Բենժամեն Վարոնյան
| Բենժամեն Վարոնյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | ֆրանսերեն՝ Benjamin Varonian |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտացում | սպորտային մարմնամարզիկ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 15, 1980[1] (45 տարեկան) |
| Ծննդավայր | Նիս |
| Ակումբ | O.A.J.L.P. Antibes |
| Մարզիչ(ներ) | Ստեֆան Կորբիե, Մարկ Տուշե |
| Հասակ՝ | 166 սանտիմետր |
| Քաշ | 63 կիլոգրամ |
Բենժամեն Վարոնյան (ֆրանսերեն՝ Benjamin Varonian, հունիսի 15, 1980[1], Նիս), ֆրանսահայ մարմնամարզիկ, 2000 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (պտտաձող)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենժամեն Վարոնյանը ծնվել է 1980 թվականի հունիսի 15-ին Նիսում։ Մարմնամարզությամբ զբաղվել է Ստեֆան Կորբիեի և Մարկ Տուշեի ղեկավարությամբ։ 1998 թվականին նա դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն զուգափայտերի վրա վարժություններում և թիմային բազմամարտում[2]։
2000 թվականին Սիդնեյում կայացած Օլիմպիական խաղերում Բենժամեն Վարոնյանը պտտաձողի վրա վարժություններում նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում նա ստացել է նույն գնահատականը, ինչ չեմպիոն դարձած ռուս մարմնամարզիկ Ալեքսեյ Նեմովը և նրան պարտվել է միայն այն պատճառով, որ որակավորման մրցումներում ունեցել է ավելի ցածր միավորներ[3]։
Մարզական կարիերան ավարտելուց հետո Բենժամեն Վարոնյանը սկսել է աշխատել Նիսի անշարժ գույքի գործակալությունում որպես կառավարիչ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ «Varonian Benjamin(ֆր.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Французский сюрприз Немову не помешал(ռուս.)
- ↑ Varonian, huit ans après(ֆր.)