Բլերիմ Ռեկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բլերիմ Ռեկա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Պրիշտինայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 22, 1963(1963-05-22) (60 տարեկան)
Ծննդավայր Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա և  Ալբանիա

Բլերիմ Ռեկա (մակեդոներեն՝ Блерим Река, մայիսի 22, 1963(1963-05-22), Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանական ծագում ունեցող ակադեմիկոս, որը Հյուսիսային Մակեդոնիայից է։ 2019 թվականին իր թեկնածությունն է առաջադրել որպես անկախ թեկնածու Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1963 թվականի մայիսի 22-ին Սկոպյեում (ՀՍՖՀ), ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Այնուհետև, Բլերիմ Ռեկան ավարտել է Պրիշտինյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Բլերիմ Ռեկան Բրյուսելում աշխատել է որպես Մակեդոնիայի Հանրապետության դեսպան։ Նաև զբաղեցրել է դիվանագիտական և իրավաբանական պաշտոններ, այդ թվում՝ եղել է Կոսովոյի Հանրապետության Եվրամիությանն ինտեգրվելու հարցերով նախագահի խորհրդականը։ Այնուհետև Մակեդոնիայի Հանրապետության կառավարության իրավաբանական խորհրդականն էր և ազգային ռազմավարության և Եվրոպական միությանը ինտեգրման փորձագիտական խմբի անդամ։ 2002 թվականից Բլերիմ Ռեկան Հարավարևելյան Եվրոպական համալսարանում միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների և Եվրոպական միության իրավունքի պրոֆեսոր է։

Նա ունի միջազգային իրավունքի, ինչպես նաև քաղաքացիական և տնտեսական իրավունքի դոկտորի աստիճան։ 18 գրքի հեղինակ է։

2019 թվականի մարտի 5-ին Բլերիմ Ռեկան որպես անկախ թեկնածու (Ալբանական ընդդիմության աջակցությամբ) իր թեկնածությունն է առաջադրել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր ստորագրությունները։ Ալբանացիների և BESA կուսակցությունների դաշինքի հայտարարությունների համաձայն՝ Բլերիմ Ռեկայի թեկնածությունը պաշտպանել են Հյուսիսային Մակեդոնիայի ավելի քան 11 000 քաղաքացիներ։

2019 թվականի ապրիլի 21-ին Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ընտրողների 79,915 ձայն (10,57 %)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «IBNA Interview with Albanian candidate for presidential elections in North Macedonia, Blerim Reka». IBNA. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Ethnic issues, foreign policy key in North Macedonia presidential campaign». Sofia Globe. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.