Բելդիբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բելդիբի
թուրք.՝ Beldibi
Կոորդինատներ: 36°43′20.060″ հս․ լ. 30°33′42.559″ ավ. ե. / 36.72223889° հս․. լ. 30.56182194° ավ. ե. / 36.72223889; 30.56182194
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱնթալիայի մարզ
ՇրջանՔեմերի շրջան
ՔաղաքապետՄուհիթթին Բյոջեք
Բնակչություն9718 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 242
Փոստային ինդեքս079 85
Փոստային ինդեքսներ079 85
Ավտոմոբիլային կոդ07
##Բելդիբի (Թուրքիա)
Red pog.png

Բելդիբի (թուրք.՝ Beldibi), հանգստավայրային քաղաք Թուրքիայի հարավ-արևմուտքում, Անթալիայի մարզում։ Քաղաքը բաժանված է երեք շրջանների՝ Բելդիբի 1, Բելդիբի 2 և Բելդիբի 3։

Տավրոսի լեռնահամակարգը Բելդիբիի ծովափից

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելդիբին գտնվում է Անթալիա քաղաքի կենտրոնից 25 կիլոմետր դեպի հարավ։ Անթալիայի օդանավակայանից հեռավորությունը 39 կիլոմետր է, շրջկենտրոնից՝ Քեմերից՝ 17 կիլոմետր, Տավրոսյան լեռնահամակարգից՝ 7 կիլոմետր։ Քաղաքի մեծ մասը տեղակայված է Աթաթուրքի անունը կրող փողոցի վրա, որտեղ կան բազմաթիվ հյուրանոցներ, խանութներ և առանձնատներ։ Լեռնալանջերով անցնում է Անթալիա - Քեմեր ավտոմայրուղին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելդիբիում հիմնականում զարգացած էր անասնաբուծությունը։ Բանջարաբուծությունը զարգացած չէր, քանի որ առափնյա հողերի մեծ մասը աղի են։ Ներկայումս Բելդիբիի տնտեսության գլխավոր ուղղությունը տուրիզմն է։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում մեծապես զարգացած է տուրիզմը, քանի որ քաղաքը բավականին մոտ է Անթալիային։ Քաղաքում կան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք հիմնականում պատկանում են համաշխարհային ցանցերի։ Հյուրանոցները գտնվում են գլխավոր փողոցի վրա։ Խանութներում հիմնականում վաճառում են հուշանվերներ, կաշվե իրեր, թուրքական քաղցրավենիք և ոսկյա զարդեր։ Քաղաքի սուպերմարկետներում կարելի է առևտուր կատարել քարտային համակարգով[1]։

Քաղաքային լողափն ավազե է։ Հյուրանոցների մասնավոր լողափերում ավազը բերվել է հարակից շրջաններից։ Քաղաքում մերձափնյա զբոսավայր, ինչպես, օրինակ, Մարմարիսում կամ Քեմերում է, չկա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]