Բելլա Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բելլա Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1940 (84 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Հաստատություն(ներ) | Գրականության ինստիտուտ և ՀՀ ԱԳՆ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1965) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1993) |
Բելլա Ղևոնդի Բարսեղյան (մարտի 8, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, լեհագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1993)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելլա Բարսեղյանը ծնվել է 1940 թվականի մարտի 8-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1972 թվականից աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտում, 1998 թվականից, միաժամանակ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում սփյուռքի հետ կապերի գործակալության Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ (Անկախ պետությունների համագործակցություն) երկրների համայնքների բաժնի վարիչ[1]։
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ-լեհական պատմամշակույթին և գրական կապերին («Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը» (1978), «Ադամ Միցկևիչը հայ գրականության մեջ», «Մինաս Թոխատեցին որպես հայ գրականության ավանդույթների շարունակող և Եվրոպական Ռենեսանսի գաղափարների արտահայտիչ», «Սիմեոն Լեհացու գրական ժառանգությունն ու նրա աշխարհայացքի էվոլյուցիան» (երեքն էլ՝ «Հայ գրականության միջազգային կապեր» ժողովածուներում, հ. 1-2, 1983-1987), «Լեհահայության մշակութային կյանքն ու գրականությունը 14-19-րդ դարերում» (1992), «Յուլիուշ Սլովացկու և նրա «Արքա Ոգի» պոեմի ծագումնաբանական կապը հայության և «Արա Գեղեցիկ» առասպելի հետ» («Սլավոնագիտական ժողովածու», ռուսերեն, 2004)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հումորիստական պատմվածքներ։ Լիքոք Սթիվեն, Հրաչյան Խաչիկ Թադևոսի, Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Գրիգորյան Շ. Ա., Երևան, «Հայաստան», 1973։
- Հենրիկ Սենկևիչը և հայ գրականությունը։ Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Գիտությունների ակադեմիա Հայկական ԽՍՀ, Գրականության ինստիտուտ Մանուկ Աբեղյանի անվան, Երևան, ԳԱ հրատարակչություն, 1978։
- Լեհահայության մշակութային կյանքը և գրականությունը XIV-XIX դարերում, 1992, տիտղթ. (Բելլա Բարսեղյան)[2]։
- Հեթում Ա արքան ՝ միջնադարի հանճարեղ դիվանագետը / King Hethum I - the great diplomat of the middle ages, Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2009[3]։
- Յուլիուշ Սլովացկու արյան կանչը՝ հայ և լեհ Արքա-Ոգին։ [Մենագրություն], Բարսեղյան Բելլա Ղևոնդի, Երևան, Տիգրան Մեծ, 2012[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 218։
- ↑ Բարսեղյան, Բելլա Ղևոնդի (1993 թ․ դեկտեմբերի 17). «Լեհահայության մշակութային կյանքը և գրականությունը XIV-XIX դդ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «Բելլա Բարսեղյան «Հեթում արքան` Միջնադարի հանճարեղ դիվանագետը» | Qahana.am». www.qahana.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 28-ին.
- ↑ Բարսեղյան, Բելլա (2012). Յուլիուշ Սլովացկու արյան կանչը, հայ եւ լեհ արքա-ոգին. Hratarakčowt'yown P'BË. ISBN 9789994104611.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլա Բարսեղյան» հոդվածին։ |