Բեթսի Դևոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեթսի Դևոս
անգլ.՝ Betsy DeVos
Դրոշ
Դրոշ
(11-րդ) Կրթության նախարար
 2017 թվական, փետրվարի 7
Նախորդող Ջոն Քինգ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն և Michigan Republican Party?
Կրթություն՝ Calvin University?, Holland Christian Schools? և Holland Christian High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և պաշտոնյա
Դավանանք Christian Reformed Churches?[1] և Mars Hill Church?[1]
Ծննդյան օր հունվարի 8, 1958(1958-01-08)[2][3][4] (66 տարեկան)
Ծննդավայր Holland
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Elisabeth Dee Prince
Հայր Edgar Prince?
Ամուսին Dick DeVos?[5]
 
Կայք՝ betsydevos.com

Էլիզաբեթ Բեթսի Դևոս (անգլ.՝ Elisabeth "Betsy" DeVosԷլիզաբեթ Փրինս, հունվարի 8, 1958(1958-01-08)[2][3][4], Holland), ամերիկացի քաղաքական գործիչ, միլիարդատեր, բարեգործ և կրթական ակտիվիստ։ 2017 թվականի փետրվարի 7-ից ԱՄՆ-ի կրթության նախարար։

Amway ընկերության հիմնադիր Ռիչարդ Դևոսի հարսնացուն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Հոլլանդ քաղաքում (արևմտյան Միչիգան)։ Ավտոմեքենաների պահեստամասերի արտադրությամբ զբաղվող Prince Corporation-ի հիմնադիր միլիարդեր Էդֆար Պրինսի աղջիկն է։ Իր մահվանից հետո է Johnson Controls  ընկերությունը գնում այդ բիզնեսը, 1996 թվականին 1,365 միլիարդ դոլարով։ 1992-1997 թվականներին Բեթսի Դևիսը Ազգային կոմիտեում ներկայացնում էր Միչիգանի Հանրապետական կուսակցությունը, 1996-2000 և 2003-2005 թվականներին ղեկավարել է կուսակցության բաժանմունքը իր հարազատ նահանգում։ Ամուսնացած է Ռիչարդ Դևոսի հետ, ով իր հոր Anyway և Ornaldo Magic-ի ակտիվների համասեփականատերն է (2006 թվականին նա դրել  է իր թեկնածությունը Միչիգանի նահանգապետական ընտրություններին, նախընտրական քարոզարշավի վրա ծախսել է ավելի շատ գումար, քան որևէ մեկը նահանգի ողջ պատմության ընթացքում, սակայն չի հաղթել ընտրություններում)։ Ամուսնու հետ Բեթսի Դևոսը հիմնադրել է կապիտալային Windquest Group  ընկերությունը  և ղեկավարել է ընկերության տնօրենների խորհուրդը[6]։

2016 թվականի նոյեմբերի 23-ին հայտարարվում է, որ Դևոսը դառնում է կրթության նախարար, ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի աշխատակազմում[7]։

2017 թվականի հունվարի 18-ին ԱՄՆ-ի սենատի պրոֆիլային կոմիտետի նախնական լսումների ժամանակ հաստատել է իր համախոհությունը կրթական համակարգի կազմակեևպմանը հիմնականում դրամական օժանդակությամբ դպրոցների հիման վրա, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, բայց ղեկավարվում են անկախ, ինչպես նաև վաուչերների օգտագործում դպրոցական կրթության վրա (ըստ 2012 թվականի տվյալների մեկ աշակերտի համար մեկ ուսումնական տարվա ընթացքում պետությունը ծախսում էր 10615 դոլար, իսկ ֆինանսավորման վաուչերային մոտեցումը ենթադրում է պետական բյուջեից  այդ գումարի հատկացումը սովորողի ծնողներին և նրանց[8] իրավունքի տրամադրումը իրենց երեխայի համար  կրթական հաստատություն ընտրել)[8]։

2017 թվականի փետրվարի 7-ին հաստատվում է Սենատում 51 կողմ և 50 դեմ ձայնով (քանի որ սենատորների ձայները բաշխվել էին հավասարաչափ, վճռորոշ ձայնը պատկանում էր վարչապետ Մայք Փենսին )[9]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթսի Դևոսի հարազատ եղբայրը՝ Էրիկ Պրինսը համարվում է Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր և նախկին տնօրեն, ձեռք է բերել երկդիմի համբավ կախված Իրաքյան պատերազմին իր մասնակցության հետ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://religionnews.com/2017/02/06/5-faith-facts-betsy-devos-trumps-pick-for-secretary-of-education/
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Bauer P. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. Freebase — 2007.
  6. Helin Jung (2017 թ․ փետրվարի 7). «11 Things You Need to Know About Betsy DeVos, Secretary of Education». Cosmopolitan. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  7. Trump Picks Betsy DeVos As Education Secretary
  8. 8,0 8,1 Chris Weller (2017 թ․ փետրվարի 7). «New education secretary Betsy DeVos champions vouchers and charter schools — here's what that means». Business Insider. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  9. Betsy DeVos Confirmed as Education Secretary; Pence Breaks Tie
  10. «Profile: Blackwater Worldwide». BBC News. 2009 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթսի Դևոս» հոդվածին։