Բարա բրիթ
Արտաքին տեսք
Բարա բրիթի բաղադրիչները | |
Argentine cuisine? և Ուելսյան խոհանոց | |
Ենթատեսակ | fruit bread? և սննդամթերք |
Առաջացման երկիր | Ուելս |
Bara brith Վիքիպահեստում |
Բարա բրիթ (վալլիերեն՝ bara brith, «պտավոր հաց»), ավանդական վալլիական թխուկ կամ խմորիչով և չրեղենով հաց (նման իռլանդական բառմբրեքին) կամ էլ մրգային կեքս հիշեցնող քաղցր թխուկ` պատրաստված ալյուրով և փխրեցուցիչով, առանց խմորիչի։ Խմորին սովորաբար ավելացնում են չամիչ, հաղարջ և ցուկատ։
Բարա բրիթը Արգենտինա է բերվել ուելսցիների կողմից, 1865 թվականին։ Արգենտինայում այն հայտնի է որպես «սև կարկանդակ» (իսպ.՝ torta negra) և ավանդական ուտեստ է հանդիսանում։
Այս հացի պատրաստման տարբեր բաղադրատոմսեր կան, թխում են Ուելսի տարբեր շրջաններում։ Խմորիչով բարա բրիտն ունի պահպանման ժամկետ[1]։ Հացի` փխրեցուցիչով պատրաստման տեսակը ավելի երկար է պահպանվում։ Վալլիական բաղադրատոմսերում խորհուրդ է տրվում թխելուց առաջ չրեղենը մեկ գիշեր թրջել թեյի մեջ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bara Brith Recipe Արխիվացված 2011-08-17 Wayback Machine // historicalfoods.com