Բարքիզիմետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
իսպ.՝ Barquisimeto
Դրոշ Զինանշան
Nueva Segovia de Barquisimeto Flag.png Nueva Segovia de Barquisimeto Coat of Arms.png

Baqtoeste.jpg
ԵրկիրՎենեսուելա Վենեսուելա
Հիմնադրված է1552 թ.
Մակերես2760±1 կմ²
ԲԾՄ566±1 մետր
Բնակչություն1 059 092 մարդ (2011)[1]
Հեռախոսային կոդ0251
Փոստային ինդեքսներ3001
Պաշտոնական կայքalcaldiadeiribarren.com.ve
##Բարքիզիմետո (Վենեսուելա)
Red pog.png

Բարքիզիմետո, (իսպաներեն արտասանություն՝ [baɾkisiˈmeto]) քաղաք է Վենեսուելայում։ Այն Լարա նահանգի մայրաքաղաքն է։ Դա երկրի կարևոր քաղաքային, արդյունաբերական, առևտրային և տրանսպորտային կենտրոն է, որը բնակչության թվով չորրորդ քաղաքն է ճանաչվել Վենեսուելայում՝ Կարակասից, Մարակաբոյից և Վալենսիայից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարքիզիմետոն հիմնադրվել է 1552 թվականին Խուան դե Վիլեգասի կողմից Դրա սկզբնական անվանումն էր «Նոեվ դե Սեգովիա Բարքուիսիմետո», այնուհետև այն կրճատվեց՝ դառնալով պարզապես Բարքուիսիմետո։ Այս քաղաքն ուներ չորս բնակավայր՝ շրջանի ֆիզիկական միջավայրի անտեղյակության պատճառով։ Առաջինը 1552-ին էր՝ Բուրիա գետի մերձակայքում, բայց տեղափոխվեց 1556 թվականին՝ հաճախակի տեղի ունեցող ջրհեղեղների պատճառով։ Երկրորդը գտնվում էր Տուրբիո գետի հովտում, որտեղ քաղաքը մնաց այնքան ժամանակ, մինչ Լոպան դե Ագիրը այրեց այն 1561 թվականին։ Դրա վերակառուցումը կատարվեց 102 կմ (63 մղոն), բայց 1562 թվականին նրանք թույլտվություն խնդրեցին տեղափոխվելու համար այլ վայր ուժեղ քամիների պատճառով։ Ի վերջո, Բարքիսիմետոն տեղակայվեց Տուրբիո գետի հյուսիսային սարահարթում 1563 թվականին:Երկրի անկախության տարիներին Բարքիսիմետոն միացավ ազատագրական շարժմանը, իսկ նրա պատգամավոր Խոսե Անխել Ալամոն ստորագրեց Անկախության ակտը 1811 թվականի հուլիսի 5-ին:1929 թվականին քաղաքն անցել է արդիականացման ծրագիր, որն իրականացրել է գեներալ Խուան Վիսենտե Գոմեսը։ Նա կարգուկանոն է հաստատել փողոցներում ու պողոտաներում, և կառուցվել են շենքեր, ինչպիսիք են Ջասթինո Լառայի շտաբը, կառավարական պալատը և Այակուչոյի այգին։

Անուններ և ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Նիկոլաուս Ֆեդերմանի, այն անվանում էին Վարքուսիմետո, ինչը թարգմանաբար նշանակում է «մոխրագույն գետ», անուն որով բնիկները տարբերում էին քաղաքի մոտակայքում գտնվող ջրի հոսքը։ Այս գետը իսպանացի նվաճողների կողմից ստացել է «Թուրբիո գետ» անվանումը, անուն, որն այժմ էլ օգտագործվում է:Անվան այլ հավանական ծագումը պայմանավորված է կարմիր ներկով, որը կոչվում է բարիկի։

Երբ Խուան դե Վիլյեգասը հիմնեց այն, նա քաղաքը անվանեց «Նոյեվ Սեգովիա դե Բարքուիսիմետո», բայց տարիներ անց այն դարձավ պարզապես «Բարքուիսիմետո», բառ՝ որը հայտնի էր Օվիեդո և Բանոսի կողմից «Պատմություն և Վենեսուելայի բնակչության նվաճում» գրքից։

Այն հայտնի է որպես Մթնշաղ քաղաք՝ իր գեղեցիկ մայրամուտների շնորհիվ։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվինա Պաստորան (Աստվածային հովիվուհի) Մարիամ Աստվածածնի արձանն է, որում պահվում է մանուկ Հիսուսին, որի կողքին գառնուկն է։ Այն համարվում է Վենեսուելայի ամենակարևոր կրոնական սրբապատկերներից մեկը։ Դիվինա Պաստորան Բարքիսիմետո քաղաքի և Վենեսուելայի ազգային հովանավորն է։ Բնօրինակը ստեղծվել է 1735 թվականին։ Դիվինա Պաստորան նշվում է ամեն տարի հունվարի 14-ին։ Տեղի է ունենում մարիանական զանգվածային երթ, որը համարվում է աշխարհի ամենամեծներից մեկը ՝ներգրավելով հազարավոր ուխտավորների:Արձանը հանվում է իր սուրբ տեղից և երթով տարվում է Բարքիզիմետոյի գլխավոր փողոցներով՝ որը սկսվում է Սանտա Ռոզայի Իգլեզիա դե լա Դիվինա Պաստորայից, մինչև հասնի Բարքիզիմետոյի տաճար։ Այս երթը նման չէ աշխարհում Մարիաների զանգվածային այլ տոնակատարություններին, որտեղ պատկերը չի հանվում տաճարից։ Այս երթը տեղի է ունենում Բարքիզիմետոյի բնակիչների նվիրվածության շնորհիվ՝ որպես երախտագիտություն քաղաքը 19-րդ դարում խոլերայի բռնկումից փրկելու համար։ 2013 թվականին 3,000,000 հավատարիմ մարդիկ պատվեցին Դիվինա Պաստորան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարքիզիմետոն գտնվում է Տուրբիո գետի ափին, ծովի մակարդակից 622 մետր (2,040 ոտնաչափ) բարձրության վրա և 930 000 բնակչությամբ[2]։ Այն գտնվում է Վենեսուելայի կենտրոնական արևմուտքում (երկրի մայրաքաղաք Կարակասից՝ 363 կմ (226 մղոն) հեռավորության վրա)՝ հանդիսանալով շատ հիմնական ցամաքային երթուղիների և երկաթուղիների կետ, որը բնութագրվում է նաև փողոցային կարգով և համապատասխան ցուցանակներով։ Ռելիեֆի պատճառով, նպաստավոր եղավ քաղաքային ցանցի բաշխումը և աճող թվային հերթականությամբ համարակալված փողոցներով, օտարերկրյա քաղաքացուն օգնող գործոնների տեղակայումով։ Կլիման հաճելի է դեկտեմբերից մարտ ամիսներին, տարվա ընթացքում միջին ջերմաստիճանը 26 °ցելսիուս (79 ° F):

Հարևան համայնքապետարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիս՝ Ուրդանետայի քաղաքապետարան
  • Հարավ՝ Պալավեցինոյի քաղաքապետարան
  • Արևելք՝ Պենյայի քաղաքապետարան, Յարացուի նահանգ
  • Արևմուտք. Խիմենեսի և Տորեսի քաղաքապետարաններ

խոշոր երկրաշարժներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 6.6 (8/3/1950)
  • 5.6 (3/5/1975)
  • 6.3 (9/12/2009)

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիմայական տվյալները Barquisimeto, Venezuela
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 33.9
(93)
35.4
(95.7)
37.5
(99.5)
35.6
(96.1)
35.6
(96.1)
34.0
(93.2)
32.8
(91)
33.8
(92.8)
34.0
(93.2)
34.1
(93.4)
33.6
(92.5)
32.8
(91)
37.5
(99.5)
Միջին բարձր °C (°F) 29.5
(85.1)
30.3
(86.5)
31.1
(88)
30.4
(86.7)
29.6
(85.3)
28.9
(84)
28.8
(83.8)
29.7
(85.5)
30.2
(86.4)
30.2
(86.4)
29.8
(85.6)
29.1
(84.4)
29.8
(85.6)
Միջին օրական °C (°F) 24.1
(75.4)
24.7
(76.5)
25.4
(77.7)
25.5
(77.9)
25.1
(77.2)
24.6
(76.3)
24.3
(75.7)
24.8
(76.6)
25.2
(77.4)
25.2
(77.4)
24.9
(76.8)
24.1
(75.4)
24.8
(76.6)
Միջին ցածր °C (°F) 18.6
(65.5)
19.0
(66.2)
19.6
(67.3)
20.6
(69.1)
20.6
(69.1)
20.2
(68.4)
19.8
(67.6)
19.9
(67.8)
20.1
(68.2)
20.2
(68.4)
20.0
(68)
19.1
(66.4)
19.8
(67.6)
Ռեկորդային ցածր °C (°F) 13.4
(56.1)
13.2
(55.8)
12.6
(54.7)
15.2
(59.4)
16.5
(61.7)
16.1
(61)
16.4
(61.5)
15.4
(59.7)
15.4
(59.7)
15.1
(59.2)
15.0
(59)
13.8
(56.8)
12.6
(54.7)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 9
(0.35)
8
(0.31)
14
(0.55)
65
(2.56)
75
(2.95)
78
(3.07)
77
(3.03)
53
(2.09)
39
(1.54)
49
(1.93)
48
(1.89)
25
(0.98)
540
(21.26)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1.0 mm) 1.5 1.2 1.7 5.5 7.9 12.0 10.6 8.1 5.8 6.1 6.4 4.0 70.8
% խոնավություն 68.5 66.5 65.5 70.0 74.0 75.0 74.5 73.0 72.5 73.0 73.0 72.0 71.5
Միջին ամսական արևային ժամ 260.4 235.2 241.8 183.0 192.2 201.0 232.5 241.8 228.0 226.3 222.0 248.0 2712,2
Աղբյուր #1: Instituto Nacional de Meteorología e Hidrología (INAMEH)[3][4]
Աղբյուր #2: NOAA (extremes, precipitation, and sun)[5]

Քաղաքում գերակշռում է տաք կիսաչոր կլիմայական պայմանները։ Գտնվելով այդ շրջանում՝ Բարքիզիմետոն տարեկան գրանցում է 550 միլիմետր կամ 21,7 դյույմ անձրև, և դրա միջին ջերմաստիճանը տատանվում է 25 ° C (77 ° F): Այնուամենայնիվ, Անդերի մերձակա բարձր շրջաններում ջերմաստիճանն ավելի ցածր է, իսկ անձրևը՝ ավելի կայուն։ Օրինակ՝ Սանարե քաղաքում տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 835 միլիմետր կամ 32,9 դյույմ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարքուիսիմետոն ակադեմիական գիտելիքներով պատմական կոչում ունեցող քաղաք է համալսարաններով և ինստիտուտներով ունի բարձր և աճող ուսանողական բնակչություն ամբողջ երկրով մեկ:Քաղաքի խոշոր համալսարաններից են Կենտրոնական համալսարան, Փորձարարական Պոլիտեխնիկական համալսարան։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում են բեյսբոլի և ֆուտբոլի մի քանի նշանավոր թիմեր։ Մի քանի այլ մարզաձևերի տուն ևս համարվում է Բարքիսիմետոն։

  • Կարդենալես դե Լարա (անգլ.՝ Lara Cardinals) (Վենեսուելայի բեյսբոլի պրոֆեսիոնալ լիգա)
  • Գուարոս դե Լարա (Վենեսուելայի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգա)
  • Լարա ՖԱ (Վենեսուելայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա)

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Procesionpastora.jpg
  • Կառլոս Մենդոզա - բեյսբոլի մարզիչ
  • Կրտսեր Ալվարադո - Մրցավազք
  • Գուստավո Դուդամել - դիրիժոր
  • Անդրես Գիմենես - բեյսբոլի պրոֆեսիոնալ խաղացող

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենեսուելա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.ine.gob.ve/documentos/Demografia/CensodePoblacionyVivienda/pdf/presentacion_lara.pdf
  2. «Built-up urban areas by land area (urban footprint)»։ Demographia։ December 2016։ Վերցված է 4 June 2017 
  3. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Máximas y Mínimas Medias» (pdf)։ INAMEH (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 15 June 2013-ին։ Վերցված է 29 October 2012 
  4. «Estadísticos Básicos Temperaturas y Humedades Relativas Medias» (pdf)։ INAMEH (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 15 June 2013-ին։ Վերցված է 29 October 2012 
  5. «Barquisimeto Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 12 August 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]