Բարբարա Էրիքսդոթերի ուրվականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբարա Էրիքսդոթերի ուրվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

{{Տեղեկաքարտ}}

Բարբարա Էրիքսդոթեր Բիլկե15051553(շվեդ․Barbro Eriksdotter (Bielke)), շվեդ ազնվական և կալվածատեր՝ շվեդական հայտնի Բիլկե տոհմից[1], ում ուրվականը հայտնվում է հուղարկավորած տարածքում։Հայտնի է նաև, որպես Բարբրո Պոլե։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբրո Էրիքսդոթերը ծնվել է 1505թվականին, ապահովված ընտանիքում։Հայրը՝ ֆեոդալ Էրիկ Բիլկե(մահացել է 1511), մայրը՝ ազնվական Գունիլա Բեսե(1475—1553թթ)[2]։Ասպետ Ակսել Բիլկեի(1500—1559), Տուրե Բիլկեի(մահացել է 1534թ․) և ազնվական Աննա Էրիքսդոթեր Բիլկեի քույրը[3]։1524 թվականին Բարբարային կնության առավ ասպետ և օրենսդիր Մոնս Յուհանսոնը(1500—1555թթ․), նրանք ունեցան վեց երեխա։Ընտանիքն ապրում էր Էսթերգոթլանդ կալվածքում։

Բարբարա Էրիքսդոթերը հայտնի էր, որպես դաժան տիրուհի, ծառաներին ծաղրելը և պատժելը նրան մեծ բավականություն էին պատճառում։Հանրային ռեզոնանսը և դժգոհությունները հայտնվեցին այն ժամանակ, երբ, լեգենդի համաձայն կալվածատեր Էրիքսդոթերը փակված բանտարկյալների առջև սնունդ և խմիչքով դրեց, որից նրանք չէին կարողանում օգտվել, ինչին նա պատասխանում էր;

— Նրանք ունեն սնունդ և խմիչք, եթե նրանք չեն ուտում, կարող են մեղադրել իրենց։ Նա հայտնի էր իր կախարդական հնարավորություններով։Մահացել է 1553թվականին։


Լեգենդ ուրվականի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահից հետո Բարբարային հուղարկավորեցին Լինչյոպինգի եկեղեցում։Բայց լեգենդը վկայում է, որ Էրիքսդոթերի մարմինը տեղափոխել են Վորդնես եկեղեցի։Մեկ ուրիշ վարկածով՝մարմնը խեղվել է և գցվել կալվածքի մոտակա լիճը[4]։Այս վարկածի համաձայն Բարբարա Էրիքսդոթերի ուրվականը թռչում է լճի վրայով և բացականչում․Բարբրոն կախվել է, Բարբրոն կախվել է, և ուրվականը կենդանացել է․․․Լեգենդի համաձայն, ուրվականը կարելի է տեսնել սատանայի հետ պարելիս գիշերային խավարի մեջ։Ինչպես նաև, ուրվականին կարելի է հանդիպել Լինչյոպինգի եկեղեցում կամ Բրոկոնդ ամրոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Adliga ätten Bielke af Åkerö nr 8, † Tab. 19». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «Personakt för Barbro Eriksdotter». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Personakt för Erik Bielke (Turesson)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Artikel om Barbro Påle». paranormal.se. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.