Բենջամին Ռայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Ռայ
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 27, 1997(1997-07-27)[1] (26 տարեկան)
Ծննդավայր՝Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ

Ռայ Բենջամին (անգլ.՝ Rai Benjamin, հուլիսի 27, 1997(1997-07-27)[1], Մաունթ Վերնոն, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի[2][3] թեթեւաթլետ (սպրինտ և արգելապատնեշներով վազք)։ Աթլետիկայի ԱՄՆ-ի հավաքականում սկսել է հանդես գալ 2019 թվականին Դոհայում անցկացված աշխարհի առաջնությունում, որտեղ ոսկե մեդալ է նվաճել 4x400 մետր փոխանցավազքում, իսկ 400 մետր արգելավազքում դարձել է արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայ Բենջամինը ծնվել է 1997 թվականի հուլիսի 27-ին Նյու Յորք նահանգի Մաունթ Վեռնոն քաղաքում։ Անտիգուանցի հայտնի կրիկետ խաղացող Ուինսթոն Բենջամինի որդին է[4]։

Մանկությունն անցկացրել Է ԱՄՆ-ում, Սովորել է տեղի Mount Vernon High School ավագ դպրոցում, որտեղ բավականին բարձր արդյունքներ է ցույց տվել թեթև աթլետիկայի ոլորտում, բազմիցս դարձել է նահանգի չեմպիոն տարբեր սպրինտերային մարզաձևերում։

Մարզական կարիերայի սկզբում հանդես է եկել իր պատմական հայրենիքի՝ Անտիգուա և Բարբուդայի հավաքականում, մասնավորապես ներկայացրել է այդ երկիրը 2013 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում Դոնեցկում և 2015 թվականի CARIFTA Games պատանեկան մրցումներում Բաստերում[5]։

2016 թվականին ընդունվել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան, որտեղ միանգամից դարձել է թեթև ատլետիկայի թիմի անդամ։ Հաջողությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի ուսանողական մրցումներում, 2017 թվականին 400 մետր արգելավազքում նվաճել է Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCAA) առաջնության առաջին դիվիզիոնի արծաթե մեդալ։

2018 թվականին տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և սկսել է ավելի բարձր արդյունքներ ցույց տալ։ Այսպես, NCAA-ի առաջնությունում հաղթել է 400 մետր արգելավազքում և 4x400 մետր փոխանցավազքում։

2018 թվականին Փարիզում անցկացված Meeting Areva-ում 200 մետր մրցատարածությունն անցել է 19,99 վայրկյանում՝ 0,65 վայրկյանով գերազանցելով իր նախորդ անձնական ռեկորդ[6][7][8]։ Նա դարձել է 72-րդ մարդը, որին հաջողվել է անցնել այդ մրցատարածությունը 20 վայրկյանից քիչ ժամանակում[9]։

2019 թվականին առաջին անգամ հաղթել է ԱՄՆ-ի աթլետիկայի մեծահասակների առաջնությունոմ, ընդգրկվել է ԱՄՆ-ի ազգային հավաքականի հիմնական կազմում և հաջող ելույթների շարքի շնորհիվ իրավունք է ստացել պաշտպանել երկրի պատիվը Դոհայի աշխարհի առաջնությունում։ 400 մետր արգելավազքում 47,66 վայրկյան արդյունքով նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով միայն նորվեգացի Կարստեն Վարհոլմին, մինչդեռ 4x400 մետր փոխանցավազքում իր հայրենակիցների հետ գերազանցել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկի[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Sully, Kevin (2018 թ․ հոկտեմբերի 4). «Rai Benjamin Cleared To Tompete for the US». milesplit.com. FloSports, Inc. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  3. Lindstrom, Sieg (2019 թ․ հունվարի 19). «New Flag, New Beginning for Rai Benjamin». trackandfieldnews.com. Track & Field News. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
  4. Levy, Leighton (2018 թ․ հոկտեմբերի 4). «Antiguan star athlete Rai Benjamin switches allegiance to USA». sportsmax.tv. SportsMaxTV. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  5. «400m hurdles (84.0 cm) Boys semi-final results».
  6. Rowbottom, Mike (2018 թ․ հուլիսի 1). «Norman and Benjamin the latest starts to shine in the IAAF Diamond League». iaaf.org. IAAF. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  7. Zaccardi, Nick (2018 թ․ հունիսի 30). «Abderrahman Samba runs second-fastest 400m hurdles ever (video)». nbcsports.com. NBC. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  8. «2018 Paris Diamond League 200 m». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
  9. https://www.worldathletics.org/records/all-time-toplists/sprints/200-metres/outdoor/men/senior?regionType=world&timing=electronic&windReading=regular&page=1&bestResultsOnly=true&firstDay=1899-12-31&lastDay=2018-07-01
  10. Ռայ Բենջամինի էջը IAAF կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Ռայ» հոդվածին։