Բիգ Բիլ Բրունզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիգ Բիլ Բրունզի
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան հունիսի 29, 1903
ԾննդավայրՍկոտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 15, 1958(1958-08-15)[1] (65 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
ԳերեզմանLincoln Cemetery[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Մասնագիտություներգիչ, փողոցային կատարող, հեղինակ-կատարող և կիթառահար
Պարգևներ և
մրցանակներ
 Big Bill Broonzy Վիքիպահեստում

Բիգ Բիլ Բրունզի (անգլ.՝ Big Bill Broonzy, (անգլ.՝ Lee Conley Bradley), ոչ ուշ քան հունիսի 29, 1903, Սկոտ շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ - օգոստոսի 15, 1958(1958-08-15)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի բլյուզ երգիչ, կիթառահար, հեղինակ-կատարող։ 1980 թվականին ներառվել է Բլյուզի փառքի սրահում[6][7][8]։ Նրա երկար ու փառավոր կարիերան նրան դարձրել է այն սակավաթիվ առանցքային արտիստներից մեկը, որը 20-րդ դարում բլյուզի զարգացման գործում կարևոր դեր է խաղացել։

Ձայնագրել է հարյուրավոր երգեր, որոնցից շատերը (օրինակ՝ «All by Myself» և «Key to the Highway») այդ ժանրում այժմ դասական և ստանդարտ համարներ են[9]։ Նրա ծավալուն ստեղծագործությունները դարձել են այժմյան բլյուզի հիմքում ընկած «հիմնաքարերից»[10]։

Երգչի ստեղծագործությունները սովորաբար վերաբերում են ֆոլկ երաժշտությանը։ Ասում են, որ երբ Բրունզիին հարցրել են՝ նրա երգերը ֆոլկ են, թե ոչ, նա պատասխանել է․ «Կարծում եմ՝ բոլոր երգերը ֆոլկ երգեր են։ Համենայնդեպս, ես երբեք չեմ լսել, որ դրանք երգի ձին»[11]։ 1963 թվականին Billboard ամսագիրը Բիգ Բիլ Բրունզիին ներկայացրել է որպես «իսկական» ֆոլկ արտիստներից մեկի վառ օրինակ՝ նրանց, որոնք մեծացել են ֆոլկ երաժշտություն լսելով և որոնք պարզապես չեն կարող այլ կերպ երգել (ի տարբերություն երկրորդ տեսակի արտիստների, որոնք ֆոլկ ժանրում սկսել են աշխատել միտումնավոր՝ ուսումնասիրելով դրա ավանդույթները, և երրորդ տեսակի, որոնք պարզապես երգում են ֆոլկ ժանրի երգեր՝ առանց «աուտենտիկ» հնչելու փորձի)[12]։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Big Bill Broonzy and Washboard Sam (1953)
  • Big Bill Broonzy and Roosevelt Sykes (DVD, recorded 1956)
  • His Story (Folkways Records, 1957)[13]
  • Big Bill Broonzy Sings Country Blues (Folkways Records FA 2326, 1957)
  • Blues with Big Bill Broonzy, Sonny Terry and Brownie McGhee (Folkways Records, 1959)
  • Big Bill Broonzy Sings Folk Songs (Folkways Records FA 2328, 1962)
  • Big Bill Broonzy Sings Folk Songs (Smithsonian Folkways, 1989) (reissue)
  • Best of the Blues Tradition (1991)
  • Do That Guitar Rag (1928–1935) (1991)
  • Trouble in Mind (Smithsonian Folkways, 2000)
  • Broonzy Volume 2: 1945–1949: The Post War Years (2000)
  • Big Bill Broonzy in Concert (2002)
  • Big Bill Broonzy on Tour in Britain: Live in England & Scotland (2002)
  • Big Bill Blues: His 23 Greatest Songs 1927–42 (2004)
  • Get Back (2004)
  • Big Bill Amsterdam Live Concerts 1953 (2006)
  • Keys to the Blues (2009)
  • All The Classics 1936-1937, Vol. 4 (2019)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119113740 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Find A Grave — 1996.
  4. LIBRIS — 2012.
  5. Encyclopedia of Arkansas — 2006.
  6. Ali Welky; Mike Keckhaver Encyclopedia of Arkansas Music. — University of Arkansas Press, 2013. — С. 58—. — ISBN 978-1-935106-60-9
  7. Robert Santelli The Big Book of Blues: A Biographical Encyclopedia. — Penguin, 1993. — С. 59. — ISBN 978-0-14-015939-4
  8. «1980 Blues Hall of Fame Inductees (.:The Blues Foundation :: Past Hall of Fame Inductees)» (անգլերեն). The Blues Foundation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 12-ին.
  9. Chas Smith (2007). «Rumble in the Jungle: The Soul of Indigenous Music in the Americas». Kendall/Hunt Pub.
  10. Scott Stanton. «The Tombstone Tourist: Musicians».
  11. A History of European Folk Music.
  12. What Makes a Folknik? He Appeals Only to Folk. — Billboard 30 ноя 1963.
  13. Terkel, Studs (1957). «His Story – Big Bill Broonzy Interviewed by Studs Terkel». Folkways Records. FW03586, FG 3586.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիգ Բիլ Բրունզի» հոդվածին։