Բաշկորտոստանի թանգարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բաշկորտոստանի Հանրապետության ազգային թանգարան, Ուֆա

Բաշկորտոստանի թանգարաններ, Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում գտնվող դաշնային, տարածաշրջանային, քաղաքային նշանակության թանգարանների հավաքածու։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաշկորտոստանում թանգարանային գործը զարգացավ 1864 թվականին Ուֆայի առաջին գավառական թանգարանի[1] բացումից մինչև Բաշկորտոստանում թանգարանային մեծ ցանցի ստեղծումը։ 1919 թվականին բացվեց Հոկտեմբերյան հեղափոխության՝ Ուֆայի գեղարվեստի պրոլետարյան թանգարանը (այժմ՝ Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան անունով), իսկ Ստեռլիտամակում՝ քաղաքային պատմագավառագիտական թանգարանը։

1940 թվականին Ուֆիմսկի շրջանի Կարմիր Յար գյուղում բացվեց 25-րդ Չապաևի դիվիզիայի թանգարանը, իսկ Հանրապետության Բելեբեևսկի շրջանի Սլակբաշ գյուղում` չուվաշցի գրող Կոնստանտին Իվանովի հիշատակի տուն-թանգարանը։ Լենինի տուն-թանգարանը բացվել է 1941 թվականին, Մաժիտ Ղաֆուրիի հիշատակի տուն-թանգարանը՝ 1948 թվականին։

Մարտական փառքի թանգարան, Ուֆա

Մինչև 20-րդ դարի 70-ական թվականների վերջը Բաշկիրական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունն ուներ 5 պետական թանգարան, մոտ 400 հասարակական և դպրոցական թանգարան։ Պետական թանգարանները գտնվում էին ԲԻԽՍՀ-ի Մշակույթի նախարարության ենթակայության տակ։

1980-ական թվակաները ԲԻԽՍՀ-ի համար համարվել են «թանգարանային պիկի» տարիներ․ 1987 թվականին ստեղծվել է Սերգեյ Ակսակովի տուն-թանգարանը, 1979 թվականին՝ 3 հանրային թանգարան՝ Բելեբեյի պատմագավառագիտական թանգարանը, Բայմակի պատմագավառագիտական թանգարանը և Կարիմ Խակիմովի թանգարանը Դյուսյանովո գյուղում։ 1980 թվականին բացվեցին Օկտյաբրսկիի և Ուչալիի պատմագավառագիտական թանգարանները, իսկ 1981 թվականին՝ Միֆտահետդին Ակուլայի թանգարանը։

ԲԻԽՍՀ-ի Նախարարների Խորհրդի թիվ 275 որոշմամբ՝ 1984 թվականի նոյեմբերի 11-ին Ստեռլիտամակի քաղաքային գավառագիտական թանգարանի և Հանրապետական գավառագիտական թանգարանների հիման վրա ստեղծվեց Բաշկիրիայի պետական միացյալ թանգարանը, որում ընդգրկվեցին Ուֆայի գլխավոր թանգարանը և հանրապետության 11 մասնաճյուղերը։

Գավառագիտական թանգարան Սալավաթ քաղաքում

1989 թվականին թանգարանների թիվը հասավ 18-ի՝ ընդգրկելով Դյուտյուլինսկի, Տույմազինսկի, Իլիշևսկի, Մելեուզովսկի շրջանների պատմագավառագիտական թանգարանները, Սալավատ Յուլաևայի թանգարանը Սալավատսկի շրջանի Մալոյազ գյուղում, Խորհրդային Միության հերոս Մինիգալի Գուբայդուլինի թանգարանը Միյկինսկի շրջանի Ուրշակբաշկարամալ գյուղում, 1993 թվականին՝ 36-ի՝ ներառելով Բաշկորտոստանի ժողովրդի ժողովրդագրական թանգարանը և Միջազգային ընկերության թանգարանը, 1999 թվականին՝ 57-ի։ 1994 թվականին բացվեց Ահմեդզակի Վալիդիի թանգարանը։ Նոր ցուցադրությունների բացվեցին Դյուտյուլինսկի, Իլիշևսկի, Տույմազինսկի, Բիջբուլյանսկի, Սիբայսկի, Հայբուլլինսկի շրջանների պատմագավառագիտական թանգարաններում։

1997 թվականին ստեղծվեց Բաշկորտոստանի Հանրապետության Գրականագիտական թանգարանը, իսկ 1999 թվականին՝ Մարտական փառքի հանրապետական թանգարանը։ 2002 թվականին բացվեց 112-րդ բաշկիրական հեծելազորային դիվիզիայի թանգարանը։ Նույն տարում ստեղծվեց նաև Բաշկորտոստանի Հանրապետության խորհրդարանի պատմության թանգարանը։

Հասարակության նախաձեռնությամբ գրական թանգարաններ են ստեղծվել մի շարք շրջաններում։

Ներկայումս Բաշկորտոստանում կա 1076 թանգարան, որոնցից՝ 24 պետական, 103 մունիցիպալ, 210 գերատեսչական, 4 մասնավոր և 724 հանրակրթական։

2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ Մշակույթի նախարարությունը տնօրինում է 94 թանգարան, այդ թվում՝ 25 պետական և 69 մունիցիպալ[2]։ Դրանցում առկա է պատմական և մշակութային արժեք ներկայացնող շուրջ 650 հազար նմուշ։

2006 թվականից թանգարանային գործի մասնագետներին պատրաստում են Բաշկիրիայի Մ. Ակմուլլայի անվան պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնում։ Բաշկորտոստանի ազգային թանգարանը հանրապետության թանգարանավարության գիտամեթոդական կենտրոնն է։

Թանգարանների բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գավառագիտական թանգարան Ստեռլիտամակ քաղաքում

Ըստ ստորադասության՝ Բաշկորտոստանի թանգարանները լինում են դաշնային նշանակության, տարածաշրջանային նշանակության և քաղաքային նշանակության։

Ըստ ցուցադրությունների՝ լինում են գեղարվեստական, գրականագիտական (Մարինա Ցվետաևայի թանգարան), պատմագավառագիտական (Իշիմբայ և Սալավաթ քաղաքներում), քաղաքական, հուշային, մասնագիտական (Իշիմբայի ժողովրդական կրթության թանգարան, Կրթության զարգացման պատմության թանգարան, Նավագնացության պատմության թանգարան, Բելառուսի ներքին գործերի թանգարան)։

Բաշկորտոստանի թանգարանային համալիրներն են հանրապետության Չիշմինսկի շրջանի պատմամշակութային հուշարձանները՝ Հուսեյն Բեկի և Թուր խանի դամբարանները[3]։

Բաշկորտոստանում կան նաև մասնավոր, դպրոցական, բուհական և այլ կրթական հաստատությունների, ընկերությունների թանգարաններ։

Հանրապետության թանգարանների մեծ մասը գտնվում է Ուֆայում (Բաշկիրիայի Մ. Վ. Նեստերովի անվան գեղարվեստի պետական թանգարան, Բաշկորտոստանի ազգային թանգարան, Մարտական փառքի թանգարան, Հնագիտության և ազգագրության թանգարան, Երկրաբանության և օգտակար հանածոների թանգարան, Անտառի թանգարան, Ակսակովի, Գաֆուրիի, Տյուլկինի, Խուդայբերդինայի տուն-թանգարաններ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Национальный музей Республики Башкортостан
  2. «Отчеты о деятельности». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  3. «Мавзолей Тура-хана и Хусейнбека — БАШТУРИСТ. Туризм и отдых в Башкортостане». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Акбулатов И. М. Новый статус обязывает // Соотечественник. 1997. № 7. с.42.
  • Акманов И. А. Памятные места Уфы. Уфа. Китап, 2000.
  • Атлас туристических ресурсов Республики Башкортостан. Уфа, 2007. 276 с.
  • Бикмеев М. А. Школьные музеи Башкортостана, их задача, роль и значение в совершенствовании образовательной системы республики. Учебно-методическое пособие. Уфа: БИРО, 2006.
  • Богуславский С. Р. Школьный литературный музей-клуб. М., 1989.
  • Башкортостан: краткая энциклопедия. Уфа, 1996.
  • Валиуллин Г. Ф. Музейная педагогика историко-краеведческого музея (теория и практика). Уфа, 2005.
  • Валиуллин Г. Ф. Музейно-педагогическая технология историко-краеведческого музея. Уфа, 2008.
  • Валиуллин Г. Ф., Макарова В. Н., Рамазанова Л. А. Национальный музей Республики Башкортостан. Путеводитель. Уфа: Информреклама, 2008.
  • Чванов М. А. Корни и крона. Уфа, 1991 с.201-209.
  • Чижик Э. Л., Ахмеров Р. Б. Башкирский республиканский краеведческий музей. Уфа, 1968 с.4-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]