Բիմեն Շեն
| Բիմեն Շեն | |
|---|---|
| Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Bimen Şen |
| Ծնվել է | 1873[1] Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1] |
| Երկիր | |
| Մահացել է | օգոստոսի 26, 1943[1] Ստամբուլ, Թուրքիա[1] |
| Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն և Feriköy Protestan Mezarlığı[1] |
| Մասնագիտություն | կոմպոզիտոր |

Բիմեն Շեն (ծնյալ Բիմեն Տեր-Ղազարյան, 1873[1], Բուրսա, Հյուդավենդիգար, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 26, 1943[1], Ստամբուլ, Թուրքիա[1]), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, երգիչ, ով զգալի ավանդ է ներդրել թուրքական երգարվեստում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1873 թվականին Բուրսայում՝ հայ քահանա Գասպար Տեր-Ղազարյանի երաժշտասեր ընտանիքում։ Նրա ձայնային հիանալի տվյալներն ու երաժշտական ձիրքը արդեն իսկ վաղ հասակում են դրսևորվել, և դեռ երեխա՝ նա շարականներ է երգել ծննդավայրի հայկական եկեղեցում։ Տասնմեկ տարեկանում նրան ներկայացրել են Բուրսա այցելած թուրք կոմպոզիտոր Հաջի Արիֆ բեյին, ով նրա երգեցողությունը լսելով՝ խորհուրդ է տվել տեղափոխվել Ստամբուլ։ Դրանից երեք տարի անց պատանի Բիմենը մեկնել է Պոլիս, որտեղ դասեր է առել Հակոբոս Քռյանից, կապեր հաստատել տարբեր շրջանակների ազդեցիկ մարդկանց հետ, մասնակցել համերգների, երաժշտական զանազան միջոցառումների։ Շեն կեղծանունը նա վերցրել է այն բանից հետո, երբ իր «Yüzüm Şen, Hâtıram Şen» բառերով սկսվող երգն արժնացել է հանրության առանձնահատուկ ջերմ ընդունելությանն ու գնահատանքին։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա բազմաթիվ համերգներ է տվել, տասնյակ ձայնագրություններ թողարկել։ Մահացել է 1943 թվականի օգոստոսի 26-ին Ստամբուլում՝ 70 տարեկան հասակում։ Թաղվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 https://islamansiklopedisi.org.tr/sen-bimen
- ↑ «Bimen ŞEN». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ O'Connell, Dr John (2013 թ․ նոյեմբերի 28). Alaturka: Style in Turkish Music. Ashgate Publishing, Ltd. ISBN 978-1409473077.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.turkmusikisi.com https://web.archive.org/web/20060110172816/http://www.turkmusikisi.com/bestekarlar/bimen_sen.htm |10 Ocak 2006, 26 օգոստոսիs 2010 թ.
| ||||||