Բեթի Չերչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեթի Չերչեր
Բեթի Չըրչեր.jpg
Ծնվել էհունվարի 11, 1931(1931-01-11)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա
Վախճանվել էմարտի 31, 2015(2015-03-31) (84 տարեկանում)
Մահվան վայրWamboin
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԿրթությունԿուրտոյի արվեստի ինստիտուտ, Արվեստի արքայական քոլեջ և Ավստրալիական ազգային համալսարան
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
ՊարգևներVictorian Honour Roll of Women? Ավստրալիայի շքանշանակակիր[1] Ավստրալիայի շքանշանի սպա[1] Հարյուրամյակի մեդալ[1] և Fellow of the Australian Academy of the Humanities?
ՊաշտոնDirector of the National Gallery of Australia?
ԱնդամակցությունԱվստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[2]
ԶավակներPeter Churcher?

Բեթի Չերչեր (Էլիզաբեթ Անն Դևար Կամերոն, հունվարի 11, 1931(1931-01-11), Բրիսբեն, Ավստրալիա - մարտի 31, 2015(2015-03-31), Wamboin), արվեստի ադմինիստրատոր/արտ մենեջեր։ Ավստրալիայի ազգային պատկերասրահի տնօրեն (1990–1997)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթի Չերչերը ծնվել է Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի Բրիզբեն քաղաքում։ Սովորել է Somerville House դպրոցում. ուսման համար վճարում էր տատիկը[3]։ 10-րդ դասարանում հեռացավ դպրոցից, որովհետև հայրը կարծում էր, որ դստերը պետք չէ բարձրագույն կրթություն[3]։ 1972-1975 թվականներին Չերչերն աշխատել է The Australian ամսագրում՝ որպես արվեստի քննադատ, միաժամանակ՝ Արվեստի և դիզայնի դպրոցի դեկան։ 1982-1990 թվականներին արվեստի պատմություն է դասավանդել առաջադեմ Տեխնոլոգիայի Ֆիլիպ ինստիտուտում (Phillip Institute of Technology, այժմ՝ Royal Melbourne Institute of Technology), 1987-1990 թվականներին եղել է Արևմտյան Ավստրալիայի պատկերասրահի տնօրենը։ Պաշտոնից հեռացավ Ռոբերտ Հոլմսի հետ Պիեռ Բոնարի ստեղծագործության ձեռքբերման տարաձայնությունների պատճառով[4]։ 1990 թվականին նշանակվել է Ավստրալիայի ազգային պատկերասրահի տնօրեն։

Պաշտոնավարման ընթացքում նրան անվանում էին "Betty Blockbuster", քանի որ առանձնահատուկ սեր էր տածում blockbuster հավաքածուների և ֆիլմերի նկատմամբ։ 1998 թվականի մարտի 1-ին Չերչերի նախաձեռնությամբ բացվեց պատկերասրահի արևելյան կառույցի նոր ցուցասրահների շենքը, որտեղ հնարավոր է իրականացնել մեծամասշտաբ մշտական ցուցահանդեսներ[5]։

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Photograph
Searchtool.svg 2008 photograph by Dean Golja

1996 թվականին Չերչերի որդին՝ Փիթերը նկարեց նոր դիմանկարը և այն անվանվեց «Բեթին տանը» և ընդգրկվեց «Արչիբալդ մրցանակակիրների» ցանկում։ Մրցանակը հանձնվում է արվեստի, գիտության, քաղաքականության բնագավառի որևէ կարկառուն ներկայացուցչի լավագույն դիմանկարի համար[6]։ 1990 թվականին Դավիդա Ալենն ստեղծեց Բեթիի դիմանկարը, որն անվանեց Ողջույն Բեթի։

Չերչերն իր ազատ ժամանակը նվիրում էր բացահայտելով Ավստրալիայի ազգային պատկերասրահի ավելի քիչ հայտնի ստեղծագործությունները «Թաքնված գանձեր» հեռուստահաղորդման միջոցով։

Բեթի Չերչերը մահացել է քաղցկեղից 2015 թվականի մարտի 31-ին, 84 տարեկանում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեթին ամուսնացել է Ռոյ Չերչերի հետ (1933–2014)[8]։ Նրանք ունեն 4 զավակ և յոթ թոռ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Churcher Betty (1973)։ Understanding Art։ Adelaide: Rigby։ ISBN 0-85179-699-0 
  • — (2005)։ The Art of War։ Melbourne: Melbourne University Press։ ISBN 0-522-85099-5 
  • — (2011)։ Notebooks։ The Miegunyah Press։ ISBN 978-0-522-85842-6 
  • Churcher Betty, Lucy Quinn (2013)։ Treasures of Canberra։ Braddon, Australian Capital Territory: Halstead Press։ ISBN 9781920831981 
  • — (2013)։ Adam & Sarah Explore Turner։ Canberra: National Gallery of Australia։ ISBN 9780642334374 
  • — (2014)։ Australian Notebooks։ Melbourne: Miegunyah Press։ ISBN 9780522864199 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Australian Honours Search Facility
  2. http://humanities.org.au/wp-content/uploads/2017/04/AAH-Obit-Churcher-2015.pdf
  3. 3,0 3,1 «Betty Churcher – Interview transcript tape 1»։ Վերցված է սեպտեմբերի 12, 2010 
  4. "A Life Well Drawn" by Kate Legge, The Weekend Australian Magazine, 29–30 March 2014, pp. 10–14
  5. Green Pauleen (ed) (2003)։ Building the Collection։ National Gallery of Australia։ էջ 174։ ISBN 0-642-54202-3 
  6. «Archibald Prize 07»։ Art Gallery NSW։ Վերցված է հուլիսի 19, 2007 
  7. Sydney Morning Herald, 31 March 2015. Retrieved 1 April 2015
  8. "Roy Churcher – Obituary, The Canberra Times, 3 January 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]