Բատրակներ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բատրակներ
ռուս.՝ Батраки
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1926

«Բատրակներ» (ռուս.՝ Батраки), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1926 թվականին։

Հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բատրակներ» պատմվածքն առաջին անգամ լույս է տեսել «Կոմսոմոլիա» ամսագրում 1926 թվականին, № 10. Պատմվածքն ընդգրկվել է «Լազուր տափաստան» ժողովածուում 1926 թվականի օգոստոսին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործության ծավալն ու կոմպոզիցիոն կառուցվածքը (բաղկացած է 19 փոքր գլուխներից), զարգացող սյուժեի անշտապ ինտոնացիան այն դարձնում են վիպակին մոտ։ Չնայած պատմվածքի պլակատայնությանը (երկու հակապատկեր հերոսների «խոսող» ազգանունները՝ «Բոյցով» և «Բլագուրոդով») և ագիտացիոն բնույթին (պատմություն գյուղական կոմսոմոլի խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին), մի շարք տեսարաններում (Ֆեոդորի հոր՝ Նաում Բոյցովի մահը, գլխավոր հերոսի կյանքը Բլագուրոդովի մոտ և այլն) դրսևորում է Շոլոխովի գրական աճը, ով այդ ժամանակ արդեն աշխատում էր Խաղաղ Դոն վեպի վրա։ Ստեղծագործությունը լի է Դոնի շրջանի լանդշաֆտային էսքիզներով, ընթացիկ իրադարձություններով, որոնք ստվերում են դրանց ներքին նշանակությունը և ճիշտ երանգ հաղորդում պատմվածքին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության հիմքում ընկած է բատրակ Ֆեոդոր Բոյցովի պատմությունը, որի հայրը մահանում է ողբերգորեն, իսկ նրա մայրը գնում է ողորմություն մուրալու։ Խրենովսկի ավանի տիրոջ՝ Զախար Դենիսովիչ Բլագուրոդովի մոտ ուժերից վեր երկու ամիս ծառայելուց և գումար չստանալուց հետո Ֆեոդորը մտնում է Դուբովսկու խուտորի կոմերիտական կազմակերպության մեջ, իր «արյունակից հարազատների» մոտ և շուտով դառնում է կոմերիտմիության անդամ։ Հետագայում Բոյցովը դատի է տալիս Բլագուրոդովին՝ շահում է դատը և մի փոքր տուժելով գյուղի կուլակներից, կազմակերպում է Խրենովսկու կոմերիտմիության բջիջը։

Նախատիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսի՝ Ֆեոդոր Բոյցովի կերպարը նման է Միխայիլ Շոլոխովի «Ալյոշկայի սիրտը» պատմվածքի գյուղական թշվառ տղայի՝ Ալեքսեյ Պոպովի ավելի վաղ պատկերին։

Գեորգի Սիվովոլովի կարծիքով Զախար Դենիսովիչ Բլագուրուդովի կերպարում «հեշտ է կռահել Յակով Ալեքսեևիչ Դուդարևի պատկերը», «հարուստ կարգինսկցի կազակներից մեկը, ով խորհրդային իշխանության օրոք ուներ մեծ տնտեսություն և վարձու աշխատողներ։ Վրդովված բատրակները նրա վրա էին նետում «կարմիր աքաղաղին», հրդեհում էին խոտի դեզերը, ջարդում կալսիչ մեքենան, բայց համառ տերը նորից կարգի էր բերում կտավե երկար վերնաշապիկը և ոտաբոբիկ դուրս գալով բակ՝ կարգի էր հրավիրում աշխատողներին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сивоволов, Г. Я. Михаил Шолохов: Страницы биографии.― Ростов н/Д.: Кн. изд-во, 1995. ― С. 252

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]