Jump to content

Եռոտանի ագռավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եռոտանի ագռավ, արարած, որը հանդիպում է Ասիայի և հյուսիսային Աֆրիկայի առասպելներում[1][2]։ Սովորաբար ասիական երկրներում այն ներկայանում էր որպես արևի խորհրդանիշ։

Եռոտանի ագռավը

Հին Եգիպտոսի և Հունաստանի առասպելներում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռոտանի ագռավն առաջին անգամ հիշատակվել էր Հին Եգիպտոսի որմնանկարներում, ինչպես նաև լիկիական և պամֆիլիական մետաղադրամների վրա[1][2]։

Չինական առասպելներում եռոտանի ագռավը կրում է «սանցյզու» (հին չին․՝ 三足烏, պարզ. 三足乌, Պինյիներեն։ sānzúwū; ավանդ. 三足烏, Յուտփխ․ : saam1zuk1wu1, Յելերեն։ saamijukiwui, Չին-ռուս.: са:мчукву; Շանխայերեն։ sae tsoh u) և հանդիպում է մի շարք առասպելներում, այդ թվում նաև Շան խայ ցզնիում։ Եռոտանի ագռավի հնագույն նկարը պատկանում է նեոլիթի դարաշրջանին[3]։ Այն պատկերված է Յնշաոների խեցեղենի վրա։ Սանցյզուն մտնում էր հին Չինաստանի կայսրերի հագուստներին կպցնվող 12 մեդալիոնների մեջ[4]։

Եռոտանի ագռավի առասպելի ամենահայտնի տարբերակը նկարագրում է Յանյու ագռավին (հին չին. 陽烏, Պինյիներեն։ yángwū; Ցզինյու կամ 金烏, Պինյիներեն։ jīnwū, ոսկե ագռավ)։ Սովորաբար Յանյույի նկարները ներկում էին սևի տեղ կարմիր գույն[5]։

Տաս արևների առասպել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելներին համաձայն, գոյություն են ունեցել 10 արևային ագռավներ, որոնք ապրում էին 10 արևների վրա։ Նրանք սփռվել էին Ֆուսան (հին չին. 扶桑, Պինյիներեն։ fúsāng, բառացի «ձգվող թթենի») թթենու վրա[6], Արևային հովիտում գտնվող լեռում։ Թթենու ճյուղերի վրա աճում էին բազմաթիվ բերաններ։ Ամեն օր ագռավներից մեկը թռչում էր ամբողջ աշխարհով մեկ Սիխէ աստվածահու ծածկակառքով։ Շան խայ ցզինին համաձայն, արևային ագռավները ուտում էին մոգական խոտի երկու տեսակները՝ Դիդժի (հին չին. 地日, Պինյիներեն։ dìrì, «հողի արև») և Չունշյեն (հին չին. 春生, Պինյիներեն։ chūnshēng, «գառնանային արև»)։ Ագռավները հաճախ իջնում էին և ուտում այդ խոտերը, սակայն դա դուր չէր գալիս Սիխէյին, այդ իսկ պատճառով նա փակում է նրանց աչքերը[7]։

Բացի դրանից, ըստ առասպելի մ․թ․ա 2170 թվականին բոլոր տաս ագռավները թռչեցին միասին։ Այդ պատճառով աշխարհը այրվեց, սակայն Խոու նետաձիգը փրկեց աշխարհը՝ սպանելով բոլոր ագռավներին։ Այդ իրադարձությանը նվիրված է տոն աշնան կեսերին։

Այլ առասպելներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յաթագարասու

Չինական առասպելներում Ֆենիքսը սովորաբար պատկերվում է երկոտանի, սակայն երբեմն հանդիպում են նաև նկարներ եռոտանի Ֆենիքսի հետ[8][9]։

Սի Վանմու(Գլխավոր Աստվածուհի) ունեցել է նեֆրիտական թռչուններ(հին չին. 青鳥, Պինյիներեն։ qīngniǎo), որոնք բերում էին ուտելիք նրա համար։ Կրոնական արվեստի Խան դինաստիայում նրանք պատկերվում էին երեք ոտքով։ Յունտայի դամբարանում Թանի դինաստիայի դարաշրջանում նեֆրիտական թռչունները նույնպես եռոտանի էին պատկերվում։

Կորեական եռոտանի ագռավ

Ճապոնական առասպելներում ագռավն անվավում է Յաթագառասու։ Յաթագառասուի հայտնությունը համարվում էր որպես երկնային նշան։

Չնայած դրան, որ Յաթագարասուն հիշատակվում է սինտոյիստական գրերում մի քանի անգամ, նկարները հիմնական մասը գտնվում է Էդոյի դարաշրջանին պատկանող ծառանկարների վրա։ Յաթագարասույին պատկերում էին որպես վերականգնության նշան ողբերգությունից հետո։

Յաթագարասուն հայտնի է որպես Դզիմու կայսեր հարավային երկրներից դեպի Կումանո ուղեկից։ Սովորաբար ընդունված է, որ Յաթագարասուն Կամոտակեզունումի-նո միկոտո աստվածի խորհրդանշանն էր, սակայն մեզ հասած ոչ մի փաստաթղթերում այդ փաստը չէր հիշատակվում։

Յաթագարասուն մի քանի անգամ հիշատակվում է որպես եռոտանի Կոդզիկայում։

Կորեական առասպելներում եռոտանի ագռավը ներկայացվում է որպես Սամդժոկո (կոր. 삼족오?, 三足烏?)․

Եռոտանի արծիվը կարող էր փոխարինել Ֆենիքսին պետական դրոշմի վրա 2008 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Volker, T. (1975). The Animal in Far Eastern Art and Especially in the Art of the Japanese. Brill. էջ 39.
  2. 2,0 2,1 Chosun.com.
  3. Allan, Sarah (1991), The shape of the turtle: myth, art, and cosmos in early China, SUNY Press, էջ 31, ISBN 0-7914-0460-9
  4. Roy Bates. 10,000 Chinese Numbers. Lulu.com. էջ 246. ISBN 0-557-00621-X.
  5. Katherine M. Ball (2004). Animal motifs in Asian art: an illustrated guide to their meanings and aesthetics. Courier Dover Publications. էջ 241. ISBN 0-486-43338-2, 9780486433387. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  6. Allan 1991, էջ. 27
  7. Lihui Yang; Deming An; Jessica Anderson Turner (2005). Handbook of Chinese mythology. ABC-CLIO. էջեր 95–96. ISBN 1-57607-806-X, 9781576078068. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Feng Huang, Emperor of Birds
  9. Ancient Spiral: The Phoenix