Բարև, աշխա՛րհ (ֆիլմ)
Բարև, աշխա՛րհ անգլ.՝ HELLO WORLD | |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ և դրամա |
Թեմա | կեղծ իրականություն[1], թվային անմահություն[1], մոտ մարդու մահ[1], մահացություն[1], վերակենդանացում[1] և կյանք մահից հետո[1] |
Թվական | 2019 |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Տոմոհիկո Իտո |
Պրոդյուսեր | Katsuhiro Takei? |
Սցենարի հեղինակ | Մադո Նոձակի |
Մոնտաժ | Սիգերու Նիսիյամա |
Պատմվածքի վայր | Ճապոնիա |
Կինոընկերություն | Graphinica |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Բարև, աշխա՛րհ»[2](ճապ.՝ ハロー・ワールド|харо։ ва։рудо|անգլ.՝ Hello World), անիմե-ֆիլմ, գիտաֆանտաստիկ ռոմանտիկ դրամա՝ ռեժիսոր Տոմոհիկո Իտոյի և Graphinica ստուդիայի կողմից։ Ֆիլմը թողարկվել է Ճապոնիայում 2019 թվականի սեպտեմբերի 20-ին։ Գլխավոր դերերը հնչյունավորել են Թորի Մացուզական, Մինամի Համաբեն և Տակումի Կիտամուրան[3][4]։ Ստեղծվել է նաև ֆիլմի երեք մասից բաղկացած սփին-օֆֆը, որը թողարկվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիոտո, 2027 թվական։ Կառավարությունը որոշել է օգտագործել անօդաչու թռչող սարքեր՝ Alltale համակարգի ներսում քաղաքի մասին բոլոր տեղեկությունները իրական ժամանակում ձայնագրելու և պահպանելու համար։
Նաոմի Կատագակին ավագ դպրոցի սովորական աշակերտ է, ով սիրում է կարդալ։ Մի օր գիրք կարդալու պահին եռոտանի ագռավը հենց քթի տակից փախցնում է գիրքը։ Նրան հետապնդելով՝ Նաոմին հանդիպում է մի երիտասարդի՝ ինքն իրեն, բայց 10 տարով մեծ տարիքում։ Նրա ավագ տարբերակը բացատրում է, որ ինքը միացել է հավաքագրված տվյալների բազային՝ որպեսզի իրական աշխարհից փոխի անցյալը և փրկի դասընկերուհի Ռուրի Իտիգյոյին, ով դառնալու է իր ընկերուհին։ Դա իրականացնել ու համար նա նախ օգնում է իր փոքր տարբերակին նախ աղջկա հետ հանդիպելու հարցում, ապա փորձում է փոխել դեպքերի ընթացքը, որպեսզի աղջիկը չգնա փառատոնի, որտեղ նրան հարվածելու է կայծակը։ Բայց երբ ամեն ինչ սկսում է գնալ ըստ իրենց որոշման,նրանց վրա հարձակվում են բոտերը, որոնք փորձում են վերականգնել ամեն ինչ այնպես, ինչպես պետք է լինի։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաոմի Կատակագին ( ճապ.՝ 堅書直実 ), գլխավոր հերոսy, ավագ դպրոցի 16-ամյա աշակերտուհի է, ով ապրում է 2027 թվականի Կիոտոյում։ Սկզբում նա չունի ինքնավստահություն և վճռականություն, այնպես որ դասընկերները նրան ընտրում են որպես գրքի կոմիտեի անդամ, որից հետո նա հանդիպում և մտերմանում է Ռուրի հետ։ Դերը հնչյունավորել է Տակումի Կիտամուրան։
- Սենսեյ (ճապ.՝ 先生) / Наоми Катагаки (ճապ.՝ カタガキナオミ Катагаки Наоми), Նաոմիի չափահաս տարբերակը 2037 թվականին։ Իր ժամանակաշրջանում նա աշխատում է Alltale ընկերությունում որպես ավագ մենեջեր։ Անընդհատ այցելում է կոմայում գընվող Ռուրիին և փորձում նրա գիտակցությունը ժամանակյին հհամաձայնության մեջ դնել Alltale-ում պահպանված տարբերակի հետ։ Նրա կրտսեր եսը նրան անվանում էր Սենսեյ։ Դերը հնչյունավորել է Թորի Մացուզական։
- Ռուրի Իտիգյո (ճապ.՝ 一行瑠璃 Итигё: Рури), գլխավոր հերոսի դասընկեր, գրքի կոմիհշտեի անդամ։ Ի տարբերություն Նաոմիի՝ նա հնաոճ է, վճռական է և չի վախենում աչքի ընկնելուց։ Պատմության ընդացքում նա դառնում է նրա ընկերուհիմ։ Դերը հնչյունավորել է Մինամի Համաբեն։
- Ցունեխսա Սենկո (ճապ.՝ 千古恒久 Сэнко Цунэхиса), բարեսիրտ և էքսցենտրիկ պրոֆեսոր, ով աշխատում է Alltale-ում։ Դերը հնչյունավորել է Տակեհիտո Կոյասուն։
- Իյի Սյույ (ճապ.՝ 徐依依 Сю: И:и:), Սենսեյի գործընկերն ու պրոֆեսոր Սենկոյի ենթական։ Չինուհի է։ Դերը հնչյունավորել է Մինակո Կոտոբուկին։
- Միսուձու Կադենոկոձի (ճապ.՝ 勘解由小路三鈴 Кадэноко:дзи Мисудзу), դասարանի կուռքը՝ շնորհիվ իր գեղեցիկ արտաքինի և չարաճճիությունների։ Հետագայում Ռուրիի ընկերուհին։ Դերը հնչյունավորել է Հարուկա Ֆուկուհարան։
- Կարասու (ճապ.՝ カラス Карасу). Դերը հնչյունավորել է Риэ Кугимия.
Մարկետինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի ապրիլի 11-ին Toho ընկերության YouTube ալիքում հրապարակվեց "Բարև աշխարհ" ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը։ Թրեյլերում կարելի է տեսնել Կիոտոյի հայտնի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Ֆուսիմի ինարի տաճարը և Կամո տաճարը[5][6]։
Ֆիլմի ռուսալեզու թրեյլերը Youtube-ում հրապարակվել է հուլիսի 1-ին[7]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայում ֆիմի պրեմիերան կայացել է 2019 թվականի սեպտեմբերի 20-ին, Սինգապուրում ՝հոկտեմբերի 24-ին, Ֆիլիպպիններում հոկտեմբերի 30-ին, Հոնկոնգում նոյեմբերի 7-ին, Թայվանում նոյեմբերի 15-ին, Իտալիայում՝ 2020 թվականի մարտին 9-ին[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 HELLO WORLD (яп.) — 2019.
- ↑ «Здравствуй, мир - Прокатное удостоверение №124003020 от 21.07.2020». culture.gov.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Piedra, Josh (2019 թ․ ապրիլի 11). «New Anime Film Hello World Revealed». The Outerhaven (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Cimi, Chris (2019 թ․ ապրիլի 12). «Original Anime Films Hello World Gets First Trailer, Main Cast Announcement». OTAQUEST (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «SAO Director Tomohiko Ito Reveals Hello World Film's Cast, Story, September 20 Debut in Teaser». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ WORLD』特報【2019年9月20日(金)公開】
- ↑ «ЗДРАВСТВУЙ, МИР | Трейлер | В онлайн-кинотеатрах с 8 июля». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Hello World, Release Info
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://hello-world-movie.com - պաշտոնական կայքէջ(ճապոներեն)
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2019 մուլտֆիլմեր
- 2019 ֆիլմեր
- Անիմե
- Գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Համակարգչային անիմացիոն ֆիլմեր
- Ճապոներեն ֆիլմեր
- Ֆիլմեր վիրտուալ իրականության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ապագայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2047 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2037 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2024 թվականին
- 2019 մանգաներ
- 2010-ականների ճապոներեն ֆիլմեր