում է բռնչիատերև բշտիկապտուղը (P.opulifolia (L.)), որը հայտնի է որպես տերևաթափ թուփ՝ մինչև 2-3 մ բարձրությամբ։ Տերևները 3-5 բլթականի են։ Ծաղիկները սպիտակ են կամ վարդագույն։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր - հոկտեմբեր ամիսներին։ Բնականորեն տարածված է Հյուսիսային Ամերիկայում։ Հողի նկատմամբ քիչ պահանջկոտ է, չորադիմացկուն և երատադիմացկուն է, լուսասեր։ Կիսանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում լավ է դիմանում, պիտանի է այդ գոտու բնակավայրերի կանաչապատման մեջ օգտագործելու համար։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բշտիկապտուղ բռնչիատերև» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բշտիկապտուղ բռնչիատերև» հոդվածին։ |
| ||||||