Ալեքսեյ Նեմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսեյ Նեմով
Немов, Алексей.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`մարմնամարզիկ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`մայիսի 28, 1976 (43 տարեկան)
Ծննդավայր`Ռուսաստան Ռուսաստան, Տոլյատի
Քաշ`173 սմ

Ալեքսեյ Յուրիևիչ Նեմով (ռուս.՝ Алексей Юрьевич Немов, մայիսի 28, 1976(1976-05-28), Բարաշևո (գյուղ, Տենգուշևսկի շրջան), Տենգուշևսկի շրջան, Մորդովական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարմնամարզիկ, քառակի օլիմպիական չեմպիոն[1]: Նա բոլոր ժամանակների ամենահայտնի մարմնամարզիկներից է: Իր կարիերայի ընթացքում հաղթել է հինգ աշխարհի առաջնություն, երեք Եվրոպայի առաջնություն և նվաճել է տասներկու օլիմպիական մեդալ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսեյ Նեմովը մեծացել է Տոլյատիում: Նրա հայրը թողել է նրան և նրա մորը, երբ նա դեռ երեխա էր, և Նեմովը երբեք չի տեսել հորը: Ալեքսեյը սկսել է մարմնամարզությամբ զբաղվել հինգ տարեկանում:

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմովը նորամուտը իր նշել է 1993 թվականի աշխարհի առաջնությունում՝ տասնվեց տարեկանում ՝ զբաղեցնելով հինգերորդ տեղը։ Նա իր առաջին տիտղոսը նվաճել է Սանկտ Պետերբուրգի բարի կամքի խաղերում՝ գերազանցելով իր թիմակցին աշխարհի արծաթե մեդալակիր Ալեքսեյ Վորոպաևին ընդամենը մեկ միավորով: Նեմովի ելույթները առանձնանում էին յուրահատուկ ոճով և շքեղությամբ:

Չնայած նրան, որ միջազգային մակարդակով Նեմովը ուներ մեծ համբավ, սակայն 1995 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում, Նեմովը, որն այն ժամանակ 19 տարեկան էր, առաջատար էր հինգ ելույթներից հետո, և նրան հարկավոր էր 8,75 միավոր՝ չեմպիոն ճանաչվելու համար: Սակայն հաջորդ ելույթում նա բաց թողեց երկու խոշոր ցատկ, և ելույթը կանգ առավ, ինչից հետո նա հավաքեց 7,35 միավոր և գրավեց ընդամենը 9-րդ հորիզոնականը:

Մի քանի ամիս անց Նեմովը մրցել է Ճապոնիայի Սաբեյ քաղաքում ընթացող Աշխարհի առաջնությունում: Ռուսաստանի թիմը որակավորման փուլում այդքան էլ լավ ելույթ չունեցավ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 11-րդ հորիզոնականը: Ռուսաստանի թիմը կարողացավ անցնել եզրափակիչ, սակայն գրավեց 4-րդ հորիզոնականը (պատմության ընդացքում նման դեպք առաջին անգամ էր գրանցվում, երբ Ռուսաստանի թիմը մեդալ չի կարողանում նվաճել):

1996-ին Ատլանտայում անցկացվող օլիմպիական խաղերում Նեմովը ճանաչվեց աշխարհի չեմպիոն: Նա վեց մեդալ է նվաճել այդ մրցաշարում (երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզ):

Չնայած շատերը կարծում էին, որ Նեմովը չի կարողանալու լավ ելույթ ունենալ Սիդնեյի օլիմպիական խաղերի ժամանակ, քանի որ նա ուներ ուսի մի քանի վնասվածք, ինչպես նաև նրա ամուսնությունը և իր առաջին որդու ծնունդը, բայց նա այդ մրցաշարում ունեցավ իր կարիերայի ամենալավ ելույթները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]