Բատամ
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Հիմնադրված է | դեկտեմբերի 18, 1829 թ. | ||
Մակերես | 1595 կմ² | ||
ԲԾՄ | 38 մետր | ||
Բնակչություն | 1 029 808 մարդ (2015)[1] | ||
Ժամային գոտի | WIB? | ||
Փոստային ինդեքսներ | 29453 | ||
Պաշտոնական կայք | batamkota.go.id | ||
| |||
Բատամ (ինդոն.՝ Batam), կղզի և քաղաք Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Կեպուլուան Ռիա գավառում։ Մարզի խոշորագույն քաղաքը։ Կղզին ազատ առևտրի կենտրոն է և գտնվում է Սինգապուրից 20 կմ հարավ։ Կղզու տարածքը 715 կմ² է, բնակչությունը՝ 1 153 860 մարդ (2012 թվականի ապրիլին), բնակչության թվաքանակը արագ աճում է[2]։
Կղզու հիմնական բնակչությունը կազմում են մալայացիները, սակայն կա զգալի չինկանան փոքրամասնություն։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բատամը Բինտան կզուց առանձնաված է արևելյան Ռիաու նեղուցով։
Կղզին ժամանակին բաժանվել է առանձին քաղաքների, սակայն ուրբանիզացիան հանգեցրել է նրան, որ այդ քաղաքները միաձուլվել են, և կղզին, ըստ էության, իրենից ներկայացնում է շարունակական կառուցապատման գոտի։ Ամենամեծ քաղաքներից է Նագոյան։
Էկոնոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեռևս 1960-ական թվականներին կղզու բնակչությունը կազմում էր ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ և դրա մեծ մասը ծածկված էր անտառով։ 1970 թվականին քաղաքը ենթարկվում է ինդուստրացիայի։ Մատչելի և էժան աշխատուժի շնորհիվ Բատամայում առաջացան բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք հիմնականում կառավարվում են սինգապուրյան ընկերությունների կողմից։ Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը և էլեկտրոնային արդյունաբերությունը, զարգացած է նաև զբոսաշրջությունը[3]։ 2006 թվականին Բատամը ազատ տնտեսական գոտու մաս է կազմում, որը ներառում է նաև Բինտան և Քարիմուն կղզիները։
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բատամը ջրային տրանսպորտով կապված է մերձակա քաղաքների, այդ թվում՝ Սինգապուրի հետ։ Կղզու օդանավակայանն ունի Ինդոնեզիայի ամենաերկար թռիչքուղին։
Կղզին կապված է հարավ ընկած կղզիներին հարող «Բարելանգ» վեց կամուրջներից հինգ համակարգի հետ, որը կառուցել է Գերմանիան։ Բարելանգ կամուրջների համակարգի անվանումը կազմված է խոշոր կղզիների անվանումներից՝ Բատամ, Ռեմպանգ, Գալանգ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Master Book of Indonesian Territory Data 2015 (ինդոն.)
- ↑ Soal Mandalika Resort, DPRD NTB Studi Komparatif Dengan Pemkot Batam | Global FM Lombok Archived 2013-01-24 at Archive.is
- ↑ «Indonesia President inaugurates Batam free trade zone»։ Xinhua General News Service։ Jan 19 2009