Գեորգի Սիվովոլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Սիվովոլով
ռուս.՝ Георгий Яковлевич Сивоволов
Ծնվել է1922[1]
ԾննդավայրԿարգինսկայա, Բոկովսկի շրջան
Վախճանվել է1995
Վախճանի վայրԿարգինսկայա, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Ժանրերարձակ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Գեորգի Յակովլևիչ Սիվովոլով (ռուս.՝ Сивоволов Георгий Яковлевич, 1922[1], Կարգինսկայա, Բոկովսկի շրջան - 1995, Կարգինսկայա, Բոկովսկի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս գրող, գավառագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սիվովոլովը ծնվել է 1922 թվականին Դոնեցկի մարզի Վերին Դոնի շրջանի Կարգինսկայա գյուղում` դարբին Յակով Սիվովոլովի ընտանիքում։ Ավարտել է տեղի դպրոցը, ընդունվել է զինվորական հրետանային ուսումնարան։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

1920-ական թվականներին Գեորգիի եղբայրը` Ալեքսեյ Յակովլևիչը, մտերիմ էր Միխայիլ Շոլոխովի հետ, երբ վերջինս ապրում էր Կարգինսկայա կայանում։ Սիվովոլովների ընտանիքում քննարկում էին համերկրացիների ճակատագիրը, որն իր արտացոլումն էր գտել գրողի ստեղծագործություններում։ Շատ տարիներ անց Գեորգի Սիվովոլովը, որն արդեն թոշակի էր անցնում, զբաղվում է Շոլոխովի Կարգինսկայայում անցկացրած մանկության և պատանեկության մասին նյութերի հավաքագրմամբ, նրա ընտանիքի պատմությամբ, նրա ստեղծագործությունների հերոսների նախատիպերով։ Իր առաջին գրքում Գեորգի Սիվովոլովը նշում է.

Ես երկար տարիներ մանրակրկիտ և համառորեն հավաքել եմ նյութերը որպես բարեխիղճ գավառագետ ... Նախատիպերի որոնումը սկսեցի գրողի ապրած շրջակա միջավայրի ուսումնասիրությունից...[2]

Երկրորդ գրքի վրա աշխատելիս` Գեորգի Յակովլևիչը իր առաջ խնդիր է դնում.

օգտվելով համերկրացի գրող ունենալու առավելությունից` հնարավորություն ունեի անձամբ շփվելու Շոլոխովի միջավայրի բազմաթիվ մարդկանց և նրա ընտանիքի հետ, ինչպես նաև ընթերցողի հետ կիսվել հավաքված նյութով, որը նա չի կարող վերցնել այլ աղբյուրներից[3]։

Այս գիրքը Գեորգի Սիվովոլովը նվիրել է եղբոր` Ալեքսեյ Յակովլևիչ Սիվովոլովի հիշատակին։

Գեորգի Սիվովոլովի գրքերը ներառում են լայնածավալ և հավաստի նյութեր, որոնք օգտագործում են ազգագրագետները, գրականագետները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сивоволов, Г.Я. Михаил Шолохов: Страницы биографии.- Ростов н/Д.: Кн. изд-во, 1995.- 350 с. ISBN 5-7509-0244-7
  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю.А. Дворяшин; вступ. ст. М.М. Шолохов. - М.: Издательский дом "СИНЕРГИЯ", 2013. - 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.biografija.ru/biography/sivovolov-georgij-yakovlevich.htm
  2. Сивоволов Г. Я."Тихий Дон": рассказы о прототипах. — Ростов н/Д, 1991. — С. 4, 6
  3. Сивоволов, Г. Я. Михаил Шолохов: Страницы биографии.- Ростов н/Д, 1995. - С. 7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]