Բաքսը թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաքսը թանգարան
թուրքերեն՝ Baksı Müzesi
Տեսակպատկերասրահ
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԲախշի
Հիմնադրվել է2010
ՀիմնադիրHüsamettin Koçan?
Կայքbaksi.org/tr/anasayfa
Քարտեզ
Քարտեզ

Բաքսը թանգարան (թուրքերեն՝ Baksı Müzesi), թանգարան Թուրքիայի Բաբերդ քաղաքում։ Բաքսը Կենտրոնական Ասիայում նշանակում է «բուժող, օգնող, պահպանող»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ստեղծման միտքը պատկանում է նկարիչ և ակադեմիական պրոֆեսոր Հյուսամեթին Քոչանը, ով որոշել էր կառուցել թանգարան Սև ծովի ափին գտնվող հայրենի Բայբուրթի մարզում[1]։ Թանգարանը պաշտոնապես բացվել է 2010 թվականի հուլիսին։ Թանգարանի բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 20 տարի։ Պրոֆեսոր Հյուսամեթին Քոչանը ասել է, որ այս աշխատանքը չի արել միայն հայրենի գյուղաքաղաքի համար, այլ արել է իր համագյուղացիների և Թուրքիայի ողջ բնակչության համար։ Թանգարանը զբաղեցնում է շուրջ 40 հեկտար տարածություն։ Թանգարանի ստեղծման գաղափարը ձևավորվել է 2000 թվականին։ 2005 թվականին ստեղծվել է Բաքսըի մշակույթի և արվեստի հիմնադրամը։ 2005 թվականին, սակայն, թանգարանի շինարարությունը դադարեցվել է` ֆինանսական միջոցների անբավարարության միջոցով[2][3] [4]: 2007 թվականին շինարարական գործընթացը վերսկսվել է։ 2014 թվականին թանգարանը ստացել է «Եվրոպական թանգարանների ասոցիացիայի հատուկ մրցանակ»՝ համայնքային մշակութային կյանքը ակտիվորեն զարգացնելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sanat, Milliyet (2010 թ․ հուլիսի 14). «Black Sea museum combines Turkish crafts, contemporary art». Huriyet Daily News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
  2. http://www.hurriyetdailynews.com/baksi-museum-opens-miro-exhibition.aspx?pageID=238&nID=67828&NewsCatID=385
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 23-ին.
  4. http://www.hurriyet.com.tr/kultur-sanat/26184297.asp

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]