Բերգենի ֆիլհարմոնիկ նվագախումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բերգենի ֆիլարմոնիկ նվագախումբ
Grieghallen.JPG
Գրիգի համերգասրահի շենքը, որտեղ նվագում է Բերգենի ֆիլարմոնիկ նվագախումբը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուննորվ.՝ Bergen filharmoniske orkester
ԺանրերԴասական երաժշտություն
Գործունեություն1765-ից
Կայքharmonien.no

Բերգենի ֆիհլարմոնիկ նվագախումբ (նորվ.՝ Bergen filharmoniske orkester), նորվեգական սիմֆոնիկ նվագախումբ, որը տեղակայված է Նորվեգիայի Բերգեն քաղաքում: Հիմնադրվել է 1765 թվականին որպես Երաժշտական համայնք (նորվ.՝ Det Musicalske Selskab): Հանդիսանում է Նորվեգիայի ամենահին սիմֆոնիկ նվագախումբը և ամենահներից մեկը աշխարհում:

Նվագախմբի պատմությունը սերտորեն կապված է նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի անվան հետ: Գրիգը, լինելով ծնունդով Բերգենից, ակտիվ մասնակցություն է ունեցել նվագախմբի աշխատանքներում ինչպես ստեղծագործական իմաստով, այնպես էլ նյութական: Մի քանի տարի նա նաև եղել է նվագախմբի գլխավոր դիրիժոր: Ավելի վաղ նվագախմբում իր ստեղծագործական կարիերան է սկսել Ուլե Բուլը:

Հիմնադրման առաջին տասնամյակում Երաժշտական համայնքի նվագախումբը կազմված է եղել 20-30 մարդուց: Աստիճանաբար երաժիշտների քանակը ավելացել է: Ներկայումս նվագախմբի կազմում կա շուրջ 100 երաժիշտ, որոնցից շատերը նաև դասախոսություն են վարում Գրիգի անվան երաժշտական ակադեմիայում:

Բերգենի նվագախմբի հետ միասին տարբեր տարիների հանդես են եկել այնպիսի հռչակավոր մեներգիչներ, ինչպիսին է Մարիան Անդերսոնը: Դիրիժորի վահանակից ղեկավարել են Յան Սիբելիուսը, Կարլ Նիլսենը, Աարոն Կոպլենդը, Վիտոլդ Լուտոսլավսկին, Քշիշտոֆ Պենդերեցկի, Լուչիանո Բերիոն:

1978 թվականից նվագախմբի հիմնական երաժշտական հարթակը հանդիսանում է Գրիգի համերգասրահը:

Նվագախմբի ղեկավարների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]