Բելվուարի բերդ
Նկարագրություն | |
Տեսակ | հնագիտական հուշարձան, crusader castle? և ազգային պարկ |
Տեղագրություն | Իսրայել |
Վարչական միավոր | Հյուսիսային մարզ |
Երկիր | Իսրայել |
Կառուցված | 1168 |
Կառուցող | Հիվանդախնամների միաբանություն |
Իրադարձություններ | slighting? և Հնագիտական պեղումներ[1] |
Belvoir Fortress Վիքիպահեստում |
Բելվուարի բերդ (ֆր.՝ Belvoir, եբրայերեն՝ כוכב הירדן Կոհավ ա Յարդեն), Հիվանդախնամների միաբանության ամրոց, որը գտնվում է Նաֆտալիի բարձրավանդակում, Գալիլեայի ծովից 20 կմ դեպի հարավ հեռավորության վրա, գտնվում է 500 մետր Հորդանան գետի հովտից բարձր դիրքում։ Սկզբում եղել է ֆրանսիական ազնվական Վելոսայի ֆեոդալական կալվածք, ով ապրել է Տիվերիադում։
Վելոսը այս տարածքը վաճառեց Հիվանդախնամների միաբանությանը 1168 թվականին, որոնք էլ այստեղ բերդ կառուցեցին։ Ամրությունը մնացած բերդերից տարբերվում է իր սիմետրիականությամբ, ուղղանկյունաձև պատերով, ամրապնդվել է անկյունային քառակուսի աշտարակներով և կողմերով, ներքուստ շրջապատված է չորս անկյունային աշտարակների հետ քառակուսի բնակարններով և մեկ՝ արևմտյան մասում գտնվող աշտարակով։ Ներքուստ կամարները այնպիսի ամրություն ունեն, որ նույնիսկ ծանր պաշարմանը կարող են դիմանալ։
Բելվուարի ամրության դիմաց դրված էր մեկ եզակի նպատակ՝ լինել մուսուլմանների ճանապարհի հիմնական խոչընդոտը, եթե հանկարծ նրանք հարձակվեին Երուսաղեմի թագավորության վրա արևելքից։ 1180 թվականին նա դիմացել է մուսուլմանների հարձակմանը։ 1182 թվականին այստեղ Երուսաղեմի արքա Բալդուին IV-ի և Եգիպտոսի սուլթան Սալահ ալ-Դինի միջև ճակատամարտ տեղի ունեցավ։
Բերդի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1188 թվականին Սալահ ալ-Դինը պաշարում է բերդը, որի կայազորը 1189 թվականի հունվարի 5-ին հանձնվում է։ 1220 թվականին Դամասկոսի ղեկավարը ոչնչացնում է ամրոցը։
1966 թվականին բերդի տարածքում տեղի են ունենում հնագիտական հետազոտություններ։ 1994 թվականին բերդի մոտակայքում ստեղծվում է քանդակներով զբոսայգի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մետաքսի ճանապարհ։ Իսրայելի պատմություն(չաշխատող հղում)
- Բելվուարի բերդը Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական էջում (անգլ.)
- Բերդի նկարները
- Крепость Бельвуар на проекте «Замки Мира» (рус.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Браун Р., По следам крестоносцев: Путеводитель по замкам Израиля. — Модиин: Издательство Евгения Озерова, 2010, 180 էջ, ISBN 978-965-91407-1-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելվուարի բերդ» հոդվածին։ |
|
- ↑ Poisson J. Introduction (порт.) // Medievalista — IEM - NOVA FCSH, 2023. — Iss. 33. — P. 2. — ISSN 1646-740X — doi:10.4000/MEDIEVALISTA.6236