Բարթուղ Թաթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարթուղ Թաթարյան
Ծնվել է1848
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1896
Մասնագիտությունհրապարակախոս և խմբագիր

Բարթուղ Թաթարյան (1848, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1896), հայ խմբագիր-հրապարակախոս։

Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը, 1870-ականներից նվիրվել հրապարակախոսությանը։ 1872-1873 թվականներին հրատարակել է «Փող արևելյան» երգիծաթերթը։ Եղել է Հարություն Սվաճյանի և Հակոբ Պարոնյանի գաղափարակիցներից։ Գրել է երգիծական սուր հոդվածներ պահպանողականների դեմ[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 345.