Jump to content

Հուսեյն Բեկի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսեյն Բեկի դամբարան
բաշկիրերեն՝ Хөсәйенбәк кәшәнәһе

Հուսեյն Բեկի դամբարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդամբարան
Ստեղծում14-րդ դար
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՉիշմինսկի շրջան
Շինության ձև14-րդ դարի պատմական հուշարձան
մուսուլմանների սրբատեղի
 Khusein-Bek Mausoleum, Chishmy Վիքիպահեստում

Հուսեյն Բեկի դամբարան (բաշկիրերեն՝ Хөсәйенбәк кәшәнәһе), գերեզման, որտեղ թաղված է Հաջի Հուսեյն բեկը, որն առաջին իմամն է եղել (հոգևոր առաջնորդ) ներկայիս Բաշկորտոստանի տարածքում։ Գտնվում է Ռուսաստանի Բաշկորտոստան հանրապետության Չիշմինսկի շրջանի Չիշմի քաղաքատիպ ավանի Ակզիրատ գերեզմանատանը։ Իսլամական սրբավայրի կարգավիճակ ունի։ Այն կնոջ աղոթատեղի է եղել և կառուցվել է Լենկթեմուրի կողմից[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսեյն բեկը Օմար բեկի որդին է եղել։ Նա ծնվել է XIV դարի սկզբին Թուրքիստանում։ Երիտասարդ տարիքում ընդունվել է տեղական մեդրեսե, որտեղ սովորել է ֆիկխի գիտություն և անցել է Ահմեդ Յասավիի ստեղծած Յասավիա սուֆիստական եղբայրության շարքերը։ Հետագայում Հուսեյն բեկը Մեքքա հաջ (արաբ․՝ حَجّ‎‎, ուխտագնացություն)  է կատարել։

XIV դարի սկզբին բաշկիրների խանը խնդրանքով դիմել է Թուրքիստան, որ բաշկիրյան երկիր մարդ ուղարկեն իսլամի տարածման համար։ Բաշկիրների երկիր է ուղարկվել Հուսեյին բեկը։ Այդտեղ նա դարձել է հոգևոր դատավոր և ունեցել է կադի կոչումը (Ղուրանի օրենքներով (Շարիաթ) դատող՝ մուսուլմանական դատավոր)։ Որոշակի հաջողություններից հետո Հաջի Հուսեյին բեկը դարձել է բաշկիրների շրջանում իսլամ տարածող առաջին իմամը։

Նա մահացել է 1341-1342 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և թաղվել է Ակզիրատ լճի մոտ գտնվող ոչ մեծ բլրի վրա։ Ներկայումս այդ գերեզմանը գտնվում է Չիշմի բնակավայրում։

Դամբարանի կառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1393-1394 թվականներին Լենկթեմուրը ներխուժել էր բաշկիրկական հողեր՝ հետապնդելով Ոսկե հորդայի խան Թոխթամիշին։ Լենկթեմուրը տեսել է Հաջի Հուսեյին բեկի գերեզմանը և որոշել է նրա պատվին դամբարան կանգնեցնել։ Տապանաքարը 12 լուծ եզներով են բերել Թուրքիստան։ Նրա վրա գրվել է. «Թող Աստված բարեգութ գտնվի հանգուցյալ Հաջի Հուսեյնի՝ Թուրքիստան երկրի Տարասների տոհմից Գումար բեկի որդու նկատմամբ։ Տեր, իմ Աստված ողորմած եղիր նրա նկատմամբ։ Հուսեյն բեկը, Գումար բեկի որդին մահացել է 744 թվականին Խիժրիում (1366 թվականին ըստ միլյադիի), 76 տարեկանում։ Ուշադիր եղեք, հավատացյալներ»։ Ներկայումս տապանաքարը գտնվում է Ուֆայի ազգագրական թանգարանում։

Դամբարանը շուտով կառուցվել է։ Դա մի քառակուսի շինություն է խոշոր տաշած կրաքարե բլոկներով, որն ամփոփվում է գնդաձև գմբեթով։

Դամբարանի մասին անորոշ ծագման բազմաթիվ լեգենդներ են հյուսվել։ Օրինակ, իբրև թե Լենկ-Թեմուրը և իր բանակը ձմեռել են նույն այդ բլրի վրա, որտեղ գերեզմանն է կանգնեցվել։ Անհայտ պատճառներով բանակի մի մասը զոհվել է։ Հուսեյն բեկի դամբարանի կողքին թաղվել են վեց իշխան-զինվորական ղեկավարներ։ Նրանց գերեզմաններից էլ սկսվել է հնագույն Ակզիրատ մուսուլմանական գերեզմանատան պատմությունը։

Հետագա ճակատագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դամբարանի տապանաքարեր Հաջի Հուսեյն բեկի թաղման վայրում

XVIII դարում դամբարանն ամբողջովին ավերվել է։ Եվ միայն 1911 թվականին Ուֆայի մուֆթին (մուսուլմանների բարձրագույն հոգևոր մարմին) գերեզմանը վերականգնելու որոշում է ընդունել, քանի որ դամբարանը շատ հարգված մուսուլմանական սրբավայր էր։ Այս կապակցությամբ սկսվել են գերեզմանի պեղումները։ Հայտնաբերվել են 9 գերեզմաններ։ Վեց գերեզմաներում երեխաներ էին, իսկ մյուսներում մի մարդ, մի կին և ինքը՝ Հուսեյն բեկը։ Հնագետները վերականգնել են նրա արտաքին տվյալները՝ բոյը մոտ 160 սմ, Միջին-ասիական դիմագծերով[2]։

Ի հիշատակ Հուսեյնը Բեկի ամեն տարի տեղի են ունենում միջոցառումներ Չիշմինսկի շրջանում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мавзолей Хусейнбека. ANT Ufa կայքում 9.07.2011 (ռուս.)
  2. Гарустович Г. Н. Хөсәйенбәк кәшәнәһе.(չաշխատող հղում) Башҡорт энциклопедияһы — Өфө: «Башҡорт энциклопедияһы» ғилми-нәшриәт комплексы, 2013. — ISBN 978-5-88185-143-9.
  3. Чишмы и окрестности (путевые заметки) livejournal.com կայքում (ռուս.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вельяминов-Зернов В. В. Памятник с арабско-татарской надписью в Башкирии (урыҫ.) // Труды Восточного отделения Императорского археологического общества։ журнал. — СПб.։ В Тип. Имп. Академии наук, 1859. — Т. IV. — С. 257-284.
  • Гарустович Г. Н. Погребения в каменных мавзолеях Башкирского Приуралья. // Наследие веков. — Уфа, 1995. Вып.1.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]