Բիոնիկ ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնյան «Վարունգը» անվանում են բիո-թեքի հռչակագիր, ճարտ.` Նորման Ֆոսթեր

Բիոնիկ ճարտարապետություն կամ Բիո-թեք, ժամանակակից նեոօրգանիկ ճարտարապետական ոճ, որտեղ կառույցի արտահայտչականությունն արտահայտվում է բնական ձևերի փոխկապակցվածությամբ։ Հաճախ այն հակադրվում է հայ-թեք ոճին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիոնիկայի տարրերը բնորոշ են 1920-ական թվականների գերմանական էքսպրեսիոնիզմին և 1960-ական թվականների ստրուկտուրալիզմին։ Ինչպես էքսպրեսիոնիստներն էին ընդունում, բնական ձևերի ուղղակի պատճենումը դրական արդյունքների չի հանգեցնում, քանի որ ճարտարապետական կառույցում ի հայտ են գալիս ոչ ֆունկցիոնալ տարածություններ։ Բիոուրբանիստիկայի դրույթը ենթադրում է բնական ձևերի կիրառումը ճարտարապետության մեջ (բույսերի, բնական լանդշաֆտի տարրերի միջոցով)։

Ճարտարապետական այս ոճը գտնվում է զարգացման ակտիվ փուլում, ինչի արդյունքում տեսական ու հետազոտական բաղադրիչները գերիշխում են քաղաքաշինական պրակտիկայում։ Ճարտարապետական բիոնիկայի գլխավոր հակասությունը ավանդական ուղղանկյուն նախագծման հետ է, երբ շինության կառուցողական սխեման հակադրվում է թեք և ինքնատիպ ֆրակտալ ձևերին։ Բիո-թեքի հիմնական խնդիրներից է այս հակասությանը գեղագիտական ու տնտեսական արդարացված լուծումներ տալը։

Բիո-թեքի ճարտարապետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Williams, Hugh Aldersey. Zoomorphic: New Animal Architecture. — Collins Design, 2003. — P. 176. — ISBN 1856693406

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]