Բերսաբե Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերսաբե Հովսեփյան
Bersabé Hovsepian.jpg
Ծնվել է1906
ԾննդավայրՍպահան, Իրան
Մահացել է1999
Մահվան վայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
ԿրթությունՀայկազյան դպրոց
Bersabé Hovsepian Վիքիպահեստում

Բերսաբե Հովսեփյան-Սնղչյան (պարս․՝ برسابه هوسپیان, 1906, Սպահան, Իրան - 1999, ԱՄՆ), իրանահայ մանկավարժ: Թեհրանում առաջին մանկապարտեզի հիմնադիրը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերսաբե Հովսեփյանը ծնվել է 1906 թվականին Չհարմալի Մամուկա գյուղում: Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Թեհրան[2]: 1942 թվականին ավարտել է Թեհրանի Հայկազյան դպրոցը, այնուհետև դասավանդել է նույն դպրոցում, հետագայում` նաև Էնզելիի հայկական դպրոցում [3]:

1930 թվականին Բերսաբեն Թեհրանում հիմնել է առաջին մանկապարտեզը, որը գործել է Իրանի մշակույթի նախարարության հավաստագրով, առարկաները դասավանդել են պարսկերենով: 1954 թվականին մանկապարտեզին կից հիմնադրել է տարրական, 1959 թվականին` միջնակարգ դպրոցներ [3]:

1949-1951 թվականներին մեկնել է Ժնև, սովորել տեղի մանկավարժական համալսարանի մանկապատանեկան հոգեբանության ֆակուլտետում: Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հասարակական գործունեությամբ[3], 1968 թվականին եղել է Հայ կանանց միության հիմնադիրներից մեկը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանի կրթության և դաստիարակության նախարարության երկրորդ կարգի շքանշան[3]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իրանում 100 առաջատար կանանցից 12-ը ազգությամբ հայ են. BBC»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-06-17 
  2. «Bersabé Kindergarten, First Iranian Kindergarten in Tehran, Persia, March 1939 کودکستان برسابه، اولین کودکستان ایرانی»։ Flickr (en-us)։ Վերցված է 2017-06-22 
  3. 3,0 3,1 3,2 3,3 Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, ՎՄՎ-Պրինտ, 2012: