Բեսնիկ Մուստաֆայ
Բեսնիկ Մուստաֆայ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տիրանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, գրող և լրագրող |
Ծննդյան օր | սեպտեմբերի 23, 1958 (66 տարեկան) |
Ծննդավայր | Բայրամ Ցուրի, Municipality Tropojë |
Քաղաքացիություն | ![]() |
Բեսնիկ Մուստաֆայ (ալբ․՝ Besnik Mustafaj, սեպտեմբերի 23, 1958, Բայրամ Ցուրի, Municipality Tropojë), ալբանացի գրող, սցենարիստ և բանաստեղծ, դիվանագետ, Ալբանիայի արտաքին գործերի 62-րդ նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեսնիկ Մուստաֆայը ծնվել է 1958 թվականին, Բայրամ Ցուրիում։ Ավարտել է Տիրանայի համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, ստացել ռոմանական բանասիրության մասնագետի որակավորում, այնուհետև աշխատել Տրոպոյայի շրջանում՝ որպես ուսուցիչ։ 1982 թվականից դասավանդել է Տիրանայի համալսարանում, եղել է Ալբանիայի կոմկուսի կենտկոմի օրգան «Zëri i popullit» («Ժողովրդի ձայն») թերթի լրագրող։ 1988 թվականից ինստիտուտում աշխատել է թարգմանիչ՝ մարքսիզմ-լենինիզմի ուսումնասիրության գծով, իսկ երկու տարի անց դարձել է «Bota Letrare» («Համաշխարհային գրականություն») ամսագրի գլխավոր խմբագիր։ 1991 թվականից մասնակցել է ժողովրդավարական ընդդիմությանը։ Եղել է Ալբանիայի ժողովրդավարական կուսակցության պատգամավորության թեկնածու։ 1991 թվականի մարտին առաջին անգամ ընտրվել է Ալբանիայի խորհրդարանի պատգամավոր։ 2005 թվականին նշանակվել է Ֆրանսիայում Ալբանիայի դեսպան։
2005 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2007 թվականի ապրիլի 24-ը Մուստաֆայը զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը, վարչապետ Սալի Բերիշայի կառավարությունում։ Քննադատության է ենթարկվել Կոսավոյի հարցում դրսևորած չափազանց մեղմ դիրքորոշման համար։ 2007 թվականի ապրիլի 24-ին Մուստաֆայը հրաժարական է տվել և ապրիլի 25-ին նրան փոխարինել է Լյուլզիմ Բաշան[1]։ Մուստաֆայը հրաժարական է տվել Սալի Բերիշայի հետ տարաձայնությունների պատճառով[2]։ Վարչապետի հետ ունեցած հետագա տարաձայնությունները հանգեցրին 2009 թվականի մայիսին Մուստաֆայի քաղաքականությունից դուրս գալուն[3]։
Բեսնիկ Մուստաֆայը Ալբանիայում հիմնված Միջազգային հետազոտությունների Ալբանիայի ինստիտուտի խորհրդի նախագահն է[4]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեսնիկ Մուստաֆայը հայտնի է որպես չորս բանաստեղծական ժողովածուների հեղինակ, էսսեների ժողովածու, գիրք երեխաների համար, վեպեր և վիպակներ։ Բեսնիկ Մուստաֆայը օտար լեզուներով առավել շատ թարգմանված ալբանացի գրողներից մեկն է։ Նրա մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն և բուլղարերեն։
- Բանաստեղծությունների ժողովածու
- Motive te gezuara (Ուրախ շարժառիթներ) (1978)
- Fytyrë burri (Տղամարդկային դեմք) (1987)
- Legjenda e lindjes sime (Լեգենդ իմ ծննդյան մասին) (1998)
- Արձակ
- Vera pa kthim (Ամառ, որտեղից վերադարձ չկա) (1989)
- Gjinkallat e vapës (Կնճիթավոր ճպուռների ջերմությունը) (1994)
- Një sagë e vogël (Ոչ մեծ սագա) (1995)
- Daullja prej letre (Թղթի գլանակ) (1996)
- Boshti (Սռնի) (1998)
- էսսե
- Midis krimeve dhe mirazheve (հանցագործությունների և հրաշքների շարքից) (1999)
- Կինոսցենար
- Մաո Ցզե Դուն /Mao Ce Dun (2008)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Albanian premier replaces foreign minister, Associated Press via International Herald Tribune, 25 April 2007.
- ↑ Foreign Minister’s Departure Takes Albania by Surprise Արխիվացված 21 Հուլիս 2010 Wayback Machine, BIRN, 30 April 2007.
- ↑ Mustafaj le politiken Արխիվացված 19 Մայիս 2009 Wayback Machine, Top Channel, 17 May 2009.
- ↑ «About AIIS». AIIS. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 30-ին.