Բիլ Բարիլկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիլ Բարիլկո
Ծնվել էմարտի 25, 1927(1927-03-25)[1]
ԾննդավայրԹիմինս, Cochrane District, Օնտարիո, Կանադա
Մահացել էօգոստոսի 26, 1951(1951-08-26)[1] (24 տարեկանում)
Մահվան վայրՕնտարիո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
Մասնագիտությունտափօղակով հոկեյ խաղացող
Պարգևներ և
մրցանակներ
Stanley Cup

Ուիլյամ «Բիլ» Բարիլկո (անգլ.՝ William «Bashin' Bill» Barilko, մարտի 25, 1927, Թիմինս, Օնտարիո, Կանադա - օգոստոսի 26, 1951, Կոկրան, Օնտարիո, Կանադա), կանադացի նախկին հոկեյիստ[2][3][4], պաշտպան, ուկրաինական արմատներով։ Հանդես է եկել «Տորոնտո Մեյլ Լիֆս»-ի կազմում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլը ծնվել է Օնտարիո նահանգի Թիմինս քաղաքում 1927 թվականի մարտի 25-ին։ 1947 թվականի փետրվարին հրավիրվել է «Տորոնտո Մեյլ Լիֆս»։ Այս թիմում հանդես է եկել մինչ ողբերգական մահը (1951 թվական)։ Բիլը իր առաջնախաղն անցկացրել է 21 համարի մարզաշապիկով, հետո փոխել 19, հետո՝ 5։ Այդ թիմում անցկացրած 5 տարիների ընթացքում նա նվաճել է 4 գավաթ։ Իր կարիերայի վերջին գոլը խփել է 1951 թվականի գավաթի եզրափակչում և թիմին բերել է հաղթանակ։

Անհետացում և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի օգոստոսի 26-ին, գավաթը հաղթելուց 4 ամիս անց, Բիլ Բարիլկոն որոշում է ընկերոջ և օդաչուի հետ մեկնել Սիլ Ռիվեր (Քվեբեկձկնորսության։ Հետ գալու ճանապարհին ինքնաթիռը կորել է անդամների հետ միասին[5]։ 11 տարի անց, 1962 թվականի հունիսին, մի ուղղաթիռի վարորդ Ռոն Բոյդը հայտնաբերում է այն վայրը, որտեղ ընկել է այդ ինքնաթիռը[6]։ Այդ ավիաողբերգության մեղավորները համարվել են անփորձ վարորդը և վատ եղանակը։

Բիլ Բարիլկոյի մահը պաշտոնապես գրանցվել է 1951 թվականի օգոստոսի 25-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. «Bill Barilko hockey statistics and profile at hockeydb.com»։ www.hockeydb.com։ Վերցված է 2016-06-17 
  3. «Legends of Hockey -- NHL Player Search -- Player -- Bill Barilko»։ www.legendsofhockey.net։ Վերցված է 2016-06-17 
  4. «Билл Барилко | Статистика | NHL.com»։ www.nhl.com։ Վերցված է 2016-06-17 
  5. «CBC Archives»։ archives.cbc.ca։ Վերցված է 2016-06-17 
  6. «FindArticles.com | CBSi»։ findarticles.com։ Վերցված է 2016-06-17