Բելկան և Ստրելկան: Աշխույժ ընտանիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելկան և Ստրելկան: Աշխույժ ընտանիք
Белка и Стрелка. Озорная семейка
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրարկածային ֆիլմ և հեռուստակատակերգություն
ԵրաժշտությունQ4477501?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Եթերաշրջաններ6
Սերիաների քանակ93
ՊրոդյուսերՎադիմ Սոտսկով
ՌեժիսորInna Evlannikova?
ՍցենարիստՄիխայիլ Մեստեցկի
Էկրաններին էապրիլի 11, 2011-ից
ՆախորդSpace Dogs?
ՀաջորդSpace Dogs: Adventure to the Moon?

«Բելկան և Ստրելկան. Աշխույժ ընտանիքը», ռուսական համակարգչային անիմացիոն մուլտսերիալ: Մուլտսերիալի պրեմիերան կայացել է 2011 թվականի ապրիլի 11-ին և ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստալիքի «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումով: Սերալը ստեղծվել է «ԿինոԱտիս» ստուդիայի կողմից: Մուլտսերիալի գլխավոր հերոսները «Բելկան և Ստրելկան: Աստղային շներ»[1] անիմացիան մուլտֆիլմի գլխավոր հերոսների երեխաններն են:

Սերիալի հիմնական թեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեքսը, Դինան և Բուբլիկը, տիեզերագնացներ՝ Բելկայի և Կազբեկի երեխաներն են, որոնք «Բելկան և Ստրելկան. Աստղային շներ» մուլտֆիլմի գլխավոր հերոսներն են: Նրանց ամենակարևոր երազանքը, դա՝ թռիչքն է հրթիռով ու դրա իրականացման համար նրանք պետք է ներխուժեին հրթիռ, բայց մինչ հրթիռ մտնելը նրանք բախվում են բազում բարդությունունների, բայց այդ ամենը կարողանում են հաղթահարել ի շնորհիվ նրանց համախմբվածության:[2].

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի մի քանի գլխավոր հերոսներ հանդիսանում են նոխորդ լիամետրաժ ֆիլմի հերոսները: Երեխաներ՝ Դինան, Ռեքսը և Բուբլիկ մասնակցում են միայն սերիալում: Մեծ շունը՝ Պուշոկը, ապրում է ԱՄՆ-ում, որտեղ նրան ուղարկել են ֆիլմի սկզբում:

Ռեքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախելացին է շների մեջ, համեստ է և ամաչկոտ, բայց չնայած դրան պատասխանատու է և անկեղծ: Շների մեջ ըստ հասակի միջնեկն է: Հետաքրքրվում է շրջապատող աշխարհով և շատ գիրք է ընթերցում: Կապուտաչյա է: Ակնոց է կրում: Աշխատում է ամեն ինչով նմանվել իր հորը՝ Կազբեկին, և երազում է լինել տիեզերքում: Կարողանում է բարդ իրավիճակներում ճիշտ ճանապարհը գտնել: Համեմատելով Դինայի և Բուբլիկի հետ նա ավելի հանգիստ է և ճարություն չի անում: Հաճախ է լինում մտամոլոր և անուշադիր: Ծնվել է օգոստոսի 1-ին

Բուբլիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրտսերն է ընտանիքում: Ամենաչարաճճին և աշխույժն է ընտանիքում, Ռեքսի հակապատկերն է: Հաճախ է անհաջողությունների պատճառ հանդիսանում: Չնայած այդ ամենին, հաջողակ է և կարող է բարդ իրավիճակից դուրս գալ իր հաջողության շնորհիվ: Ռեքսը և Դինան երբեմն նրան անվանում են Բարանկա: Հաճախ է չարաճճիություն անում իր քրոջ՝ Դինայի հետ: Ծնվել է հոկտեմբերի 2-ին:

Դինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղջիկ Դինա՝ ավագն է շների մեջ, զվարթ է և կենսուրախ: Ակտիվ է և ձեռներեց, չի թողնում, որ իրեն նեղացնեն, բայց սիրում է գեղեցիկ տեսք ունենալ: Չի սիրում, երբ խառնվում են իր գործերի մեջ: Հաճախ է եղբայրներին խաղ առաջարկում իր կանոններով: Ծնվել է ապրիլի 5-ին:

Բելկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ անունը՝ Բելլա ՌԱյմոնդովա Մանեժնայա: Կրկեսային դերասանուհի է: Գործունյա է և ինքնասեր: Մասնակցել է տիեզերական հաղորդմանը, որտեղ ծանոթացել է իր ապագա ամուսնու հետ: Հոգատար մայրիկ է և անհանգստանում է իր երեխաների համար, առանձնապես Դինայի և Բուբլիկի համար, բայց հաճախ է խիստ լինում: Սիրում և հարգում է իր ամուսնուն՝ Կազբեկին:

Կազբեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ անունը՝ Կազբեկ Ռուսլանովիչ Նեբալուև: Դիմացկուն և հպարտ շուն է: Մասնակցում է ապագա տիեզերագնացների պարապմունքներին և հաճախ թռչում է տիեզերք: Խիստ է և պարտաճանաչ: Մի քիչ սենտիմենտալական է, բայց դա թաքցնում է: Սիրում է տունն ու իր ընտանիքը: Երեխանները հնազանդվում են նրան:

Ստրելկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ անունը՝ Ստրելա Սիրուսովա Կոսմոս: Ստրելկան էլ էր Բելկայի հետ թռչել տիեզերք և հաջողությամբ ետ վերադարձել: Այս մուլտֆիլմում եղած նրա կյանքի տեղեկությունից բացի ուրիշ ոչ մի տեղեկություն չկա նրա հետագա կյանքի մասին: Մուլտսերիալում հազվադեպ է հանդիպվում, բացառությամբ մի քանի սերիա(առաջին անգամ հայտնվել է «Տիեզերագնացության օր» սերիայում):

Վենյա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ անունը՝ Վենիամին Ուսատովի Խվաստովսկի: Առնետ: Բելկայի և Ստրելկայի լավագույն ընկերը: Թռչել է նրանց հետ տիեզերք: Երբեմն հոգ է տանում Ռեքսի, Դինայի և Բուբլիկի հետևից և օգնում է նրանց խորհուրդներ տալով:

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտսերիալում, բացի գլխավոր դերերից կան նաև երկրորդական կերպարներ: Հաճախ հայտնվում են՝

  • շներ-ավազակներ՝ շուն Պիռատ, մոպս Մուլիա, ցլաշուն Բուլիա
  • թութակ Կառլուշա (ինքը՝ Կառլ Իվանիչ, կրկեսի տնօրենը, որտեղ աշխատում է Բելկան), կրկեսի դերասաններ (փիղ՝ Իվան Իվանովիչ, արջ՝ քեռի Միշա, խոզուկ՝ քեռի Վոլդեման, կապիկ, առյուծ՝ քեռի Լյովա (Լև Բոնիֆացիևի), նապաստակներ, խլուրդ)
  • մարդ-շնորսը («Փնտրելով թութակին», «Առյուծի բաժինը» նա հանդես է գալիս հավաքարար քեռի Ֆեդիայի դերով)

Մի քանի սերիաններում հայտնվում են նոր կերպարներ, օրինակ՝ աղավնի Չիբիսը, Մալին, Արկադին և փիսիկ Լապկան՝ ովքեր 4-րդ եթերաշրջանից են: Ինչպես նաև՝ տեզերագնաց ճագարը, ոստիկանը, շիկահեր աղջիկը, կատուների սիրահարը, հոգեբան կատուն, ցուլաշուն տիկին Մոտյան և Ժուչկա Պոկանովայի բարեկամ տաքսան (Դինայի, Ռեքսի և Բուբլիկի տատիկը): «Իրական Ձմեռ Պապը» սերիայում հայտնվում է Ձմեռ Պապը: «Տրոյական շուն» սերիայում հայտնվում է Ինոկենտին (Կեշա), որը կորել է:

Բելկան և Ստրելկան: Սպորտային թիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բելկան և Ստրելկան: Սպորտային թիմ»` «Աշխույժ ընտանիքի» սպին-օֆֆը, նկարահանվել է 2013-2014 թվականներին, այն կապել են 22-րդ դարի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի հետ: Սերիալը պատմում է, որ հաղթանակի համար անհրաժեշտ է միայն ուժը, դիսցիպլինան և պարապմունքները: Առանց սպորտի նկատմամբ սիրո, փոխօգնության և հարգանք հակառակորդի նկատմամբ, չես կարող հաղթել:

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի հերոսները հնչյունավորում են[3]՝

  • Լարիսա Բրոհման - Ռեքս, Բուբլիկ, Ստրելկա («Տիեզերագնացության օրը» սերիայից), ցուլաշուն Բուլիա («Ձկնորսություն Բուբլիկի համար» սերիայից)
  • Օլգա Շորոխովա - Դինա, Բելկա և ուրիշ կանացի և մանկական դերեր
  • Դիմիտրի Ֆիլիմոնով - բոլոր տղամարդու դերերը, գումարած նաև Կազբեկը, Վենյան («Կվարտետ» սերիայից), մոպս Մուլիան («Դեղամիջոց» սերիայից), Կարլ Իվանիչը, կրկեսի դերասանները («Դերասանները շատ են» սերիայից), ցուլաշուն Բուլիան («Փնտրելով թութակին» սերիայից)
  • Դիոմիդ Վինոգրադով - բոլոր տղամարդու դերերը (սկսած 4-րդ եթերաշրջանից), տատիկ Ժուչկան («Տիմուրովցինները» սերիայից)

Երաժշտական նվագակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական նվագակցություն հեղինակ՝ կոմպոզիտոր և դիրիժոր Իվան Ուրյուպին, ով ինչպես մասնակցել է երաժշտական նվագակցության ստեղծմանը՝ լիամետրաժ ֆիլմի համար:

Մասնակցությունը կինոփառատոններին և ցուցահանդեսներին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զվարճալի էքսպոզիցիա, որը նվիրաբերված է եղել «ելկա և Ստրելկա: Աշխույժ ընտանիք»[4][5]. մուլտսերիալին, որը ցուցադրվել է ամենամյա «Կառուսել» հեռուստալիքով 2011 և 2012 թվականներին: Էքսպոզիցիան մեծ հետաքրքություն է առաջացրել մանկական լսարանում՝ ովքեր ուզում էին լուսանկարվել գլխավոր հերոսների հետ[6]:

Հեռուստալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին պաշտոնական սերիալը DVD-ի վրա դուրս է եկել 2011 թվականի հոկտեմբերի 20-ին Ռուսաստանում: Լույս տեսման իրագործումը կատարել է «Վիդեոսերվիս» կոմպանիան: Ինչպես նաև «Բելկան և Ստրելկան: Աշխույժ ընտանիք» մուլտսերիալը դուրս է եկել Blu-ray սկավառակի վրա 2015 թվականին: Ընդամենը ներկայացված է 8 եթերաշրջան 62 սերիա[7]:

Տպագրության արտադրանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի խոշոր հրատարակչություններից մեկն է, որը դուրս է եկել «Էգմոնտ-Ռոսիա» ստուդիայում 2011 թվականին: Այն իրականացնում է նաև հրատարակչական արտադրանք լիամետրաժ ֆիլմ «Բելկա և Ստրելկա: Աշխույժ ընտանիք» մուլտսերիալի համար[8]:

Նկարահանվել են նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Дети Белки и Стрелки станут героями передачи «Спокойной ночи, малыши»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին։ Վերցված է 2010-10-17 
  2. «Начинаем новую космическую викторину от Белки, Стрелки и их озорной семейки!» (ռուսերեն) 
  3. Данные из финальных титров
  4. ««Озорная семейка» участвует в кинофестивале в Аргентине!»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-27-ին 
  5. ««FILM INFO BELKA & STRELKA. STAR DOGS (GRATIS)»» (իսպաներեն) 
  6. ««Белка и Стрелка. Озорная Семейка» на «Карусели»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին 
  7. ««Белка и Стрелка. Озорная Семейка» DVD» (ռուսերեն) 
  8. ««Белка и Стрелка. Озорная Семейка»» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-16-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]