Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան
Տեսակսպորտային տանգարան
Երկիր Իսպանիա
ՏեղագրությունԲարսելոնա և La Maternitat i Sant Ramon?
ՎայրԿամպ Նոու
Ղեկավարության նստավայրԿամպ Նոու, La Maternitat i Sant Ramon, Լես Կորտս, Բարսելոնա, Իսպանիա
Հասցե08028
Հիմնադրվել է1984
Մակերես3500 քառակուսի մետր
Այցելուներ1 506 022 մարդ (2013)
ՏնօրենՋորդի Պենաս
Կայքfcbarcelona.com/tour
Քարտեզ
Քարտեզ

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի թանգարան (FC Barcelona Museu), բացվել է 1984 թվականի սեպտեմբերի 24-ին` Լուի Նունյեսի կողմից։ 2000 թվականին Նունյեսին հաջորդող «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Գասպարտի նախաձեռնությամբ թանգարանը վերանվանվել է Նունյեսի անունով։ 2010 թվականի հուլիսի 15-ին` երկարատև վերանորոգումից հետո թանգարանը կրկին վերաբացվել է։

Սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարանի վերակառուցումը նախատեսում էր թանգարանը բաժանել 3 սրահների` եռաչափ կինո, տեսալսողական սենսորային էկրան, ինչպես նաև տեղեկատվության սրահ Բարսելոնայի պատմության մասին։

Առաջին սրահը իր մեջ ընդգրկում է լուսանկարների, փաստաթղթերի և հաղթանակների հավաքածուներ։ Ինտերակտիվ ապակե պատի վրա կարելի է տեսնել ակումբի մանրակրկիտ պատմությունը, որն այցելուներին հնարավորություն է տալիս էկրանին դիպչելով` հետաքրքրող ինֆորմացիան տեսնել պատի վրա, դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և երաժշտություն լսել սարքի միջոցով։ Ապակե պատը, որը հագեցած է լազերային տեխնոլոգիաներով, հնարավորություն է տալիս դիտել տեսաֆիլմեր, պատկերներ և ունկնդրել երաժշտություն` ըստ օգտատերերի արձագանքների։

Երկրորդ սրահը հանդիսանում է թանգարանի մշտական արվեստի ստեղծագործությունների ցուցանմուշների մասնավոր հավաքածու, որը ցուցադրում է կատալոնյան նկարիչների աշխատանքները, այդ թվում` Դալիի և Անտոնի Տապիեսի (կատ.՝ Antoni Tàpies i Puig):

Ֆուտբոլային արվեստի հավաքածուի երրորդ սրահը ցուցադրվում է ակումբի պատմության ընթացքում ձեռք բերած ֆուտբոլային բազմազան պատմական ցուցանմուշները, այդ թվում` նվաճումների սենյակը` իր գավաթներով կամ դրանց կրկնօրինակներով, որոնք ակումբը երբևէ ստացել է։

Երրորդ սրահում ցուցադրվող հավաքածուի ցուցանմուշներից են համարվում նաև այն մարզակոշիկները, որոնցով Ռոնալդ Կումանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում` 111-րդ րոպեում (ավելացրած ժամանակի 21-րդ րոպեում) տուգանային հարվածով գրավեց Սամպդորիայի դարպասը։

Այցելուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը զբաղեցնում է 3500 քառակուսի մետր տարածք և տարեկան ունենում է 1.2 միլիոն այցելու` զբաղեցնելով 2-րդ տեղը Պիկասոյի թանգարանից հետո, որը տարեկան ունենում է 1.3 միլիոն այցելու և համարվում է Բարսելոնայի ամենաայցելվող թանգարանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարսելոնա ֆուտբոլային ակումբի թանգարան» հոդվածին։