Բեհբուտ Շելկովնիկով (արվեստաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեհբուտ Շելկովնիկով (այլ կիրառումներ)
Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով
Ծնվել է1897 մարտի 27
ԾննդավայրԳեոկթափա
Մահացել էդեկտեմբերի 2, 1975(1975-12-02) (տարիքը 78)
Մահվան վայրԼենինգրադ
ՄասնագիտությունԱրվեստաբան

Բեհբուտ Ալեքսանդրի Շելկովնիկով (Շելկովնիկյան) (մարտի 271897, Գեոկթափա (Եվլախի մոտ)- դեկտեմբերի 2 1975, Լենինգրադ), խորհրդային արվեստաբան։ Բեհբուտ Մարտիրոսի Շելկովնիկովի թոռը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Լենինգրադի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1934 թվականից զբաղվել է Անիի, Դվինի խեցեղենի և ապակու ուսումնասիրությամբ։ 1941-1945 թվականներին աշխատել է Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում, 1945-1967 թվականներին՝ Լենինգրադի Էրմիտաժում, որպես գիտաշխատող, շարունակել հետազոտությունը 9-14-րդ դարերում Անդրկովկասի խեցեգործության, ինչպես և ռուսական կիրառական արվեստի բնագավառում։ Շուրջ 40 գիտական աշխատության հեղինակ է։ Լենինգրադի համալսարանում վարել է ռուսական և հայկական կիրառական արվեստների հատուկ դասընթացներ։ Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստին նվիրված Շելկովնիկովի աշխատությունները եզակի են իրենց տեսակի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 477 CC-BY-SA-icon-80x15.png