Բատր Կալմանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բատր Կալմանով
Ծնվել էդեկտեմբերի 21, 1920(1920-12-21)
ԾննդավայրOlginskoye, Ռուսաստան
Վախճանվել էփետրվարի 26, 1981(1981-02-26) (60 տարեկան)
Մահվան վայրՎլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան և «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ

Բատր Կալմանով (ռուս.՝ Калманов, Батр Николаевич, դեկտեմբերի 21, 1920(1920-12-21), Olginskoye, Ռուսաստան - փետրվարի 26, 1981(1981-02-26), Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային օս գեղանկարիչ։

Հյուսիսային Օսական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավր նկարիչ (1960)։ Հյուսիսային Օսական ԻԽՍՀ Կ. Խետագուրովի անվան պետական մրցանակի դափնեկիր (1970)[1]։ 1956 թվականից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 21-ին[2], Հյուսիսային Օսեթիայի Օլգինսկոյե գյուղում։ Սովորել է էլեկտրամեխանիկական տեխնիկումում։

1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, իսկ 1941 թվականին բանակից ուղիղ ուղարկվել է ռազմաճակատ։

1945 թվականին վերադարձել է ռազմաճակատից և գնացել է աշխատելու գործարանում։ Բացահայտելով իր ձգտումը արվեստի նկատմամբ` նա սկսեց հաճախել արվեստի ստուդիա։

1950-1956 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Վիկտոր Օրիշենկովի արհեստանոցում)։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Հարսնացուի հագնվելը»[2] կտավը։

1956 թվականին ընդունվել է ԽՍՀՄ նկարիչների միություն։ Եվ նույն թվականին վերադարձել է Օրջոնիկիձե։

Նկարչի աշխատանքները պահվում են Հյուսիսային Օսեթիայի Մ. Տուրգանովի անվան գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։

Մահացել է 1981 թվականի փետրվարի 26-ին, Օրջոնիկիձեում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քույրը` Մադինա Օրիշենկովան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Վիկտոր Օչիշենկովի կինն է։
  • Կինը` Իրինան, նկարիչ-ոսկերիչ էր։
  • Որդին` Ալան Կալմանովը (ծնված` 1964 թվականին) գեղանկարիչ է, ՌԴ վաստակավոր նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ։
  • Դուստրը` Մադինա Կալմանովան (ծնված` 1958 թվականին), գեղանկարիչ է։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կոստան լեռնականների մեջ» (Վիկտոր Օրեշնիկովի հետ համատեղ), 1954
  • «Հարսնացուի հագնվելը», 1956
  • «Գյուղական բժիշկը», 1958
  • «Ապագա չեմպիոններ», 1958
  • «Հուշարձան լեռներում»
  • «Ս. Կիրովը Օլգինսկ գյուղում»
  • «Յոթ երեխաների մայրը», 1970
  • Կոստա Խեթագուրովի, Յու. Կուչիևի, Խ. Մամսուրովի դիմանկարները

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վաստակավոր նկարիչ
  • Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» (1945 թվական, մարտի 27)[3]
  • Հյուսիսային Օսեթիայի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոստա Խեթագուրովի անվան պետական մրցանակ` «Յոթ երեխաների մայրը» նկարի համար (1970)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Премия им. Коста Левановича Хетагурова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  2. 2,0 2,1 «АртРу.инфо — Художники — Калманов Батыр Николаевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «Наградной лист». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]