Բիդհյա Դևի Բհանդարի
Բիդհյա Դևի Բհանդարի | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբերի 29, 2015 | |||
Նախորդող | Ռամ Բարան Յադավ | ||
| |||
մայիսի 25, 2009 - փետրվարի 6, 2011 | |||
Նախորդող | Ռամ Բահադուր Տհապա | ||
Հաջորդող | Բիջահյա Կումար Գաչհադար | ||
| |||
մարտի 25, 1997 - հոկտեմբերի 5, 1997 | |||
Կուսակցություն՝ | Նեպալի կոմունիստական կուսակցություն և Communist Party of Nepal? | ||
Կրթություն՝ | Տրիբհուվան համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | բակալավր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | ||
Դավանանք | հինդուիզմ | ||
Ծննդյան օր | հունիսի 19, 1961[1] (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Mane Bhanjyang, Kingdom of Nepal | ||
Քաղաքացիություն | Նեպալ | ||
Ամուսին | Madan Kumar Bhandari? | ||
Կայք՝ | presidentofnepal.gov.np english.presidentofnepal.gov.np | ||
Բիդհյա Դևի Բհանդարի (նեպալ.՝ विद्यादेवी भण्डारी, հունիսի 19, 1961[1], Mane Bhanjyang, Kingdom of Nepal), նեպալցի պետական գործիչ, Կոմունիստական կուսակցության (միացյալ մարքսիստ-լենինիստ) անդամ։ 1997 թվականի մարտի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը եղել է Նեպալի շրջակա միջավայրի և բնապահպանության հարցերով նախարար, 2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 6-ը՝ Նեպալի պաշտպանության նախարար, 2015 թվականի հոկտեմբերի 29-ից Նեպալի նախագահն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիդհյա Դևին ծնվել է 1961 թվականի հունիսի 19-ին Նեպալի Բհոջպուր շրջանի Ամբոտե Մանե Բհանջիյանգ գյուղում[2][3][4]։ Նա սերում է բրահմաններ Միտհիլայի և Ռամ Բահանդուր Պանդեյի ֆերմերական ընտանիքից։ Հայրը եղել է միջնակարգ դպրոցի տնօրեն, պապը՝ Թիլակ Բահադուր Պանդեյը՝ սոցիալական աշխատող և գյուղական համայնքի նախագահ Պանչայատի շրջանումд[4][5][6][7]: Բհանդարին ունի մեկ քույր և երեք եղբայր[4], որոնցից մեկը՝ Գյանենդրա Բահանդուր Կարկին, դարձել է Նեպալի կոնգրեսի ականավոր անդամ[8][9]։
Կրթություն և քաղաքական գործունեության սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ նրա սերնդի աղջիկները հնարավորություն չունեին սովորելու, Բիդհյա Դևին պապի պահանջով ընդունվել է Բեհերեշվարայի տարրական դպրոց, այնուհետև Բիբհիոդայնի միջնակարգ մասնագիտական դպրոց, որն ատեստատով ավարտել է 1979 թվականին։ Յոթերորդ դասարանում սովորելիս քաղաքականության մասին նա իմացել է պապի և հորեղբոր՝ Նեպալի ուսանողների միության և Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության ակտիվիստ Հանենդրա Պանդեյի խոսակցություններից, որոնք քննարկում էին կոմունիստական ապստամբությունը կալվածատերերի դեմ և Ջհապա շրջանում բոլոր տեսակի անհավասարություններն Արևելյան Հնդկաստանում նակսալիտների պայքարի և Չինաստանում մշակութային հեղափոխության ազդեցության տակ[5]։ Դրանից հետո Բիդհյա Դևին սկսել է քաղաքական գործունեությունը ձախակողմյան միջավայրում[2][3], և ութերորդ դասարանում ընդունվել է Ջհապայի ապստամբությունից հետո ստեղծված Կոորդինացիոն կոմիտե՝ սկսելով թռուցիկներ բաժանել կալվածատերերի դեմ, չնայած նրա պապը համարվել է ֆեոդալ, բայց քաղաքական հարաբերություններում նրանից արմատական էր[5]։
1978 թվականին ընդունվել է «Բհոջպուր Կամպուս»՝ հումանիտար գիտությունների կուրս, նույն թվականին Կատմանդուում սկսվել են ուսանողական անհանգստություններ, որը տարածվել է ամբողջ երկրում։ Դրանից հետո Բիդհյան ուղարկվել է մայրաքաղաք, որտեղ դարձել է Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության անդամ, մի շարք ուղևորություններ կատարել հեռավոր գյուղեր՝ տեղի ակտիվիստների հետ հանդիպելու համար, իսկ այնուհետև ընտրվել է Արևելյան շրջանի նրա կոմիտեի նախագահ, որն զբաղեցրել է 1979 թվականից մինչև 1987 թվականը։ 1978 թվականին Բհանդարին միացել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մարքսիստ-լենինիստական) Երիտասարդական միության Բհոջպուրի մասնաճյուղին։ Բակալավրի աստիճանով ավարտելով Բիրատնագարի «Մահենդրա Մորանգ Կամպուսը», որը կապված է Կատմանդուի Տրիբհուվան համալսարանի հետ՝ ընտրվել է Համայն Նեպալի ազգային ազատ ուսանողական միության գանձապահ, ինչպես նաև սկսել է մասնակցել Նեպալի կոմունիստական կուսակցության քաղկոմի և Համայն Նեպալի կանանց ասոցիացիայի գործունեությանը[3][5][10]։ 1980 թվականին Բհանդարին դարձել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մարքսիստ-լենինիստական) անդամ[2][3]։ Իր բարձր ծագման պատճառով չհանդիպելով գենդերային խտրականության[5]՝ Բհանդարին դարձել է փոքրամասնությունների և կանանց իրավունքների ակտիվ ջատագով Նեպալում առկա ավանդական հասարակության պայմաններում[11][12][13], երբ կանայք հիմնականում զբաղված էին տան կամ ֆերմայի աշխատանքներով[14]։
1979 և 1980 թվականների ընդամենը երկու հանդիպումներից հետո Բիդհյա Դևին սիրահարվել է այլ կաստայի ներկայացուցիչ Մադան Կումար Բհանդարիին և 1982 թվականին ամուսնացել նրա հետ[2][5][15]։ Վերցնելով ամուսնու ազգանունը՝ նա դարձել է լավ կին՝ կուսակցական աշխատանքը զոհաբերելով հանուն ընտանիքի[5][16] և ունենալով երկու դուստր՝ Նիշակուսուկ (ծնվել է 1982 թվականի հունիսի 29-ին) և Ուշակիրան (ծնվել է 1986 թվականի օգոստոսի 16-ին)[8]։ Պանչայատի համակարգի անկումից և 1990 թվականին բազմակուսակցական դեմոկրատիայի վերականգնումից հետո Նեպալի կոմուսնիստական (մարքսիստ-լենինիստական) և Նեպալի կոմունիստական կուսակցությունները միավորվել են Կոմունիստական կուսակցության (միացյալ մարքսիստ-լենինիստական) մեջ, որի նախագահ է ընտրվել Մադան Բհանդարին, որն առաջ է քաշել «ժողովրդական բազմակուսակցական ժողովրդավարության» հիմնարար կուսակցական սկզբունքը և ժողովրդականացրել կոմունիստական շարժումը[2][5][16]։ Այդ ժամանակ էլ Բիդհյա Դևին ընդունվել է Նեպալի կոմունիստական կուսակցություն (միացյալ մարքսիստ-լենինիստական)[10]։ Նա 1993 թվականին այրիացել է, երբ Մադանը Դասդհունգում (Չիտվանի շրջան) մահացել է խորհրդավոր ավտովթարի հետևանքով, որը կարող էր լինել բեմականացված սպանություն[2][5][11][12] նախքան Նեպալում միապետության անկումը[15]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին՝ ամուսնու մահից և Կատմանդու-1 ընտրատարածքից խորհրդարանում տեղ ազատվելուց հետո, Բհանդարին օգտվել է իր քաղաքական կապիտալից և առաջին անգամ հաղթել ընտրություններում՝ ավելի շատ ձայներ հավաքելով, քան նախկին վարչապետ և Նեպալի կոնգրեսի նախագահ Կրիշնա Պրասադ Բհատարաին, բայց ստորին պալատի անդամ է եղել միայն մեկ տարի[3][8][10][16][17]։ 1993 թվականից նա եղել է Նեպալի արհմիությունների համընդհանուր ֆեդերացիայի կանանց թևի նախագահ[3], իսկ 1998 թվականին Նեպալի կոմունիստական կուսակցության (ՀՄԼ) 6-րդ համագումարում դարձել է նրա Կենտրոնական կոմիտեի անդամ[2]։ Մնալով Բիրատնագարի, Մորանգի շրջանի և Կոսիի բաժանմունքների նախագահ՝ նույն թվականին Բհանդարին ընտրվել է Համայն Նեպալի կանանց ասոցիացիայի նախագահ[5]։ 1999 թվականին նա նորից պատգամավոր է ընտրվել Կատմանդու-2 շրջանից՝ հաղթելով Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ և Նեպալի կոնգրեսի առաջնորդ Դամանատ Դհունգանին[2][3][16]։
1997 թվականի մարտի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը Բհանդարին զբաղեցրել է շրջակա միջավայրի և ազգաբնակչության հարցերով նախարարի պաշտոնը և եղել Լոկենդրա Բահադուր Չանդի կոալիցիոն կառավարության միակ կինը՝ այդ պաշտոնին մնալով յոթ ամիս[2][5][10][18][19]։
2003 թվականին Բհանդարին վերընտրվել է ՆԿԿ (ՀՄԼ) Կենտկոմի անդամ[10]։ 2006 թվականին մասնակցել է Գյանենդրա թագավորի տիրապետության դեմ բազմաթիվ ցույցերի, որը հանգեցրել է նրա ավտորիտար կառավարման ավարտին, 240-ամյա միապետության վերացմանը և սահմանադրական ժողովրդավարության վերականգնմանը[11][14]։ Նույն թվականին Բհանդարին դարձել է ժամանակավոր խորհրդարանի անդամ[2]։ Նույն թվականին մի քանի կին պատգամավորների աջակցությամբ ընդունվել է Բհանդարիի ներկայացրած օրինագիծը, համաձայն որի Նեպալի պատմության մեջ առաջին անգամ կանայք խորհրդարանում ստացել են տեղերի 33 % քվոտան, ծնողների ունեցվածքը ժառանգելու իրավունք և երեխայի՝ մոր քաղաքացիությունը ժառանգելու իրավունք[5][16]։ 2008 թվականին Նեպալը դարձել է հանրապետություն, որի նախագահ է ընտրվել է Ռամ Բարան Յադավը[15], իսկ Բհանդարին պարտվել է Հիմնադիր ժողովի ընտրություններում Կատմանդու-4 ընտրատարածքում՝ զիջելով Նեպալի կոնգրեսի թեկնածու Սուպրաբհե Գիմիրին[2][3]։ 2009 թվականին ՆԿԿ (ՀՄԼ) 8-րդ համագումարում Բհանդարին ընտրվել է կուսակցության երեք փոխնախագահներից մեկը[2][10]։
2009 թվականի մայիսի 25-ից մինչև 2011 թվականի փետրվարի 6-ը Բհանդարին Մադհավ Կումար Նեպալի կառավարությունում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը[2][3]։ Այդ ժամանակահատվածում նա կոնֆլիկտի մեջ է մտել վարչապետի հետ (վարչապետն իր կուսակցությունից էր)՝ դեմ լինելով Նեպալի զինված ուժերում 6500 մաոիստական կոմբատանտների ընդգրկմանը[20][21]։ Դրանից հետո Բհանդարին դեմ է արտահայտվել Միացյալ կոմունիստական կուսակցության (մաոիստական, ՆՄԿԿ (Մ)) վարչապետ Բաբուրամ Բհատտարաիի կառավարությանը[22], ինչպես նաև ֆեդերալիզմի անունով մարդկանց ազգային և աշխարհագրական գծերով բաժանելու փորձերին[23]։
2013 թվականին Բհանդարին համամասնական ընտրակարգով ընտրվել է Հիմնադիր ժողով անդամ[2][3]։ 2014 թվականին ՆԿԿ (ՀՄԿ) 9-րդ համագումարում նա վերընտրվել է նրա փոխնախագահ, իսկ նախագահ է դարձել նրա հավատարիմ զինակից Կհադգա Պրասադ Շարմա Օլին[2][3]։
Նեպալի պաշտոնի նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յոթ տարվա աշխատանքից և 2015-ի սեպտեմբերի 20-ին նոր սահմանադրության ընդունումից հետո, որը Նեպալին դարձրել է աշխարհիկ հանրապետություն, և որի մեջ Բհանդարիի ջանքերի շնորհիվ ապահովվել են դրույթներ կանանց իրավունքների ապահովման համար, ինչպես նաև այն, որ խորհրդարանում տեղերի մեկ երրորդը, նախագահի կամ փոխնախագահի պաշտոնները պետք է զբաղեցնեն կանայք, հրահանգել են նոր ընտրություններ[11][12][24]։ Հոկտեմբերի 11-ին Կհադգա Պրասադ Շարմա Օլին ընտրվել է Նեպալի վարչապետ և ստեղծել կոալիցիոն կառավարություն[25][26], իսկ հոկտեմբերի 16-ին Նեպալի խորհրդարանի նախագահ է ընտրվել Օնսարի Գհարտի Մագարը՝ դառնալով առաջին կինն այդ պաշտոնում[27][28]։
Հոկտեմբերի 26-ին Բալուվատարում ՆԿԿ (ՀՄԼ) Մշտական հանձնաժողովի հանդիպման ժամանակ Բհանդարին Նեպալի նախագահի թեկնածու է առաջադրվել խորհրդարանական 14 այլ կուսակցությունների աջակցությամբ, ներառյալ կոալիցիոն գործընկերներ ՆՄԿԿ (Մ) և Ազգային դեմոկրատական կուսակցության[6][8][9][29]։ Հոկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 5-ին խորհրդարանի նախագահ Օնսարի Գհարտա Մագարը հայտարարել էԲհանդարիի՝ Նեպալի նախագահի պաշտոնում ընտրվելու մասին գաղտնի քվեարկության եղանակով, որն անցկացվել է հոկտեմբերի 28-ի առավոտյան ժամը 11-ից մինչև հոկտեմբերի 29-ի գիշերվա ժամը 2-ը։ 601 տեղանոց խորհրդարանի 597 օրենսդիրներից նիստին մասնակցել է 549 պատգամավոր, 48-ը բացակա է եղել, իսկ 8 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Բհանդարիի օգտին քվեարկել է 327 պատգամավոր, ինչը 28 կետով ավելին է, քան 299 ձայնով ընտրվելու շեմը, որի արդյունքում նա հաղթել է Նեպալի կոնգրեսից 214 ձայն հավաքած Կուլ Բահադուր Գուրունգին[3][6][9][17][30][31][32]։
Դրանից հետո Մանե Բհանջիյանգ գյուղի բնակիչները վառած մոմերով հավաքվել են կուսակցության մասնաճյուղի մոտ՝ նշելու Բհանդարիի ընտրվելը[4], իսկ վերջինս ինքնակամ հրաժարական է տվել պառլամենտի անդամի և կուսակցության փոխնախագահի պաշտոններից՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության համար և նշել, որ «ես ընտրվել եմ առաջին կին նախագահ ինչպես ներառական, այնպես էլ համամասնական սկզբունքներով, և մենք իրականացրինք սահմանադրությունը»[31][33][34]։ Ընտրվելու առթիվ նրան շնորհավորել են Հնդկաստանի դեսպան Ռանջիտ Ռայը[35] և Չինաստանի դեսպան Վու Չունտայը[36], ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Նեդ Պրայսը[37]։ Շնորհավորանքներ են ստացվել Հնդկաստանի նախագահ Փրանաբ Կումար Մուխերջիից[38], ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինից[39], Մալդիվների նախագահ Աբդուլլա Յամինից[40], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից[41]։ Վարչապետ Կհադգա Պրասադ Շարմա Օլին ասել է, որ Բհանդարիի ընտրությունը վկայում է քաղաքականության մեջ կանանց դերի կարևորության մասին, ՆՄԿԿ (Մ) նախագահ Պուշպա Քամալ Դահալը՝ որպես կոալիցիայի ներկայացուցիչ, նշել է այդ պահի կարևորությունը բոլոր համայնքների իրավունքների համար սահմանադրական հարգանքի շրջանակներում, իսկ Նեպալի կոնգրեսի նախագահ Սուշիլ Կոիրալան ընտրություններն անվանել է ժողովրդավարական գործընթացի դրսևորում[17]։
Հոկտեմբերի 29-ին Բհանդարին նախագահական երդում է տվել Կատմանդուի «Շիտալ Նիվաս» նստավայրում[42][43]։ Դրանից հետո պատվո պահակախմբի ուղեկցությամբ և վարչապետ Կհադգա Պրասադ Շարմա Օլիի, Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջայի և խորհրդարանի խոսնակ Օնսարի Գհարտիի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների փոխանցման և հեռացող նախագահ Ռամ Բարան Յադավի հրաժեշտի արարողությունը, որն ավարտվել է Նեպալի բանակի թնդանոթային 21-արկանի ողջույնով[44][45]։ Այդպիսով՝ 54 տարեկան հասակում Բհանդարին դարձել է երկրորդ նախագահը և գլխավոր գերագույն հրամանատարը, ինչպես նաև առաջին կինը, որն զբաղեցրել է այդ պաշտոնները[11][12][30], չնայած այն հանգամանքին, որ նախագահը հանդիսավոր պաշտոն է, իսկ վարչապետը՝ ազգի առաջնորդը[46]։ 2015 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդ փոխնախագահ է ընտրվել Նանդա Կիշոր Պունը[47]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր տունն ունի Կատմանդուի Նյու Բանեշվորե շրջանում[44]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 «Who is Bidya Devi Bhandari?». The Himalayan Times. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 «Bidya Devi Bhandari elected first woman President of Nepal». The Kathmandu Post. 28 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Bhojpur locals celebrate election of their daughter to post of President». The Himalayan Times. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Bidhya Bhandari. Profile». Women of Nepal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Nepal gets first female head of state». Setopati. 28 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ David Gellner, Krishna Hachhethu Local Democracy in South Asia: Microprocesses of Democratization in Nepal and its Neighbours. — AGE Publications India, 2008. — P. 446. — 468 p. — (Governance, Conflict and Civic Action). — ISBN 9788132100164
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «First female president of Nepal». One Click Nepal. 26 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Bidhya Bhandari becomes the 1st female President of Nepal». The State Daily. 28 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 «Cablegate: Nepal's Cabinet Ministers - Biographic Information». Scoop. 28 июля 2009. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Nepal gets first woman President». The Hindu. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Bidhya Devi Bhandari elected Nepal's first female president». BBC News. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Президентом Непала впервые стала женщина». NEWSru.com. 28 октября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ 14,0 14,1 «Bidhya Devi Bhandari: Communist activist elected Nepal's first female President». The Independent. 29 октября 2015. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 «Bidhya Devi Bhandari: Meet Nepal's first woman president». International Business Times. 29 октября. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 «The first woman President». Nepali Times. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 «Bhandari first woman president of Nepal». The Himalayan Times. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Cabinet Expansion». The Rising Nepal. 25 марта 1997. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ Nepal Country Study Guide - Strategic Information and Developments. — IBP USA, 2012. — P. 29. — 264 p. — ISBN 9781438775142
- ↑ «Enemies within». Nepali Times. 22 января 2010. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Oli's rank upgrade boon for party: Bhandari». The Kathmandu Post. 31 декабря 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «NC, UML in opposition is a bad sign: Bhandari». The Kathmandu Post. 25 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Govt will fall in 2-3 weeks: Bhandari». The Kathmandu Post. 26 августа 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Nepalese parliament elects first female president». The Guardian. 29 октября 2015. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ «KP Sharma Oli is Nepal's new Prime Minister». The Himalayan Times. 11 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «CPN-UML chairman elected as 38th prime minister of Nepal». Синьхуа. 11 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Onsari Gharti Magar elected first woman Speaker». The Kathmandu Post. 16 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ «Onsari first woman Speaker in Nepal's history». The Himalayan Times. 16 октября 2015. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ «Who is Bidya Devi Bhandari? What are the 10 things you need to know about her?». India Today. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 30,0 30,1 «Bidya Devi Bhandari elected first female President of Nepal». The Himalayan Times. 28 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 31,0 31,1 «Bhandari is Nepal's 1st female president». The Jakarta Post. 29 октября 2015. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ «Президентом Непала стала коммунистка». КПРФ. 28 октября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «President Bhandari quits all responsibilities of UML, Parliament». The Himalayan Times. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Newly elected Prez Bhandari releases herself of party duties». The Kathmandu Post. 29 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Indian envoy Rae congratulates Nepal's new Prez Bidya Devi Bhandari». The Himalayan Times. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «China greets Bhandari». The Himalayan Times. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Statement by NSC Spokesperson Ned Price on the Election of A New Government in Nepal». Белый дом. 28 октября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «President of India congratulates Ms. Bidhya Devi Bhandari on her election as President of Nepal». Президент Индии. 29 октября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «Xi Jinping Sends Message Congratulating Bidhya Devi Bhandari on Assuming Office as New President of Nepal». Министерство иностранных дел Китайской Народной Республики. 2 ноября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «President Yameen congratulates President-elect of Nepal». Президент Мальдив. 29 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «Александр Лукашенко поздравил Бидхью Деви Бхандари с избранием на должность Президента Непала». Президент Белоруссии. 2 ноября 2015. Վերցված է 4 ноября 2015-ին.
- ↑ «Bhandari sworn in as first woman president». The Kathmandu Post. 29 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Nepal's first female president sworn in». Синьхуа. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ 44,0 44,1 «President Bhandari to shift to Sheetal Niwas today». The Himalayan Times. 29 октября 2015. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «New President Bhandari takes oath of office and secrecy». DC Nepal. 29 октября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 29 октября 2015-ին.
- ↑ «Bidhya Devi Bhandari elected Nepal's first female president». Special Broadcasting Service. 30 октября 2015. Վերցված է 30 октября 2015-ին.
- ↑ «Nanda Bahadur Pun elected Vice-President of Nepal». The Himalayan Times. Վերցված է 1 ноября 2015-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նեպալի նախագահ». Պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- «Բիդհյա Դևի Բհանդարի». Women of Nepal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 24-ին.(անգլ.)
- «Բիդհյա Դևի Բհանդարի». Wikileaks.(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիդհյա Դևի Բհանդարի» հոդվածին։ |
|