Jump to content

Բերգենի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերգենի ֆիլարմոնիկ նվագախումբ
Գրիգի համերգասրահի շենքը, որտեղ նվագում է Բերգենի ֆիլարմոնիկ նվագախումբը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուննորվ.՝ Bergen filharmoniske orkester
ԺանրերԴասական երաժշտություն
Գործունեություն1765-ից
Պարգևներ
Կայքharmonien.no

Բերգենի ֆիհլարմոնիկ նվագախումբ (նորվ.՝ Bergen filharmoniske orkester), նորվեգական սիմֆոնիկ նվագախումբ, որը տեղակայված է Նորվեգիայի Բերգեն քաղաքում։ Հիմնադրվել է 1765 թվականին որպես Երաժշտական համայնք (նորվ.՝ Det Musicalske Selskab): Հանդիսանում է Նորվեգիայի ամենահին սիմֆոնիկ նվագախումբը և ամենահներից մեկը աշխարհում։

Նվագախմբի պատմությունը սերտորեն կապված է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի անվան հետ։ Գրիգը, լինելով ծնունդով Բերգենից, ակտիվ մասնակցություն է ունեցել նվագախմբի աշխատանքներում ինչպես ստեղծագործական իմաստով, այնպես էլ նյութական։ Մի քանի տարի նա նաև եղել է նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Ավելի վաղ նվագախմբում իր ստեղծագործական կարիերան է սկսել Ուլե Բուլը։

Հիմնադրման առաջին տասնամյակում Երաժշտական համայնքի նվագախումբը կազմված է եղել 20-30 մարդուց։ Աստիճանաբար երաժիշտների քանակը ավելացել է։ Ներկայումս նվագախմբի կազմում կա շուրջ 100 երաժիշտ, որոնցից շատերը նաև դասախոսություն են վարում Գրիգի անվան երաժշտական ակադեմիայում։

Բերգենի նվագախմբի հետ միասին տարբեր տարիների հանդես են եկել այնպիսի հռչակավոր մեներգիչներ, ինչպիսին է Մարիան Անդերսոնը։ Դիրիժորի վահանակից ղեկավարել են Յան Սիբելիուսը, Կարլ Նիլսենը, Աարոն Կոպլենդը, Վիտոլդ Լուտոսլավսկին, Քշիշտոֆ Պենդերեցկի, Լուչիանո Բերիոն։

1978 թվականից նվագախմբի հիմնական երաժշտական հարթակը հանդիսանում է Գրիգի համերգասրահը։

Նվագախմբի ղեկավարների ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Spellemannprisens arkiv