Բելառուսի պատմության ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելառուսի պատմության ազգային թանգարան
բելառուս․՝ Нацыянальны гістарычны музей Рэспублікі Беларусь
Belarus-Minsk-National museum of history and culture of Belarus-Entrance.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Belarus.svg Բելառուս
ՏեղագրությունՄինսկ
ՎայրԲելառուս
Ղեկավարության նստավայրՄինսկ, Բելառուս
ՀասցեԿարլ Մարքսի փողոց
Հիմնադրված է1908
Հավաքածուի չափս370 000±1000
Կայքhistmuseum.by

Բելառուսի պատմության ազգային թանգարան (բելառուս․՝ Нацыянальны гістарычны музей Рэспублікі Беларусь)[1] մինչև 2009 թվականի սեպտեմբերի 15-ը կոչվել է Բելառուսի պատմության և մշակույթի ազգային թանգարան (բելառուս․՝ Нацыянальны музей гісторыі і культуры Беларусі)[2], Բելառուսի նյութական հուշարձանների և հոգևոր մշակույթի ամենամեծ հավաքածուն ընդգրկող թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Belarus-Minsk-National museum of history and culture of Belarus-Roman Coins Treasure-2.jpg
Belarus-Minsk-National museum of history and culture of Belarus-Roman Coins Treasure-1.jpg

Մինսկի եկեղեցա-հնագիտական կոմիտեի թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին քաղաքային մտավորականության և ուղղափառ եկեղեցու ֆինանսավորմամբ Մոգիլյովի և Վիտեբսկի թանգարանների նմանությամբ Մինսկում բացվեց եկեղեցա-հնագիտական կոմիտե, որը 1909 թվականին հրատարակեց եկեղեցա-հնագիտական կոմիտեի աշխատանքների 4 հավաքածու։

Ցուցադրման համար հատկացվել էր եպիսկոպոսի տան երկու սենյակները։ Թանգարանն այցելուներ ընդունում էր երկուշաբթի օրերին։ Հանձնաժողովի անդամները հերթապահում էին թանգարանում, մեկնաբանություններ էին տալիս ցուցահանդեսի վերաբերյալ, ինչպես նաև այցելուների համար դասախոսություններ էին կարդում պատմությունից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանը տեղահանվեց Ռյազան։

Մինսկի քաղաքային թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1912 թվականին ստեղծվեց Մինսկի քաղաքային թանգարանը, որն ուներ 5 բաժին.

  • հնագիտական
  • բնագիտական
  • պատմական
  • արվեստա-արդյունաբերական
  • ազգագրական

Թանգարանի ֆոնդերն ակտիվորեն համալրվում էին կամավոր նվիրատվությունների հաշվին։ 1913 թվականին բացվեց առաջին ցուցադրությունը։ 1916 թվականին թանգարանի հենքի վրա բացվեց գեղանկարչական և դեկորատիվ արվեստի ցուցահանդես։

Բելառուսի պետական թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Մինսկի քաղաքային թանգարանի և Մինսկի եկեղեցա-հնագիտական կոմիտեի ֆոնդի հիման վրա բացվեց Մինսկի շրջանային թանգարանը, որի հենքի վրա 1923 թվականին բացվեց Բելառուսի պետական թանգարանը, որը ուներ հետևյալ բաժինները.

  • հնագիտական
  • հին բելառուսական զորքերի
  • հրեական
  • դրամագիտական
  • պալեգրաֆիկ
  • «Հին Մինսկ»
  • գեղարվեստական
  • եկեղեցական
  • ազգագրական

Թանգարանին կից բացվեց գրադարան։

1924 թվականին Բելառուսի պետական թանգարանի մասնաճյուղեր բացվեցին Վիտեբսկում, Մոգիլևում, 1926 թվականին՝ Գոմելում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թանգարանը չի գործել, հավաքածուների մեծ մասը օկուպացիայի ժամանակ թալանվել են։

Հետպատերազմյա շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ստեղծվեց Բելառուսի պետական պատմա-տեղական թանգարան, 1964 թվականին՝ ԲԽՍՀ բելառուսական թանգարան, 1992 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Բելառուսի պատմության և մշակույթի ազգային թանգարան։

2009 թվականի սեպտեմբերի 15-ին թանգարանն անվանակոչվեց Բելառուսի Հանրապետության պատմության ազգային թանգարան(բելառուս․՝ Нацыянальны гістарычны музей)[3]։

Թանգարանն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս թանգարանն ունի 370 հազար նմուշ, որոնց թիվն անընդհատ ավելանում է։

Թանգարանն ունի հետևյալ հավաքածուները՝

  • հնագիտական
  • գեղարվեստական
  • պատկերագրություն
  • կերամիկա
  • տպագրություն
  • ժողովրդական արվեստ
  • ազգային հագուստ
  • զենք
  • գրավոր աղբյուրներ
  • ճենապակի և ապակի
  • լուսանկարչական-վավերագրական աղբյուրներ
  • ազգագրություն

Թանգարանն ունի 10 ցուցասրահներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]