Բաշկորտոստան կիզի
Բաշկորտոստան կիզի | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանդես |
Լեզու | բաշկիրերեն |
Երկիր | ![]() |
Կայք | башкортостанкызы.рф |
«Բաշկորտոստան կիզի» (բաշկիրերեն՝ Башҡортостан ҡыҙы, թարգմանաբար` Բաշկորտոստանի դուստր), բաշկիրական խորհրդային և ռուսական գրական-գեղարվեստական ամենամսյա հանդես կանանց և ընտանիքի համար բաշկիրերենով։ Հրապարակվում է 1968 թվականից, Ուֆայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաշկորտոստան կիզի» ամսագիրը հրատարակվում է 1968 թվականի հունվարի 1-ից՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության 1967 թվականի մարտի 22-ի և Կուսակցության Բաշկիրիայի շրջանային կոմիտեի 1967 թվականի ապրիլի 18-ի որոշումների հիման վրա[1]։
1991 թվականի նոյեմբերի 5-ից ամսագրի հիմնադիրներն են՝ Բաշկորտոստանի Հանրապետության Կուրուլտայ - Պետական ժողովը, Բաշկորտոստանի Հանրապետության կառավարությունը և «Բաշկորտոստան կիզի» ամսագրի «Խմբագրություն»» պետական ունիտար ձեռնարկությունը։
1995 թվականի հուլիսի 28-ից գրանցվել է Բաշկորտոստանի մամուլի և զանգվածային լրատվության նախարարության կողմից։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաշկորտոստան կիզի» ամսագրի հիմնական ծրագրային նպատակներն ու խնդիրներն են կին ընթերցողներին ծանոթացնել Բաշկորտոստանի Հանրապետության սոցիալ-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային կյանքին, ինչպես նաև լուսաբանել կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում, բարոյականության և դաստիարակության հիմնախնդիրները, ընտանիքի ամրապնդումը, սեփական ժողովրդի, տարածաշրջանի հանդեպ սերը։
Տպագրվում են դաստիարակության, կրթության, առողջապահության, մշակույթի, բարոյականության խնդիրներին վերաբերող նյութեր։ Ամսագրի էջերում հատուկ ուշադրություն է դարձվում կին գրողների և բանաստեղծուհիների ստեղծագործություններին։
Ամսագրում արտացոլված է բաշկիրների կյանքը, որոնք նույնպես ապրում են Բաշկորտոստանից դուրս՝ Սվերդլովսկի, Կուրգանի, Օրենբուրգի, Սամարայի, Սարատովի, Տյումենի, Չելյաբինսկի մարզերում, Թաթարստանի Հանրապետությունում, Պերմի երկրամասում և Ռուսաստանի Դաշնության այլ սուբյեկտներում[2]։
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բաշկորտստան կիզի» ամսագրի խմբագրության բաժիններն են.
- հասարակական կյանք, քաղաքականություն և կրթություն
- գրականություն, մշակույթ և արվեստ
- նամակներ, աշխատանք երիտասարդների հետ, հավելվածներ։
Խորագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ կանայք
- Ախ, այս կինը
- Օջախի ջերմությունը
- Հոգեբանի խորհուրդներ
- Հորը հարգելը
- Մեկ երգի պատմություն
- Սրտի գաղտնիքները և այլն։
Գլխավոր խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինյաբուլատովա Կատիբա Կարիմովնա (1968-1975)
- Ռուստամովա Ռ. Ս. (1975-1978)
- Յունուսովա Գուլֆիա Ազնագուլովնա (1978-1999)
- Իլյասովա Յումաբիկա Սալախետդինովնա (1999-2013 թթ.)
- Կուտուևա Գուլնազ Միրատովնա (2013 թվականից առ այսօր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ЦГАОО РБ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Статья в Башкортостан: краткая энциклопедия
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Հոդված Բաշկիրական հանրագիտարանումԱրխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Հոդված в Բաշկորտոստան. համառոտ հանրագիտարանում
- «Журнал Башкортостан кызы | Башҡортостан ҡыҙы журналы». bashkizi.bashkortostan102.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- «Журнал БАШКОРТОСТАН КЫЗЫ / ДОЧЬ БАШКОРТОСТАНА НА БАШКИРСКОМ ЯЗЫКЕ онлайн подписка с доставкой». delpress.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.
- «ВК»-ում ամսագրի էջը
- «Ғacebook»-ում ամսագրի էջը
- «ОК»-ում ամսագրի էջը
- «ЖУРНАЛУ БАШКОРТОСТАН КЫЗЫ - 55 лет» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 15-ին.