Jump to content

Կարուսել (հեռուստաալիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարուսել» մանկապատանեկան հեռուստաալիք
Изображение логотипа
Տեսակհեռուստաալիք
Երկիր Ռուսաստան
Հեռարձակման գոտիԵրկիր ողջ աշխարհ
Հեռարձակման ժամանակշուրջօրյա
Լեզուռուսերեն
Ղեկավարության կենտրոնAkademika Korolyova street, Մոսկվա, Ռուսաստան և Ostankino Technical Center, Մոսկվա, Ռուսաստան
Թեմատիկամանկապատանեկան
Բացվեց2010
ՓոխարինեցՌուսաստան ՀեռուստաԴայակ
Ռուսաստան Բիբիգոն
Ուկրաինա ՍՏԲ (Սևաստոպոլում և Ղրիմում)
ՀիմնադիրԴմիտրի Մեդվեդև
ՍեփականատերՀամառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն և Channel One Russia International Network?
Ղեկավարող անձինքԱլեքսեյ Եֆիմով, գլխավոր տնօրեն
Իգոր Իվանով, գլխավոր տնօրեն
Վերա Օբոլոնկինա, գլխավոր խմբագիր
Տատյանա Ցիվարևա, գլխավոր խմբագիր
Կայքkarusel-tv.ru

«Կարուսել» (ռուս.՝ Карусель), Ռուսաստանի դաշնային պետական համազգային հեռուստաալիք երեխաների և պատանիների համար։ Համարվում է Ռուսաստանի ամենամեծ ընդգրկումն ունեցող մանկական հեռուստաալիքը։ Շուրջօրյա հեռարձակումը իրականացվում է Մոսկվայի «Օստանկինո» հեռուստակենտրոնից ամբողջ Ռուսաստանով և աշխարհի շատ երկրներով։

«Առաջին ալիք»-ի և ՎԳՏՌԿ-ի համատեղ նախագիծը։ Առաջին հեռարձակումը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 27-ի ժամը 5։00-ին «Ցատկոտող Խումբ» («Прыг-Скок Команда») հաղորդաշարի ցուցադրմամբ։ Համարվում է Ռուսաստանի գլխավոր մանկական հեռուստաալիքը աշխարհում։ Եղել է երկու դաշնային հեռուստաալիքներից մեկը («Կուլտուրա» հեռուստաալիքի հետ միասին, մինչև ՕՏՌ-ի գործարկումը), որոնք հեռարձակվել են առանց գովազդի (2011 թվականից՝ հովանավորչական հոլովակներ)։ 2014 թվականին հեռուստաալիքում հայտնվեցին գովազդներ։ Սկզբից գովազդային հոլովակների միջև ներկայացվում էին տարբեր ապրանքներ երեխաների համար, սակայն 40 տարեկանից բարձր կանացի լսարանի ներգրավման պատճառով սկսեցին ցուցադրվել սննդային ապրանքների և բուժական միջոցների գովազդներ[1]։ Նպատակային լսարանի տարիքը 3-ից 14 տարեկան է։ Հեռարձակման կոնեպցիան և եթերի ձևաչափները մշակվում են մանկական հոգեբանների և մանկավարժների մասնակցությամբ։ Ծրագրերի արտադրությամբ զբաղվում են ինչպես ՎԳՏՌԿ-ն և «Առաջին ալիք»-ը, այնպես էլ արտադրողները (АТВ, «ВайТ Медиа», M-production, APC, «АСС-ТВ»)։ Եթերի հիմքը (մոտ 60%) կազմում են սեփական արտադրության հիմնավոր և ժամանցային ծրագրեր, մնացածը՝ ռուսական և արտասահմանյան գեղարվեստական և անիմացիոն ֆիլմեր։

Հեռուստաալիքի միջազգային (արտասահմանյան) անվանումը՝ Carousel International[2] (hաճախ հանդիպում է տառադարձված տարբերակը՝ Karusel International):

Մանկապատանեկան «Կարուսել» հեռուստաալիքը ստեղծված է «ՀեռուստաԴայակ» («ТелеНяня») «Բիբիգոն» («Бибигон») հեռուստաալիքների հիման վրա։ 2010 թ․-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց հրաման 2011 թ․-ի հունվարի 1-ից «ՀեռուստաԴայակ» և «Բիբիգոն» հեռուստաալիքների միավորման մասին՝ որպես մեկ մանկապատանեկան ալիք[3]։

Սեփականատերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը փաստացի 100%-ով պատկանում է պետությանը[4]՝ 50%-ը «Առաջին ալիք» ԲԸ-ին, 50%-ը «ՎԳՏՌԿ ՖՊՄՁ»-ին։ Հեռուստաալիքը կառավարում է «Կարուսել» ԲԸ-ն (մինչև 2017թ․-ի ապրիլ՝ ՓԲԸ)։ 2017թ․-ի ապրիլից ղեկավարման կառուցվածքը ենթարկվեց փոփոխությունների, որոնց արդյունքը եղավ երկու պաշտոնների (յուրաքանչյուր հիմնադիրից)՝ գլխավոր տնօրենի և գլխավոր խմբագրի պաշտոնների ավելացումը[5][6]։

Ղեկավարությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր տնօրեններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկոլայ Դուբովոյ (2010-2015)
  • Տատյանա Ցիվարևա (2015-2017)[7]
  • Ալեքսեյ Եֆիմով («Առաջին ալիքից», 2017թ․-ից)[5]
  • Իգոր Իվանով (ՎԳՏՌԿ-ից, 2017 թ․-ից)[5]

Գլխավոր խմբագիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տատյանա Ցիվարևա (2010-2015, 2017թ․-ից՝ ՎԳՏՌԿ-ից[5]2010-2015 թվականներին ՎԳՏՌԿ-ի մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար
  • Վերա Օբոլոնկինա (2015 թ․-ից[7], 2017 թ․-ից՝ «Առաջին ալիք»-ից[5]) 2015 թվականից «Առաջին ալիք. համաշխարհային ցանց» ՓԲԸ-ի (ԲԸ) մանկապատանեկան ծրագրերի Դեպարտամենտի ղեկավարն է[8]

Գլխավոր պրոդյուսերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնը գործել է 2010 թվականի դեկտեմբերից 2015 թվականի մարտը, հիմա պրոդյուսերի պարտականությունները իրականացնում են հեռուստաալիքի գլխավոր խմբագիրները։

  • Եկատերինա Սոկոլովա[9], «Առաջին ալիք. համաշխարհային ցանց» ՓԲԸ-ի մանկապատանեկան ծրագրերի թեմատիկ հեռարձակման Տնօրինության գլխավոր պրոդյուսերն է[10]
  • Ալեքսանդր Գուրևիչ[11], ՎԳՏՌԿ-ի մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավարի տեղակալն է[12]

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստաալիքը եվրոպական Hot Bird TV Awards[13] հեռուստատեսության «Լավագույն մանկական ալիք»[14] անվանակարգի երկակի հաղթող է։

2014 թվականի հունվարին «Կարուսել»[15] մանկապատանեկան հեռուստաալիքի հիմնադիրները պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության Կառավարության զանգվածային ինֆորմացիայի ոլորտի 2013 թվականի մրցանակով[16]։

2017 թվականի նոյեմբերի 23-ին[17] հեռուստաալիքի կայքը արժանացել է Ռունետա-2017[18] մրցանակաբաշխության արձանիկին «Առողջություն, ժամանց և հանգիստ»[19] անվանակարգում։

«Կարուսել» հեռուստաալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլտիպլեքսի մեջ։

2011 թ․-ի սեպտեմբերի 1-ից մինչև 2019 թ․-ի հուլիսի 22-ը հեռուստաալիքը հեռարձակվել է երեք ժամային գոտիներում՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+3» (Օմսկի ժամանակ) և «+7»  (Վլադիվոստոկի ժամանակ)։

2019 թ․-ի հուլիսի 23-ից մինչ օրս հեռարձակվում է հինգ ժամային գոտիներով՝ «+0» (Մոսկվայի ժամանակ), «+2» (Եկատերինբուրգի ժամանակ), «+4» (Կրասնոյարսկի ժամանակ), «+7» (Վլադիվոստոկի ժամանակ) և «+8» (Մագադանի ժամանակ)։

Հեռարձակվում է նաև արտասահմանում «Carousel International» անվանումով։ Միջազգային տարբերակը ռուսական տարբերակից ունի մի քանի տարբերություններ։

Մինչև 2016 թ․-ի սեպտեմբեր[20] «Կարուսել»-ը եղել է այն ռւսական հեռուստաալիքներից մեկը, որոնք գտնվել են ադապտացված արտասահմանյան հեռուստաալիքների ցուցակի մեջ և հեռարձակվել է Ուկրաինայի տարածքից[21]։

Բուլղարիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Չեխիայում, Սլովենիայում, Կիպրոսում և Ֆրանսիայում հեռուստաալիքը հեռարձակվում է ինչպես կաբելային։

2014 թ․-ին՝ սույն թվականի գարնան ղրիմյան դեպքերից հետո Ղրիմում փոխարինել է ուկրաինական ՍՏԲ հեռուստաալիքին։

2017 թվականի մարտի 1-ից հեռարձակվում է 16։9 ֆորմատով[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Коник, Леонид. — Редколонка (2017 թ․ փետրվարի 13). «Осторожно, дети!». ComNews. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  2. «WHERE CAN I WATCH CAROUSEL?». Первый канал. Всемирная сеть. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  3. «Александр Гуревич: "Карусель" объединила детскую аудиторию "Бибигона" и "Теленяни"» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Российские детские телеканалы: между прибылью и пользой». rdt-info.ru. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Новая структура руководства детского телеканала «Карусель» предполагает двух генеральных директоров и двух главных редакторов». Журнал «Теле-Спутник» — Новости. 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  6. Брызгалова, Екатерина; Болецкая, Ксения. — Медиа (2017 թ․ ապրիլի 27). «У канала «Карусель» появилось два генеральных директора и два главных редактора». Ведомости. Վերցված է 2017 թ․ ապրիլի 28-ին.
  7. 7,0 7,1 Новым гендиректором телеканала «Карусель» стала Татьяна Цыварева // ТАСС, 27 марта 2015 года
  8. «Вера Оболонкина, директор дирекции детско-юношеских программ "Первый канал. Всемирная сеть", о новом познавательном телевизионном детском проекте "О!"». RDT-INFO.RU. 2016 թ․ դեկտեմբերի 8.
  9. «Запуск нового детского канала «Карусель»». Эхо Москвы. 2011 թ․ հունվարի 16.
  10. «Создатели "Моей планеты" и "Науки 2.0" получили премии правительства». Вести.ру. 2014 թ․ հունվարի 13.
  11. «Для детей, которые не спят. Новый детско-юношеский канал "Карусель" вещает уже две недели». Российская газета. 2011 թ․ հունվարի 12.
  12. «"Профессионал": детское телевидение». Маяк. 2012 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Каналы ТелеНяня и Время стали победителями международного конкурса Hot Bird TV Awards Արխիվացված 2015-02-10 Wayback Machine. Первый канал
  14. Детско-юношеский телеканал «Карусель» покорил Европу
  15. В День российской печати вручены правительственные премии для СМИ. Российская Газета
  16. Дмитрий Медведев вручил премии правительства в области СМИ за прошлый год. Первый канал
  17. «Премия Рунета 2017: итоги» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  18. «Сайт канала «Карусель» стал лауреатом «Премии Рунета-2017»» (ռուսերեն). www.karusel-tv.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  19. «Номинанты» (անգլերեն). nom.premiaruneta.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  20. «На Украине запретили детский телеканал «Карусель» за «неправильное размещение» Крыма на карте». Росбалт — В мире. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  21. «Нацсовет запретил еще четыре российских телеканала». МедиаНяня. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  22. «Телеканал «Карусель» переходит на вещание в формате 16:9». Сайт «Кабельщик» — Новости. 2017 թ․ փետրվարի 28. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Ռուսաստան Теленяня
Ռուսաստան Бибигон
Ռուսաստանում հաղորդվում է որպես մանկական ալիք
դեկտեմբերի 27 2010 — մինչ օրս
Հաջորդող՝