Բերնար Բինլին Դադե
Բերնար Բինլին Դադե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1916 |
Ծննդավայր | Assinie-Mafia, Կոտ դ'Իվուար[1][2][3] |
Մահացել է | մարտի 9, 2019[4][5][6][…] (103 տարեկան) |
Մահվան վայր | Աբիջան[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուիլյամ Պոնտի ավագ դպրոց[2][7] |
Երկեր | Բարձրացավ |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ, սցենարիստ և դրամատուրգ |
Ծնողներ | հայր՝ Գաբրիել Դադե[8][7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արտաքին գիտությունների ակադեմիա[10] |
![]() |
Բերնար Դադե (Bernard Dadié, լրիվ անունը՝ Bernard Binlin Dadié, ինչպես նաև՝ Բերնար Բուա Դադե, հունվարի 10, 1916, Assinie-Mafia, Կոտ դ'Իվուար[1][2][3] - մարտի 9, 2019[4][5][6][…], Աբիջան[1]), Կոտ դ'Իվուարի խոշորագույն գրողներից, դրամատուրգներից և բանագետներից մեկը, բանաստեղծ։ Գրել է ֆրանսերեն։ Նախկին պաշտոնյա, մասնավորապես զբաղեցրել է երկրի կառավարությունում մշակույթի նախարարի պաշտոնը (1977-1986)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնար Դադեն աշխատել է Դակարի (ԱՄՆ) ֆրանսիական կառավարությունում։ 1947 թվականին հայրենիք վերադառնալուց հետո դարձել է անկախության համար իվուարական շարժման մասնակից, միացել է նաև «Աֆրիկայի Ժողովրդավարական միավորում» կուսակցությանը։ Մի քանի անգամ բանտարկվել է։ Հենց բանտում էլ գրվել են նրա վաղ հեղափոխական բանաստեղծությունները։
Հետագայում Դադեն հրատարակել է «Աֆրիկյան լեգենդներ» (1954), «Սև վիրակապ» (1955) հեքիաթների գիրքը և «Կլեմբյե» ինքնակենսագրական վեպը։
Նախքան 1960 թվականին Կոտ դ'Իվուարի անկախության ձեռքբերումը Բեռնար Դադեն կրկին բանտարկվել է 16 ամսով՝ Ֆրանսիական գաղութային կառավարության դեմ ցույցերի համար։
Իր աշխատանքում Բեռնար Դադեն, ազդվելով իր գաղութատիրության իր մանկության փորձից, փորձում էր կապել աֆրիկյան ավանդական բանահյուսությունը ժամանակակից աշխարհի հետ։ Գրողի ստեղծագործություններում գերակշռող են մարդասիրության գաղափարներն ու աֆրիկացիների ու նրանց մշակույթի հավասարության ու անկախության ձգտումը։
Դադենի «Սևամորթը Փարիզում» (1959) և «Նյու Յորքի տերը» (1964) վեպերը նվիրված են համաքաղաքակրթական խնդիրներին։ Բանաստեղծի հասուն բանաստեղծությունների «Օրերի շարք» (1956) և հատկապես «Բոլոր մայրցամաքների մարդիկ» (1967) ժողովածուներում գերակշռում է միջազգային թեման։
Գրողը մահացել է 2019 թվականի մարտի 9-ին 104 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20190311084415/http://www.linfodrome.com/vie-politique/46555-deuil-l-ecrivain-bernard-dadie-est-decede
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.presenceafricaine.com/33_dadie-bernard
- ↑ 3,0 3,1 3,2 https://bibcolaf.hypotheses.org/notices-biographiques/bernard-dadie
- ↑ 4,0 4,1 4,2 https://dicocitations.lemonde.fr/biographie/7069/Bernard_Dadie.php
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.jeuneafrique.com/746946/politique/cote-divoire-bernard-binlin-dadie-sen-est-alle/
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 http://fondationbernardbinlindadie.org/bernarddadie/biobibliographie-3.html
- ↑ 8,0 8,1 http://www.colby.edu/french/fr128/cldelano/biographie.htm
- ↑ http://www.adelf.info/data/documents/HISTORIQUE-GRAND-PRIX-LITTERAIRE-dAFRIQUE-NOIRE-.pdf
- ↑ https://www.ascad.ci/web/membreascad/monsieur-binlin-bernard-dadi059/2
- ↑ 11,0 11,1 https://commons.wikimedia.org/w/index.php?search=Bernard+Binlin+Dadi%C3%A9&title=Special:MediaSearch&go=Lire&type=image
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Molly Grogan Lynch, «Dadié Bernard Binlin», dans Christiane Chaulet Achour, avec la collaboration de Corinne Blanchaud (dir.), Dictionnaire des écrivains francophones classiques: Afrique subsaharienne, Caraïbe, Maghreb, Machrek, Océan Indien, H. Champion, Paris, 2010, p. 978-2-7453-2126-8
- Lilyan Kesteloot, «Bernard Dadié», in Anthologie négro-africaine. Histoire et textes de 1918 à nos jours, EDICEF, Vanves, 2001 (nouvelle éd.), p.
- Frédéric Le Maire, Bernard Dadié : itinéraire d’un écrivain africain dans la première moitié du s, Harmattan, Paris, 2008, 207 p.
- Nicole Vincileoni, Comprendre l'œuvre de Bernard B. Dadié, Les Classiques africains, Issu-les-Moulin eaux, 1987, 319 p.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնար Բինլին Դադե» հոդվածին։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Մարտի 9 մահեր
- 2019 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կոտ դ'Իվուարցի դրամատուրգներ
- Իվուարցի գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Ֆրանսալեզու գրողներ
- Աֆրիկացի բանաստեղծներ
- Աֆրիկայի երկրների քաղաքական գործիչներ
- Աֆրիկացի սցենարիստներ
- Ֆրանսալեզու բանաստեղծներ
- Երկարակյացներ